876 օր ունենք գործ անելու համար. Թևան Պողոսյան
ԲլոգոսֆերաՔաղաքագետ Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Փաստացի այսօր 7-րդ օրն է, որ Արցախի Հանրապետության հայությունը զրկանքներ կրելով պայքարում է, որպեսզի Հայաստանի Հանրապետության հայությունը լավ լինի, Հայաստանի վրա ճնշում չլինի։
Արդյո՞ք Մայր Հայաստանում գիտակցո՞ւմ են, որ 168 ժամից ավելին է դա արդեն տևում։ Ցավոք, եթե այդպես լիներ, թեկուզ այսօր խորհրդարանը նիստ կաներ, կնախաձեռներ Արցախի ճանաչման գործընթացը։
Իսկ հիմա գիտակցու՞մ եք, որ Արցախն է Հայաստանի վահանը և անվտանգության երաշխավորը»։