Սկալոնին 44 տարվա ընթացքում ամենաերիտասարդ մարզիչն է, որը դարձել է ԱԱ-ի չեմպիոն
ՍպորտԱրգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին Աշխարհի առաջնության եզրափակիչի օրը 44 տարեկան 216 օրական է։
Արգենտինացին դարձավ հինգերորդ ամենաերիտասարդ մասնագետը, ով կարողացավ նվաճել ֆուտբոլի Աշխարհի գավաթը։
Ավելի երիտասարդ տարիքում միայն ուրուգվայցիներ Ալբերտո Սուպպիչին և Խուան Լոպես Ֆոնտանան, բրազիլացի Մարիո Զագալոն և արգենտինացի Սեզար Լուիս Մենոտին են իրենց թիմին հասցրել այս տիտղոսին։
Ավելին, 1978 թվականին Մենոտիի հաղթանակից հետո Սկալոնին ամենաերիտասարդ մասնագետն է, ով հաղթել է ԱԱ-ում։