Բորելը Բայրամովի հետ քննարկել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը
Արցախ
2022 թվականի դեկտեմբերի 22-ին ԱդրբեջանիԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։
Հեռախոսազրույցի ընթացքում Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Լաչինի ճանապարհին «խաղաղ ցույց» անցկացրած ադրբեջանցիների արդարացի բողոքի պատճառը Ադրբեջանում օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործումն է և բնապահպանական խնդիրները, ինչպես նաև Լաչինի ճանապարհի չարաշահումը, որը նախատեսված է միայն մարդասիրական նպատակներով օգտագործելու համար։
Բայրամովը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհը փակելու մեղադրանքներն իբր անհիմն են, որ ցերեկային ժամերին մի շարք տրանսպորտային միջոցներ կանոնավոր կերպով անցնում են ճանապարհի երկայնքով՝ կապված բնակիչների տեղական օգտագործման կամ անհրաժեշտ բժշկական ծառայությունների մատուցման հետ։
Ջոզեֆ Բորելը նշել է, որ տարածաշրջանում առկա լարվածությունը մտահոգության տեղիք է տալիս: Ընդգծվել է երկու երկրների միջև առկա խաղաղության օրակարգին նվիրվածության կարևորությունը։