Այսօր գիծ է դուրս գալու նոր՝ 1 հատ երեք վագոնանի շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն
Երևանի մետրոպոլիտենը հայտնում է, որ այսօր գիծ է դուրս գալու 1 հատ երեք վագոնանի շարժակազմ, որի վերականգնման և շահագործմանը պատրաստ լինելու աշխատանքներն իրականացվել է բացառապես մետրոպոլիտենի տնտեսած միջոցների հաշվին։
Այսպիսով, շահագործվող վագոնների թիվը կկազմի 32, ինչն էլ կազմում է ինվենտարային պարկի 71,1% :
Բարի ընթացք մաղթենք նոր շարժակազմին, իսկ ուղևորներին՝ անվտանգ ու անխափան երթևեկություն։