Անընդունելի է Ռուսաստանի՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգելու մասին առաջարկը. Բայրամով
Արտաքին Քաղաքական
«Գաղտնիք չէ, որ ռուսական կողմն առաջարկել է Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցը թողնել հետագա տարիներին»։ Այս մասին 2022 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում է ԱՊԱ-ն։
«Մենք պետք է հիմնվենք մեր օրակարգի, մեր առաջարկների վրա։ Առաջին իսկ օրվանից մենք հայտարարել ենք, որ այս առաջարկն անընդունելի է։ Մենք բանակցում ենք հիմնարար սկզբունքների շուրջ։ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում միայն իր ազգային շահերի շրջանակներում»,-հայտարարել է Բայրամովը։