Պելեն երբեք չի մոռացվի. Ռոնալդու
Սպորտ«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն բրազիլացի աշխարհի եռակի չեմպիոն Պելեին անվանել է «ֆուտբոլի նշաձող», որի հիշատակը հավերժ կմնա։ Այս մասին Ռոնալդուն հինգշաբթի գրել է իր սոցցանցերից մեկում։
«Իմ խորին ցավակցությունները ողջ Բրազիլիային և ողջ ընտանիքին: Միայն հրաժեշտ տալը բավարար չի լինի արտահայտելու այն ցավը, որն այժմ ապրում է ողջ ֆուտբոլային աշխարհը: Նա ոգեշնչում էր միլիոնավոր հեռուստադիտողների, հավերժական նշաձող էր։ Նա երբեք չի մոռացվի, և նրա հիշատակը հավերժ կմնա բոլոր նրանց մեջ, ովքեր սիրում են ֆուտբոլ: Հանգչիր խաղաղությամբ, ֆուտբոլի արքա»,- գրել է Ռոնալդուն:
Պելեն մահացել է հինգշաբթի օրը՝ 82 տարեկան հասակում։ Ալբերտ Էյնշտեյնի կլինիկայի պաշտոնական տեղեկագիրը հայտնում է, որ մահվան պատճառը եղել է «բազմաթիվ օրգանների անբավարարությունը՝ ուղիղ աղիքի քաղցկեղի բացասական դինամիկայի հետևանքով»։