«Զզվելի է». ադրբեջանցի «էկոակտիվիստները» ողջունում են 27 օր Լաչինի միջանցքը փակած զինվորականներին
Բլոգոսֆերա
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերում գրառում է արել՝ կից հրապարակելով տեսանյութ.
«Նրանք տոնում են 120 հազար մարդու սովը։
Ադրբեջանական «էկոակտիվիստները», որոնց աջակցում է Ադրբեջանի կառավարությունը, ողջունում են այն զինվորականներին, որոնց հետ 27 օր շարունակ արգելափակել են Լաչինի միջանցքը, որն աշխարհից Լեռնային Ղարաբաղ մատակարարման միակ ալիքն է։
Զզվելի է…»,- գրել է Էդմոն Մարուքյանը։