Ասկերան քաղաքում գործող խանութներին ձեթը կառաքվի հունվարի 9-ին. ԱՀ ԳԳԱ-ից բնակչությանը հորդորում են խուճապի չմատնվել
ԱրցախԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տեղեկացնում է, որ Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերում առկա են հետևյալ ապրանքատեսակները.
-շաքարավազ
-ձեթ
-մակարոնեղեն
Տեղեկացնում են նաև, որ Ասկերան քաղաքում գործող խանութներին ձեթը կառաքվի հունվարի 9-ին։
«Ստեփանակերտում և շրջաններում գործող առևտրի կետերին, որտեղ դեռևս առաքում չի կատարվել ` նշված ապրանքատեսակների առաքում կիրականացվի այսօր և վաղը։
Հրուշակեղենի արտադրամասերին շաքարավազի առաքումը ևս կիրականացվի այսօրվա և վաղվա ընթացքում։
Սիրելի հայրենակիցներ խնդրում և հորդորում ենք` իրավիճակին մոտենալ ըմբռնումով, խուճապի չմատնվել և ավելորդ գնումներ չկատարել»,- ասվում է հաղորդագրությունում։