Մակգրեգորը UFC է վերադառնում
ՍպորտԻռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը ակնարկել է Ultimate Fighting Championship (UFC) վերադառնալու մասին: «Ուրախ եմ UFC վերադառնալու համար»,- գրել է Մակգրեգորը սոցիալական ցանցերում:
Մակգրեգորի վերջին մենամարտը UFC 264-ում եղել է ամերիկացի Դասթին Պուարյեի դեմ։ Հանդիպումն ավարտվել է առաջին ռաունդում, ինչի արդյունքում՝ իռլանդացին ստացել է ոտքի կոտրվածք։
2022 թվականի հոկտեմբերի վերջին հաղորդվում էր, որ Մակգրեգորը կկարողանա ռինգ վերադառնալ ոչ շուտ, քան վեց ամիս անց։ Մարզիկը պետք է անցնի վեցամսյա դոպինգ թեստ, ինչպես նաև երկու բացասական թեստ տրամադրի, որպեսզի իրեն թույլ տան մենամարտել։