«Տիտանիկը» 25 տարի անց կվերաթողարկվի (լուսանկարներ, տեսանյութ)
Տեսանյութեր2022 թվականին լրացավ Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկը» ֆիլմի 25-ամյակը։ Ֆիլմի տարեդարձը կնշվի ֆիլմի վերաթողարկումով։
«Տիտանիկի» վերաթողարկման տեսավարձույթը կվերսկսվի փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը։ Կինոթատրոններում (համենյան դեպս՝ ԱՄՆ-ում) կհեռարձակվի ֆիլմի ռեմեյսթերը՝ 3D 4K HDR ձևաչափով և կադրերի բարձր արագությամբ։
Ֆիլմի վերաթողարկումը կմեկնարկի փետրվարի 10-ին։ Ըստ թրեյլերի՝ «Տիտանիկը» կինոթատրոններ կվերադառնա ընդամենը մեկ շաբաթով:
«Տիտանիկը» այժմ կինոյի պատմության մեջ երրորդ ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմն է՝ 2,2 միլիարդ դոլար: Վերաթողարկումը թույլ չի տա, որ ֆիլմը բարձրանա երկրորդ հորիզոնական։ Avengers: Endgame-ից առաջ անցնելու համար նրան անհրաժեշտ կլինի վաստակել գրեթե 600 միլիոն դոլար։