Ռոնալդուն դիմել է Մադրիդի «Ռեալի» խաղացողներին
ՍպորտՍաուդյան «Ալ-Նասր» ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ խաղից առաջ դիմել է Մադրիդի «Ռեալին»։
«Հաջողություն եմ մաղթում մեր «Ռեալին» կիրակի կայանալիք եզրափակիչ խաղում։ Միշտ հաճելի է տեսնել նման հսկայական պատմություն ունեցող ակումբի նախկին թիմակիցներին ու ընկերներին»,- ասել է Ռոնալդուն։
Հունվարի 15-ին Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում միմյանց կհանդիպեն Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան»։