Մոլդովայում հայտարարել են հրթիռի բեկորների անկման մասին
ԱշխարհՄոլդովայի հյուսիսում հրթիռի բեկորներ են ընկել: Այս մասին հայտնում է հանրապետության ՆԳՆ-ն ֆեյսբուքյան իր էջում։
«Հրթիռի բեկորները հայտնաբերվել են Լարգայի անցակետի սահմանապահ ծառայության կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՆԳՆ-ն հավելել է, որ սահմանային ոստիկանությունն ավելացրել է պարեկների թիվը Ուկրաինայի հետ սահմանային գոտում։ Նրանք դիտարկում են օդային տարածքը և կանաչ գոտին։
Հաղորդվում է, որ բեկորների անկման վայրը շրջափակվել է, վայր են կանչվել սակրավորներ։