Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբ Կիրանցի կառուցվող դպրոցի շենքի հեռավորությունը. «սահմանազատումից» հետո կանգնելու է թշնամին ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» «Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան «Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը «Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը «Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի «Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան «Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան» 

ՔՊ-ի «սկզբունքայինները». ովքեր են 180 աստիճանով փոխել իրենց դիրքորոշումները

Վերլուծական

Որևէ մեկի համար արդեն գաղտնիք չէ, որ գործող իշխանությունները անսկզբունքայնության խորհրդանիշ են։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գրեթե բոլոր անդամները պաշտոններ զբաղեցնելուց հետո 180 աստիճանով փոխել են իրենց դիրքորոշումները։

Դիցուք ՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ամիսներ առաջ  հանդիպել էր ՌԴ սենատոր, «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, կուսակցության գլխավոր խորհրդի նախագահության միջազգային գործունեության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովի հետ:  Հանդիպման ընթացքում վստահեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հետաքրքրված է «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ երկարատեւ համագործակցության ընդլայնմամբ: Հիշեցնենք, որ Հակոբ Արշակյանը մինչև 2018 թվականը ակտիվ հակառուսական գործունեություն էր ծավալում։ Նրան  հաճախ կարելի էր տեսնել ՌԴ դեսպանատան դիմաց կազմակերպվող բողոքի ակցիաներում։ Արշակյանն անգամ մասնակցում էր բողոքի ակցիաների, որոնց մասնակից ՀՀ քաղաքացիները չէին ընդունում ՌԴ ընտրությունների ադյունքները։ 

Հակոբ Արշակյանը արդեն ռուսամոլ է

Նոր Հայաստանում կար մի նախաձեռնություն, որը կոչվում էր «Ռեստարտ», և տարատեսակ միջազգային ֆոնդերից, հատկապես՝ Սորոսի ֆոնդից, ստացած իր դրամաշնորհները բացատրում էր՝ ուսանողների շահերի պաշտպանությամբ, երիտասրադներին կրթական ոլորտում աջակցելու ցանկությամբ և նպատակով: Վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանում մի քանի լուրջ բողոքի ակցիա է տեղի ունեցել, որի կենտրոնում հենց ուսանողներն էին, դիմորդները, կրթական հարցերը: Մեկ տարի առաջ պարզ դարձավ, որ կառավարությունը որոշել է լիկվիդացնել բուհերի ինքնավարությունը, ինչն ինքնին Սահմանադրության խախտում է: Օրեր առաջ էլ նույն կառավարությունը առաջ քաշեց մի շարք բուհերի միավորման հարցը, ինչը ուսանողների շահերին հակասող որոշում է և, բնականաբար, ուսանողներն իրենց հերթին բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ սեփական շահերը պաշտպանելու համար: Եվ այս ամենի ֆոնին տարակուսելիորեն լուռ են երբեմնի ակտիվիստները: «Ռեստարտի» թիմը, կարծես, մոռացել է՝ «ինչի համար էին հավաքվել», այն պարզ պատճառով, որ նրանց կողմից չի արվել պայքարող ուսանողներին պաշտպանելու գեթ մեկ հայտարարություն:

2018-ից առաջ նույն կերպ ակտիվ էին բնապահպան ակտիվիստները: Սակայն, ուշագրավ է, որ, օրինակ, Ամուլսարի հանքի շահագործման դեմ նախկինում ակտիվորեն հանդես եկած Լենա Նազարյանը այդպես էլ հստակ դիրքորոշում չհայտնեց՝ Նոր Հայաստանում ինքը կո՞ղմ է, թե՞ դեմ հանքի բացմանը:

«Իմ քայլի» մեկ այլ նախկին պատգամավոր՝ Արգիշտի Մեխակյանը, ով ի սկզբանե դեմ է եղել Լիդիանին հանքի շահագործման թույլտվություն տալուն, գտնում է, որ «այսօր հասել ենք այն գծին, որ չթույլատրելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ»:

Օրերս խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Պետական գաղտնիքի մասին օրենքի փոփոխությունների աղմկահարույց նախագիծը, որը քննադատվել է մասնագիտական օղակների, հասարակական կազմակերպությունների և խորհրդարանական ընդդիմության կողմից: Նախագծին կողմ էր քվեարկել նաև իշխող խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը: Սա ուշագրավ է այն առումով, որ Տիգրանյանը նախկինում եղել է մի կազմակերպության անդամ, որը քննադատել է նախագիծը և բացասական կարծիք հայտնել դրա մասին: Խոսքը՝ Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կազմակերպության մասին է, որը ի թիվս մի քանի այլ ՀԿ-ների, քննադատել է նախագիծը:

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական մեքենա տալը դա ճոխություն է և պադավատապետություն, այսօր Նոր Հայաստանում քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը շրջում է ծառայողական մեքենայով:

Էդմոն Մարուքյանը ամիսներ առաջ  համաձայնել է պաշտոն ստանալ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, նա դարձել է հատուկ հանձնարարություններով դեսպան: Իսկ ինչ՞ էր ասում Փաշինյանի և վերջինիս վարած քաղաքականության մասին Մարուքյանը պաշտոնը ստանալուց ամիսներ առաջ: «Էս հեղափոխությունը էղել ա նրա համար, որ մարդիկ ավելի լավ ապրեն։ Էղել ա նրա համար, որ մարդիկ ավելի հավասար լինեն։ Բայց հավասարությունը խաբկանք ա, մեծ խաբկանք։ Էդ հավասարությունը չի ապավովվել. իրանք լավ են ապրում, դուք ոնց ապրում էիք էդպես էլ ապրում եք։ Տասը տոկոս ձեր կյանքից էս մարդիկ են ղեկավարում, թող ցույց տան տաս տոկոս որտեղ ա կյանքը լավացել։ Տաս տոկոս ցույց տվեք որտեղ են լավ բան արել... Դուք գնացել կառավարական ամառանոցներում ապրում եք, դուք դավաճանել եք հեղափոխությանը, սկսել եք լավ ապրել, ու էդ օրվանից սաղ կործանվել ա»:

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը մինչ հեղափոխությունը բողոքում էր իրավապահների ապօրինություններից, ամենաթողությունից: Հեղափոխությունից հետո նա ոչ ավել ոչ պակաս հայտարարել է, որ ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է:

Ահա այսպիսի սկզբունքայնությամբ են աչքի ընկնում Նիկոլ Փաշինյանի թիմակիցները և մերձիշխանական ակտիվիստները, ինչպես երևում է՝ իշխանությունը անչափ քաղցր երևույթ է, և այն ստիպում է մի կողմ դնել անգամ սեփական սկզբունքները...

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարանԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբԿիրանցի կառուցվող դպրոցի շենքի հեռավորությունը. «սահմանազատումից» հետո կանգնելու է թշնամինՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի«Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարումԿիրանցի միակ դպրոցը բարդիների փոխարեն բորդյուրներով է «զինվում» թշնամու գալուն ընդառաջ․ «Նորոգում ենք, որ Ալիևայի համար վազքուղի դառնա». բնակիչ (տեսանյութ) Հայ պատգամավորները ԱՄՆ սենատորների հետ քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Երևանում Hyundai Elantra-ն հայտնվել է փոսում«Սիրտս էնքան նեղ է, Հայաստանի պես կծկվում ենք անվերադարձ». Նազենի ՀովհաննիսյանԲա եթե ծառերը պաշտպանում են թշնամուց, Երևանի հաստաբուն ծառերն ինչո՞ւ կտրեցիք․ Արթուր ԽաչատրյանՀունգարիան վտանգավոր է համարում Մակրոնի գաղափարըՌԴ–ն կարող է օգնել Չինաստանին նախապատրաստվել Թայվանի վրա հարձակմանը․ BloombergՈվ է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել (տեսանյութ) Փաշինյանը կուսակիցների հետ քննարկել է կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունիցՊայքարը մտնում է վճռական փուլ, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանՀԿ–ները մտահոգություն են հայտնել Տավուշի հատվածում սահմանազատման և սահմանագծման մեթոդների կապակցությամբԶինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստիԱննա Հակոբյանը մանկատան սաների հետ այցելել է Կենդանաբանական այգի (տեսանյութ) Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցՔեյթ Միդլթոնի դուստրը 45 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացելՉեք պատկերացնի, թե այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Գագիկ ՍուրենյանԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՊայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան Շվեդիայի ոստիկանությունը թույլատրել է Ղուրան այրել «Եվրատեսիլի» նախօրեինԿիպրոսը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմա Աթայի հռչակագիրը դելիմիտացիայի հիմք օգտագործելը Մեծ Բրիտանիան թույլ է տվել Կիևին իր զենքով հարվածներ հասցնել ՌուսաստանինԿիրանցն այս պահին (տեսանյութ)«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին. Iravaban Վաղը կանցկացվի Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստԹբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերը խորհրդարանի դիմաց (տեսանյութ)Ինչ արել ենք լավ ենք արել. փոխոստիկանապետը` Կիրանցում ուժ կիրառելու մասին (տեսանյութ) Ցավոք, չհաջողվեց հակառակորդին կանգնեցնել․ Քյոխը` 44–օրյա պատերազմի մասին (տեսանյութ)Վրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչԻնչո՞ւ ընդդիմությունը չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանի պարզաբանումը Երևանում ավտոբուսները բախվել են իրար. կա վիրավորԵՄ-ն հանդես կգա Ադրբեջանում ականազերծման նոր նախաձեռնությամբ․ ՄիխալկովԲայրամովը ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակըՈստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժը եղել է առերևույթ անհամաչափ․ ՄԻՊ Սրբազանի նման մարդն ասֆալտի վրա նստած է, ոստիկանները հպարտ կանգնած են, ամո՛թ է․ քաղաքացի (տեսանյութ)«Պարո՛ն ոստիկան, էս պաշտոնը միշտ չի լինելու», «Ընգե՛ր, չափի մեջ մնա». լարված իրավիճակ (տեսանյութ) Բելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ զինվորականների վրաԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետՈղջունում եմ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման մասին համաձայնագիրը․ Ուկրաինայի ԱԳ նախարար Կիրանցում իրավիճակը լարված է (տեսանյութ)
Ամենադիտված