ՔՊ-ն ընդդիմադիրներին մանդատից զրկելու գործընթաց չի սկսի, քանի որ պատգամավորները վերադարձել են ԱԺ
Քաղաքական
ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու գործընթաց չի սկսի, քանի որ ընդդիմադիրները վերադարձել են խորհրդարան, այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորների բացակաների թույլատրելի քանակը գերազանցել է:
«Սակայն որոշում ենք կայացրել այս անգամ չանել, քանի որ իրենք վերադարձել են ԱԺ: Դա քայլ առաջ է»,-ասաց Սիմոնյանը:
Ավելի վաղ ԱԺ խորհրդի նիստի օրակարգում էր ընդգրկվել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համապատասխան որոշման նախագիծ: