Եթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման Նուռը Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ) Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան ՈՒՂԻՂ. Մեկնարկվել է Դիլիջանից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան Մեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ Արբազան Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը գալիս է Երևան (օր 2)  Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան Այս երթը մեզ տալու է երկու բան՝ պատիվ և հայրենիք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սրբազանի գլխավորած քայլերթը խորհրդանշում է ժողովրդի՝ իր ակունքները վերակենդանացնելու ցանկությունը․ Դավիթ Անանյան 

Ղազախստանում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանի գործունեությունն ու արդյունավետությունը. ինչպես են պաշտպանվում ՀՀ-ի և Արցախի շահերը

Վերլուծական

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանների գործունեությունը՝ այսօր կանդրադառնանք Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանին, ով Արա Այվազյանի հեռանալուց հետո դիմում գրեց, որպեսզի ԱԳՆ աշխատակազմը չմեղադրի դավաճանության մեջ, ապա անմիջապես դիմումը հետ վերցրեց եւ շարունակեց աշխատել: Նա 2002-2007թթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղարն է եղել, 2007-2018թթ.՝ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, 2010-2018թթ.՝ ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների եւ կառույցների հետ համագործակցության վարչության պետ, 2018-2020թթ.՝ Բելառուսում ՀՀ դեսպան, 2020թ․՝ մեկ ամիս Մոլդովայում ՀՀ դեսպան, իսկ նոյեմբերի վերջից` արտգործնախարարի տեղակալ:

Ղազախստանում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է։ Հայկական համայնքներ ներկայումս կան Աստանա, Ալմաթի, Կարագանդա, Ակտաու, Ակտոբե, Ուրալսկ, Պավլոդար, Պետրոպավլովսկ, ինչպես նաեւ Ղազախստանի այլ քաղաքներում: Ներկայումս Ղազախստանում բնակվում է, պաշտոնական տվյալներով, մոտավորապես 20-25 հազար հայ: Գործում է 14 ազգային մշակութային կենտրոն, ինչպես նաեւ 10 կիրակնօրյա դպրոց, որտեղ ուսանում է 300-400 աշակերտ: Ղազախստանի հայ համայնքն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում երկրի քաղաքական եւ հասարակական կյանքին, այդ թվում` Ղազախստանի ժողովդրի ասամբլեայի աշխատանքներին: Այս առումով դեսպանության պաշտոնական լրահոսը այնքան էլ հարուստ չէ։ Հավատարմագրերը հանձնելուց հետո չկա գեթ մեկ հիշատակում, որ դեսպան Ղևոնդյանը հանդիպել կամ հանդիպումների շարք է անցկացրել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա չի մասնակցել նաև քիչ թե շատ խոշոր համայնքային միջոցառումներին:

Արտաքին քաղաքականության արդյունավետ իմպլեմենտացիայի կարևորագույն տարրերից է եկեղեցական դիվանագիտությունը, մանավանդ երբ խոսքը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին է։ Սովորաբար եկեղեցին չափազանց ազդեցիկ գործոն է պետության հասարակական, կրոնական, հաճախ նաև քաղաքական կյանքում։ Այս առումով դեսպան Ղևոնդյանի գործունեությունը փոքր ինչ ավելի արդյունավետ կարելի է գնահատել: Պաշտոնը ստանձնելուց հետո նա հանդիպումներ է ունեցել Ղազախստանի մահմեդականների հոգևոր վարչության (ՂՄՀՎ) նախագահ, Մեծ մուֆթի Նաուրիզբայ կաժի Տագանուլիի հետ: Նախորդ տարի հունիսի 30-ին Ղազախստանի հովվապետական շրջանի ղեկավարի նստավայրում կայացավ Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Աստանայի և Ղազախստանի միտրոպոլիտ Ալեքսանդրի հետ:

Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Պաշտոնը ստանձնելուց հետո դեսպանը բավական քիչ թվով հանդիպումներ է ունեցել: 2022թ․ հունիսի 16-ին կայացավ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ, Ղազախստանի Հանրապետության Խորհրդարանի Մաժիլիսի /ստորին պալատ/ ագրարային հարցերով հանձնաժողովի քարտուղար Բերիկ Օսպանովի հետ։ Դրանից հետո կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Ա.Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ական Ռախմետուլլինի հետ: Դեսպանը նաև հանդիպումներ է ունեցել Ղազախստանի տեղեկատվության և հանրային զարգացման նախարար Ասկար Ումարովի հետ:

Հանրային դիվանագիտությունը ակնհայտորեն դեսպան Ղևոնդյանի ուժեղ կողմերից չէ: Դեսպանատան պաշտոնական ֆեյսբուքյան էջի դիտարկումը ցույց է տալիս, որ դեսպանատունը պասիվ է նաև այս հարթակում:  Թեև դեսպանի բուռն գործունեության մասին հիշատակումները բացակայում են, այստեղ կարելի է գտնել կառավարության այս կամ այն ծրագրի գովազդը: Փաստացի դեսպանատան պաշտոնական էջը օգտագործվում է ոչ նպատակային:

Նախորդ տարի սեպտեմբերին ադրբեջանական կողմի լայնածավալ ագրեսիայի օրերին թվում էր, թե ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ երկրում հավատարմագրված դեսպանի թիվ մեկ խնդիրը պետք է լիներ խնդրո առարկա հարցը համայնքային կառույցների հետ համատեղ բարձրաձայնելը, ղազախ պաշտոնյաների հետ հանդիպումների կազմակերպումը և հայկական շահերի լոբբինգը: Սակայն, արի ու տես, որ չկա գեթ մեկ հիշատակում, որ դեսպան Ղևոնդյանը այդ օրերին զբաղված է եղել վերը նշված քայլերը ի կատար ածելով: Ադրբեջանական ագրեսիայի օրերին դեսպանը զբաղված էր Ղազախստանի մշակույթի և սպորտի նախարարի Դաուրեն Աբաևի հետ հանդիպելով: Նույնը կարող ենք ասել նաև մեկ ամսից ավել տևող Լաչինի միջանցքի շրջապատման մասով։ Ղազախստանում ՀՀ դեսպանատունը որևէ կերպ չի արձագանքել արցախահայերի իրավունքների կոպտագույն ոտնահարման այս դրվագին, կարծես ոչինչ էլ չի եղել: Հաշվի առնելով, որ Ղազախստանը համարվում է դաշնակից երկիր՝ առնվազն ԵԱՏՄ և ՀԱՊԿ գծով, և այն հանգամանքը, որ այստեղ առկա են բավական կուռ համայնքային կառույցներ՝ կարելի էր ակնկալել, որ դեսպանատունը՝ ի դեմս Արմեն Ղևոնդյանի, շատ ավելի ակտիվ առաջ կմղեր հայկական երկու պետությունների շահերը, հատկապես, որ Ղազախստանում վերջին տարիներին ակտիվացել է ադրբեջանական լոբբին և վերջինիս հակազդելու համար լուրջ քայլեր են անհրաժեշտ, քայլեր, որոնք դեսպանի պաշտոնավարման ողջ ընթացքում այդպես էլ ականատես չենք եղել:

Շարունակելի...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման ՆուռըՓլուզում Սիմեոն Երևանցու փողոցում, փրկարարները սահմանազատել են տարածքըԼոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ)Երեւանից 15 հոգով միացել ենք այս շարժմանը. քայլերթի մասնակից«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր աջակցությունն է հայտնել Տավուշյան շարժմանըԱռաջին անգամ եմ կին պարեկ տեսնում, շնորհակալ եմ ծառայության համար. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Դիլիջանի բարձունքից եռագույն դրոշով ողջույններ Հայրենիքի երթինԴիլիջանում մարդիկ տներից դուրս են գալիս, ողջունում Բագրատ սրբազանինԲագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան ԱբրահամյանԵս այստեղ մի փոշու հատիկ եմ, եթե Եկեղեցին ոտքի է կանգնել, ես ով եմ, որ այստեղ չլինեմ Դեռ շատերն են միանալու այս շարժմանը. Գառնիկ Դանիելյան ՔՊ-ինը անօգնական, ճնշված ու ստորացված լինելու օրակարգն է. Սուրեն Պետրոսյան Երբևէ ոչ մի երթի չեմ մասնակցել, բայց սա հույս է, խեղդվողի վերջին չոփը. Արման-ՆուռՔաղաքացիների երթը դեպի Երևան շարունակվում է (լուսանկարներ)Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և ՀունգարիաՈՒՂԻՂ. Մեկնարկվել է Դիլիջանից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի ԵրևանԺամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետՄեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ ԱրբազանԴիլիջանի խանութներից մեկի տերերը հյուրասիրում են քայլերթի մասնակիցներին Շարժումն ինքնամաքրման, ինքնահաշվետվության, ինքնաճանաչողության համար պիտի անենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ոնց կարող ենք այսքան խեղճ ու տկար լինել, այսպես այլևս չի լինելու, հերիք է ստորացված լինել. Սրբազան Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՍրբազանին ծափերով ու աղուհացով դիմավորեցին Դիլիջանում (տեսանյութ)Ուժգին կարկուտ Երևանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է ՀայաստանՀոգին հաղթել է «դուխ»-ին, ժողովուրդը կազատագրվի այս նվաստացումից, հոգևոր ՀՀ-ի հաղթանակը կքնելու ենք (տեսանյութ)Իշխանություններին խոհեմության կոչ կանեի. Ասպրամ ԿրպեյանՊատրաստ եմ այս մարդու հետևից քայլել, հավատում եմ նրա ազնիվ նկրտումներին. Անաիս Սարդարյանը՝ Սրբազանին (տեսանյութ)Պետք է խմբվել եկեղեցու շուրջ. Սերժ ՍրապիոնյանԲագրատ Սրբազանը ունի մարդկանց սերը, հայկականը պահպանելու վճռականությունը. Մկրտչյան«Շատ շուտով». Վարդան Ղուկասյանը լուսանկար է տեղադրելՄերը այս իշխանության հակառակն է, իրենք ատելություն են ներարկել, հերիք է, կասեցնելու ենք այդ ընթացքըԱյս շարժումը 2018-ի հետ որևէ աղերս չունի, չկա նմանություն. մենք տարալուծում ենք բաժանարար գծերը (տեսանյութ)Մարդիկ մեքենաները կանգնեցնում են ու միանում շարժմանը, մարդ չկա, որ անտարբեր լինի. Դանիելյան «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյանը նոր երգ է ներկայացրել (տեսանյութ) Լիբանանում տեղի է ունեցել «Ո՛չ Հանձնողական Քաղաքականությանը» խորագրով նստացույց (լուսանկարներ)ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը գալիս է Երևան (օր 2) Մեր իղձերն ու երազները պետք է ավելի մեծ լինեն, քան մեր կյանքը. Բագրատ ՍրբազանՄայիսի 5-ի աստղագուշակ Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան ՀակոբյանԼեցուն սադրիչներ են լինելու, ինչքան կուզեք. սիրելի սադրիչներ, հանդարտ մնացեք. Բագրատ Սրբազանի կոչը Այս երթը մեզ տալու է երկու բան՝ պատիվ և հայրենիք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Այս շարժումը հայրենիք ունեցողներինն է՝ զերծ որևէ գույնից ու կողմից, սա գողացված ուրախության շրջան է Սրբազանի շարժումը ռադիոտուն չի մտնում, էժան քայլ չի անում, փորձում են վարկաբեկել մեզ, չեն հաջողելու (տեսանյութ)Այս շիրիմների մոտ եմ ասում՝ մեր շարժումը զերծ է գույներից ու ուղղորդումներից. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Երևանում հաստաբուն ծառն ընկել է գազատար խողովակի վրա և վնասել այնՓաշինյանին չանչելու ենք, ինքն է մեզ սեղմել անկյուն, նա հային հայի դեմ կհանի, հանգիստ չի հանձնելու Բոլորը սպասում էին Սրբազանին ու ապակուսակցական շարժման, մեր քայլերն ուղղված են Հայրենիքի փրկությանը (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Մայիսի 5 Ամբերդի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է
Ամենադիտված