Porsche Cayenne-ը Երևանում վթարի է ենթարկվել․ կա 1 զոհ, 2 վիրավոր, որոնք եղել են նախկին դատապարտյալ 07:00-ից մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է, գնացքների միջակայքը՝ 8,5 րոպե ԱՄՆ-ն ժամանակին չհասկացավ, թե որքան կարևոր է Ուկրաինան Ռուսաստանի համար․ Foreign Policy Այս պահին ևս ընթացքային գծերի և հպակային ռելսի վերականգնման աշխատանքները շարունակվում են. Երևանի մետրոպոլիտեն ՊԲՀՖ հրավերով Հայաստան են ժամանել մեքսիկացի պատգամավորներ Թուրքական լրատվամիջոցը հայտնել է, թե թուրք ընդդիմադիրները հանդիպում են ԱՄՆ դեսպանատան դիմաց գտնվող հյուրանոցում Իսրայելում կրկին զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում VAZ 2112-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր հայտնվել Սևանի ափին Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում խուզարկություններ են իրականացվում․ Aravot.am ԱՄՆ-ում համերգի ժամանակ թատրոնի տանիքը փլուզվել է հանդիսատեսի վրա 

«Երաժշտությունը ես եմ»․ այսօր հայ անվանի կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

Գիտություն և Մշակույթ

Այսօր՝ հունվարի 27-ին, հայ անվանի կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է։ Տիգրան Մանսուրյանը ծնվել է Բեյրութում։

1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան։ Մանսուրյանը 1956-1960 թվականներին կոմպոզիցիա է սովորել Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա 1960-1965 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Ղազարոս Սարյանի դասարանում, ում ղեկավարությամբ 1967 թվականին ավարտել է ասպիրանտուրան։

Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների։ 1967-1986 թվականներին ժամանակակից երաժշտության տեսություն է դասավանդել կոնսերվատորիայում։ 1986 թվականին Մանսուրյանին շնորհվել է երաժշտության պրոֆեսորի կոչում։ 1992-1995 թվականներին զբաղեցրել է կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը։

Մանսուրյանը նախկին ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ռահվիրաներից մեկն է և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ (ինչպես օրինակ՝ նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ) է ներմուծել Հայաստան։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։ Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով։

Գրել է «Ձյունե թագուհին» (ըստ Հանս Քրիստիան Անդերսենի, 1988, բեմադրություն՝ 1990) բալետը, սիմֆոնիկ երկեր՝ «Պարտիտ» (1965), «Պրելյուդներ» (1975), «Գիշերային երաժշտություն» (1980), կոնցերտներ՝ թավջութակի և նվագախմբի (1976, 1981, 1983), երգեհոնի և լարային նվագախմբի (1964), ջութակի և լարային նվագախմբի (1981), ալտի և կամերային նվագախմբի (1995), «Արվեստ Քերթության» երգչախմբի (խոսք՝ Եղիշե Չարենցի, 1997-1999) համար, կամերային երկեր՝ «Թովեմ» (15 մենակատարի համար, 1979), լարային կվարտետներ, 5 բագատել դաշնամուրային տրիոյի համար (1985), սոնատներ, վոկալ-կամերային մադիիգալների շարք (ձայնի և տիիոյի համար), «Հավատով խոստովանիմ» (ձայնի, ալտի և տղամարդկանց երգչախմբի համար, ըստ Ներսես Շնորհալու, 1999), վոկալ շարքեր՝ «4 հայրեն Նահապետ Քուչակից»(1967), «Մայրամուտի երգեր» (խոսք՝ Համո Սահյանի, 37 1983), «Երկիի Նաիրի» (խոսք՝ Վահան Տերյանի, 1984), «Գարնան երգեր» (խոսք՝ Հովհաննես Թումանյանի, 1993), խմբերգեր, կինոնկարների (Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը»[3], Միքայել Վարդանովի «Հայկական հողի գույնը»[4], «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Սգավոր ձյունը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն») և թատերական («Ջոն արքա», «Հացավան», «Մեծ լռություն» և այլն) երաժշտություն։ Մանսուրյանի կինոերաժշտությունն առանձնանում է մեղեդայնությամբ, քնարականությամբ և մեծապես նպաստում է ֆիլմի գեղարվեստական նկարագրի ամբողջացմանը։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարվել են Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Միլանի, Բեռլինի, Վիեննայի, Մոսկվայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի և այլ քաղաքների խոշորագույն համերգային դահլիճներում։

2016 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամ։

2022 թվականին Հայաստանում հայկական դասական և ժամանակակից երաժշտության ու պոեզիայի վերածնման նպատակով կազմակերպվել է Մանսուրյանի անվան Կոմպոզիտորների միջազգային մրցույթ։

«Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա՝ ձայնի և լռության։ Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա։ Իմ կարծիքով, հարուստը լռությունն է։ Երբ ես անցնում եմ սահմանը՝ չգրելուց գրելուն, իմ զգացումն այն է, թե հանցանք եմ գործել, որ կորցրել եմ այդքան ժամանակը։ Երբ չեմ գրում՝ խեղդում է ունայնության զգացումը։ Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ։ Ինքնարտահայտման միջոց էլ չէ։ Ես եմ։ Ես ապրում եմ… Իմ իմացած ճշմարտությունը հաստատելու համար պատրաստ եմ լինել համառորեն։ Ինչպե՞ս կարելի է բաց ճակատով լեռների կատարներին նայել, որ մեջդ երգ հղանա, երբ քո շուրթերին թռիչքի անկարող, ներքին կրակից զուրկ հանգաբանություն է և ոչ բանաստեղծություն։ Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում…

Մեր ամեն մի չծնված գործ՝ առ հայրենիքը, առ մեր ժողովուրդը և նրա պատմությունը ունեցած սիրո պակասի արտահայտություն է։ Մարդ արժևորելու ունակությունը մեր պատմությունն է մեզ տվել»,-ասել է Մանսուրյանը։

«Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգին, որը տեղի կունենա Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը՝ հունվարի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հնչելու են մաեստրոյի «8 Հայերեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» ստեղծագործությունը, որը համաշխարհային պրեմիերա է, իսկ  «Օրհներգ-Նավապետ Բարի» ստեղծագործությունը Հայաստանում կկատարվի առաջին անգամ։ 

«Հիմնականում ներկայացնելու եմ գործեր, որոնք երբևէ չեն հնչել Հայաստանում, կլինեն նաև ստեղծագործություններ, որոնք առհասարակ որևէ տեղ երբևէ չեն կատարվել: Այդ երեկո կլինեն հայրեններ՝ նախատեսված երգչախմբի համար: Ծրագրում նախատեսված է ընդգրկել օրհներգեր, որոնք վերջերս են հնչել Չեխիայում, իսկ Հայաստանում դեռ չեն ներկայացվել: Կլինեն ժողովրդական աղոթքներ: Նախատեսվում է ծրագրում ընդգրկել նաև Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքների շարքը»,-օրերս տեղի ունեցած ասուլիսին ասել է Տիգրան Մանսուրյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ պետդեպարտամենտը քննադատական զեկույց է հրապարակել ՀՀ-ում մարդու իրավունքների մասին. Սասունյան Ամբողջ ազգը հավաքներին պետք է ընդգրկվի. 25-օրյա վարժանքների առաջին հոսքն ամփոփեց աշխատանքները Հրանոթի պայթյունի ձայնը հրետանավորի համար ուրիշ հաճույք ա. պատրաստվում են ապագա մասնագետները Միայն իմ օրոք 1500 ինքնաթիռ զենք ենք տեղափոխել Հայաստան. թող ուշադիր իրենց վերլուծություններն անեն Porsche Cayenne-ը Երևանում վթարի է ենթարկվել․ կա 1 զոհ, 2 վիրավոր, որոնք եղել են նախկին դատապարտյալ Խ․ Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոցում շչակ է գործարկվելու Դիմացը կիրակի է, ու, ավանդույթի համաձայն, սատանան նոր թեմա է շրջանառում. Գեղամ Մանուկյան Լրացավ ՀՀԿ-ի հիմնադրման 33-ամյակը. մեր պահպանողականությունը ապագայատենչ է. Արտակ Զաքարյան 07:00-ից մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է, գնացքների միջակայքը՝ 8,5 րոպե Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը Գորիս և Աշտարակ քաղաքներում մառախուղ է, Սարավան-«Զանգեր» ճանապարհին՝ նաև մերկասառույց Օրվա խորհուրդՕդի ջերմաստիճանը 16 աստիճանով կբարձրանաՕրվա աստղագուշակ65-ամյա Շերոն Սթոունը կիպ զգեստով ցուցադրել է իր կազմվածքըԱՄՆ-ն ժամանակին չհասկացավ, թե որքան կարևոր է Ուկրաինան Ռուսաստանի համար․ Foreign PolicyՔիմ Քարդաշյանի նախկին սիրելին բացահայտել է, թե քանի ընկերուհի է ունեցել վերջին 10 տարիների ընթացքումԵմենցի միլիարդատիրոջ որդին 15 տարի անց խոստովանել է, որ կապ ունի ուսանողուհու մահվան հետԱյս պահին ևս ընթացքային գծերի և հպակային ռելսի վերականգնման աշխատանքները շարունակվում են. Երևանի մետրոպոլիտեն ՊԲՀՖ հրավերով Հայաստան են ժամանել մեքսիկացի պատգամավորներ Թուրքական լրատվամիջոցը հայտնել է, թե թուրք ընդդիմադիրները հանդիպում են ԱՄՆ դեսպանատան դիմաց գտնվող հյուրանոցումԻսրայելում կրկին զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենումVAZ 2112-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր հայտնվել Սևանի ափին Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում խուզարկություններ են իրականացվում․ Aravot.amԱՄՆ-ում համերգի ժամանակ թատրոնի տանիքը փլուզվել է հանդիսատեսի վրաԹեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին և փոխհատուցում պահանջել Մենք 44-օրյա պատերազմին ունեցել ենք 11 հազար դասալիք. Աննա Հակոբյան Զելենսկին հայտնել է, թե ինչ է քննարկել Մակրոնի հետPlus-size երգչուհի Լիզոն լողազգեստով ցուցադրել է կազմվածքըՄահվան ելքով վրաերթ Երևանում. վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է Կիմ Չեն Ընի քույրը հայտարարել է, որ Զելենսկին վտանգի տակ է դնում ՈւկրաինանԱրարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանի գնումներն ու «ձեռքբերումները»՝ ՏԻՄ ընտրություններից հետոՌիզ Ուիզերսփունին լուսանկարել են առանց ամուսնական մատանու (լուսանկարներ)Ձերբակալվածների պահման վայր էի գնացել` հանդիպելու ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի հետ. Տիգրան ԱբրահամյանՈւրախ եմ, որ Ռուբեն Վարդանյանը շարունակում է Արցախում իր ակտիվ հանրային գործունեությունը. Արայիկ ՀարությունյանՇուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել․ ՌԴ ՊՆՀայաստանի մի քանի քաղաքներում տեղում է ձյուն․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով Ծանրորդ Գագիկ Մկրտչյանն երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է Զենդայան և Թոմ Հոլանդը միասին մեկնել են ՀնդկաստանԹուրքիայում 2 անգամ հնչեց Հայաստանի հիմնը և բարձրացվեց հայոց եռագույնը Համլետ Մանուկյանի պատվին Ինչ ունեցվածք են հայտարարագրել Մեծամորի ավագանու ՔՊ-ական անդամներըՀամլետ Մանուկյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն «Տույի» սպանության գործով դատարան ժամանած նախկին ֆուտբոլիստ Մանուչարյանին ստուգեցին մետաղորսիչով․ Shamshyan.com Գլենդելի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է Գլենդելում հակահայկական թռուցիկներ բաժանելը Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը Զախարովան շնորհավորել է Զելենսկուն Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից (լուսանկարներ)Բրիթնի Սփիրսի ամուսինն արձագանքել է ամուսնալուծության մասին լուրերինՇվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել փլուզում
Ամենադիտված