«Ալ Նասրի» գլխավոր մարզիչն ասել է, որ Ռոնալդուն կվերադառնա Եվրոպա
Սպորտ
«Ալ Նասրի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան հայտնել է, որ սաուդյան ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շուտով կվերադառնա Եվրոպա։
«Ռոնալդուն մեր կազմի որակական բարելավումն է, նա խնդիրներ կստեղծի մեր մրցակիցների պաշտպանների համար։
Նա աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է։ Չեմ կարծում, որ նա կարիերան կավարտի «Ալ-Նասրում»: Ռոնալդուն կվերադառնա Եվրոպա»,- Գարսիայի խոսքերն է մեջբերում TalkSport-ը։
Հունվարի 2-ին Ռոնալդուն դարձավ «Ալ Նասրի» խաղացող, որի հետ պայմանագրով նա տարեկան կստանա 200 միլիոն եվրո։ Հաղորդվել է նաև պորտուգալացու և նրա ընտանիքի համար հավելյալ բոնուսների մասին:
37-ամյա Ռոնալդուն առանց թիմի էր 2022 թվականի նոյեմբերից՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի խզումից հետո։