Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 90-ի
Լուսանկարներ
Պակիստանի Փեշավարի մզկիթներից մեկում հզոր պայթյուն է որոտացել։ Մահապարտ-ահաբեկչի գործողություններից առնվազն 90 մարդ է մահացել, ավելի քան 200-ը վիրավորվել և տեղափոխվել է քաղաքի բժշկական հաստատություններ։
Նախնական տեղեկություններով՝ հարձակվողը շենք է մտել կեսօրվա աղոթքի ժամանակ։ Այդ ժամանակ մզկիթի ներսում կարող էր լինել մոտ 500 մարդ։ Պայթյունի հետևանքով՝ շենքը մասամբ փլուզվել է։ Ներկայումս տարածքում փրկարարական աշխատանքներ են իրականացվում, փլատակների ապամոնտաժումը կատարվում է հատուկ տեխնիկայի օգնությամբ։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան Թեհրիկ-ի Պակիստան» ահաբեկչական կազմակերպությունը։ Հաղորդվում է, որ մահապարտ-ահաբեկչի թիրախը ոստիկաններն են եղել, որոնք գտնվել են մզկիթում։





