Porsche Cayenne-ը Երևանում վթարի է ենթարկվել․ կա 1 զոհ, 2 վիրավոր, որոնք եղել են նախկին դատապարտյալ 07:00-ից մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է, գնացքների միջակայքը՝ 8,5 րոպե ԱՄՆ-ն ժամանակին չհասկացավ, թե որքան կարևոր է Ուկրաինան Ռուսաստանի համար․ Foreign Policy Այս պահին ևս ընթացքային գծերի և հպակային ռելսի վերականգնման աշխատանքները շարունակվում են. Երևանի մետրոպոլիտեն ՊԲՀՖ հրավերով Հայաստան են ժամանել մեքսիկացի պատգամավորներ Թուրքական լրատվամիջոցը հայտնել է, թե թուրք ընդդիմադիրները հանդիպում են ԱՄՆ դեսպանատան դիմաց գտնվող հյուրանոցում Իսրայելում կրկին զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում VAZ 2112-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր հայտնվել Սևանի ափին Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում խուզարկություններ են իրականացվում․ Aravot.am ԱՄՆ-ում համերգի ժամանակ թատրոնի տանիքը փլուզվել է հանդիսատեսի վրա 

Ես Կոնջորյանի կամ Հովհաննիսյանի ենթական չեմ, որ կարողանան ինձ ճնշել․ Վահան Նարիբեկյան․ Hraparak.am

Քաղաքական

Hraparak.am-ը գրում է․ Երեկ մամուլում տեղեկություն տարածվեց, թե Ազգային ժողովում ՔՊ-ն երեկոյան դռնփակ նիստ է անցկացրել, որտեղ պահանջել են ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի հրաժարականը, իսկ իրականում՝ աշխատանքից ազատումը։ Պահանջողներն էլ եղել են ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Պատճառը պատգամավորների օգնականներին պարգևավճար չհատկացնելն է, որի վերաբերյալ անգամ ստորագրահավաք էին կազմակերպել՝ Նարիբեկյանից պահանջելով անպայման իրենց պարգևատրել։

Պատգամավորների օգնականներից ամենաակտիվը հենց Կոնջորյանի ու Հովհաննիսյանի օգնականներն էին։ Ու թեև շատերի կարծիքով՝ Նարիբեկյանի վրա ուղղակի ատամ ունեին որոշ ՔՊ-ականներ, և սա ընդամենը պատրվակ էր՝ նրա դեմ բողոքի ալիք բարձրացնելու, սակայն երեկ ՔՊ-ի փակ նիստում հենց պարգևավճարն են դարձրել Նարիբեկյանի դեմ «բոլոլայի» առիթ։ 

Մենք կապ հաստատեցինք Վահան Նարիբեկյանի հետ՝ ստանալու նրա մեկնաբանությունը տարածվող լուրերի վերաբերյալ։

Նարիբեկյանը նախ ասաց, որ ինքն այս պահին գտնվում է Փարիզում՝ գործուղման է, որի շրջանակներում հանդիպել է Փարիզի սենատի իր պաշտոնակցի հետ, վաղը նոր կգա Երևան։ Ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած լուրերին, ապա Նարիբեկյանն ասաց, որ դրանց կպատասխանի, երբ լինի Հայաստանում։ 

Մեր դիտարկմանը, թե լուրեր կան, որ ինքը տեղի է տվել Հայկ Կոնջորյանի ու Արթուր Հովհաննիսյանի, նաև նրանց օգնականների ճնշմանն ու Հայաստան գալուն պես՝ ազատման դիմում է գրելու, Նարիբեկյանն ասաց․ «Ես Հայկ Կոնջորյանի կամ Արթուր Հովհաննիսյանի ենթական չեմ, մանավանդ՝ նրանց օգնականների ենթական չեմ, որ իրենք կարողանան ինձ ինչ-որ ձևով ճնշել»։

Հարցրինք՝ ազատման դիմում, այդուամենայնիվ, գրելո՞ւ է, Նարիբեկյանն ասաց․ «Նորից եմ ասում՝ կգամ Հայաստան և տեղում կպարզեմ մամուլում տարածված լուրերի իսկությունը»։

Ինչ վերաբերում է նրան, որ պատգամավորների օգնականները պարգևավճար չեն ստացել, դրանից է, որ իր դեմ բողոքի ալիք են բարձրացրել, ԱԺ աշխատակազմի ղեկավարը դա այսպես բացատրեց․ «Պարգևավճար չեն ստացել ոչ միայն պատգամավորների օգնականները, այլև չեն ստացել աշխատակազմի այն աշխատակիցները, որոնք չեն համարվում պետծառայող։ Բոլոր պետծառայողները օրենքի ուժով տարին երկու անգամ պարգևատրվում են։ Իսկ մյուս աշխատակիցները կարող են պարգևատրվել խնայողությունների հաշվին։ Իսկ քանի որ հունվարի սկիզբն էր, խնայողությունների մասին խոսք լինել չէր կարող»։

Նկատեցինք, որ իրենից ընդդիմությունը չի դժգոհում, փոխարենը ՔՊ-ական որոշ պատգամավորներ են դժգոհում, ինչ-որ բա՞ն ունեն իր դեմ, Նարիբեկյանն ասաց․ «Ես նորից եմ կրկնում, որ պատգամավորների կողմից ես ոչ մի դրական կամ բացասական արձագանք չեմ ունեցել, մենք իրար հետ էդ թեմայի շուրջ չենք զրուցել։ Իսկ ինձ, կարծում եմ, բոլորն էլ սիրում ու հարգում են»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամբողջ ազգը հավաքներին պետք է ընդգրկվի. 25-օրյա վարժանքների առաջին հոսքն ամփոփեց աշխատանքները Հրանոթի պայթյունի ձայնը հրետանավորի համար ուրիշ հաճույք ա. պատրաստվում են ապագա մասնագետները Միայն իմ օրոք 1500 ինքնաթիռ զենք ենք տեղափոխել Հայաստան. թող ուշադիր իրենց վերլուծություններն անեն Porsche Cayenne-ը Երևանում վթարի է ենթարկվել․ կա 1 զոհ, 2 վիրավոր, որոնք եղել են նախկին դատապարտյալ Խ․ Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոցում շչակ է գործարկվելու Դիմացը կիրակի է, ու, ավանդույթի համաձայն, սատանան նոր թեմա է շրջանառում. Գեղամ Մանուկյան Լրացավ ՀՀԿ-ի հիմնադրման 33-ամյակը. մեր պահպանողականությունը ապագայատենչ է. Արտակ Զաքարյան 07:00-ից մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է, գնացքների միջակայքը՝ 8,5 րոպե Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը Գորիս և Աշտարակ քաղաքներում մառախուղ է, Սարավան-«Զանգեր» ճանապարհին՝ նաև մերկասառույց Օրվա խորհուրդՕդի ջերմաստիճանը 16 աստիճանով կբարձրանաՕրվա աստղագուշակ65-ամյա Շերոն Սթոունը կիպ զգեստով ցուցադրել է իր կազմվածքըԱՄՆ-ն ժամանակին չհասկացավ, թե որքան կարևոր է Ուկրաինան Ռուսաստանի համար․ Foreign PolicyՔիմ Քարդաշյանի նախկին սիրելին բացահայտել է, թե քանի ընկերուհի է ունեցել վերջին 10 տարիների ընթացքումԵմենցի միլիարդատիրոջ որդին 15 տարի անց խոստովանել է, որ կապ ունի ուսանողուհու մահվան հետԱյս պահին ևս ընթացքային գծերի և հպակային ռելսի վերականգնման աշխատանքները շարունակվում են. Երևանի մետրոպոլիտեն ՊԲՀՖ հրավերով Հայաստան են ժամանել մեքսիկացի պատգամավորներ Թուրքական լրատվամիջոցը հայտնել է, թե թուրք ընդդիմադիրները հանդիպում են ԱՄՆ դեսպանատան դիմաց գտնվող հյուրանոցումԻսրայելում կրկին զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենումVAZ 2112-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր հայտնվել Սևանի ափին Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում խուզարկություններ են իրականացվում․ Aravot.amԱՄՆ-ում համերգի ժամանակ թատրոնի տանիքը փլուզվել է հանդիսատեսի վրաԹեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին և փոխհատուցում պահանջել Մենք 44-օրյա պատերազմին ունեցել ենք 11 հազար դասալիք. Աննա Հակոբյան Զելենսկին հայտնել է, թե ինչ է քննարկել Մակրոնի հետPlus-size երգչուհի Լիզոն լողազգեստով ցուցադրել է կազմվածքըՄահվան ելքով վրաերթ Երևանում. վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է Կիմ Չեն Ընի քույրը հայտարարել է, որ Զելենսկին վտանգի տակ է դնում ՈւկրաինանԱրարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանի գնումներն ու «ձեռքբերումները»՝ ՏԻՄ ընտրություններից հետոՌիզ Ուիզերսփունին լուսանկարել են առանց ամուսնական մատանու (լուսանկարներ)Ձերբակալվածների պահման վայր էի գնացել` հանդիպելու ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի հետ. Տիգրան ԱբրահամյանՈւրախ եմ, որ Ռուբեն Վարդանյանը շարունակում է Արցախում իր ակտիվ հանրային գործունեությունը. Արայիկ ՀարությունյանՇուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել․ ՌԴ ՊՆՀայաստանի մի քանի քաղաքներում տեղում է ձյուն․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով Ծանրորդ Գագիկ Մկրտչյանն երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է Զենդայան և Թոմ Հոլանդը միասին մեկնել են ՀնդկաստանԹուրքիայում 2 անգամ հնչեց Հայաստանի հիմնը և բարձրացվեց հայոց եռագույնը Համլետ Մանուկյանի պատվին Ինչ ունեցվածք են հայտարարագրել Մեծամորի ավագանու ՔՊ-ական անդամներըՀամլետ Մանուկյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն «Տույի» սպանության գործով դատարան ժամանած նախկին ֆուտբոլիստ Մանուչարյանին ստուգեցին մետաղորսիչով․ Shamshyan.com Գլենդելի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է Գլենդելում հակահայկական թռուցիկներ բաժանելը Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը Զախարովան շնորհավորել է Զելենսկուն Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից (լուսանկարներ)Բրիթնի Սփիրսի ամուսինն արձագանքել է ամուսնալուծության մասին լուրերինՇվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել փլուզումՄոնիկա Բելուչիի դուստրը լուսանկարվել է լողազգեստով
Ամենադիտված