Ռոնալդուի հարսնացուն կարող է տուգանվել Սաուդյան Արաբիայի պարկեշտության օրենքը խախտելու համար
Սպորտ
«Ալ Նասր» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, կարող է տուգանվել Սաուդյան Արաբիայի պարկեշտության օրենքը խախտելու համար, հայտնում է իսպանական Marca պարբերականը։
Սրա պատճառը կարող է լինել չափազանց բաց զգեստները, որոնք ֆուտբոլիստի ընկերուհին կրում է Սաուդյան Արաբիայում գտնվելու ժամանակ։ Մասնավորապես, նա հանրությանը ներկայացել է խորը դեկոլտեով և երկար բացվածքով զգեստով, որը մերկացնում էր նրա ոտքերը։
2019 թվականին երկիրն ընդունել է օրենք հանրային պարկեշտության պահպանման մասին։ Հասարակական վայրերում խորհուրդ է տրվում կրել լայն հագուստ, որը ծածկում է ձեռքերը մինչև արմունկը և ոտքերը մինչև կոճերը։
Օրենքը խախտողները պետք է տուգանք վճարեն։ Առաջին խախտման դեպքում այն կազմում է 100 ռիալ (մոտ 25 եվրո): Եթե օրենքը կրկին խախտվի, պետք է վճարել 200 ռիալ (50 եվրո):
Հիշեցնենք, որ հունվարի 2-ին Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ «Ալ-Նասրի» խաղացող, որի հետ պայմանագրով նա տարեկան կստանա 200 միլիոն եվրո: