Կիրանցը միասին դարձնենք Հայաստանի պարտվողական, հանձնվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ) Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերում Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքին Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվել 

Կրթության և գիտության ոլորտում Եգիպտոսի հետ կնքած հուշագրերն ավելի կխորացնեն համագործակցությունը, որը կար 1997 թվականից. ԿԳՄՍ փոխնախարար

Հասարակություն

Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսիի՝ Հայաստան այցի շրջանակներում հունվարի 29-ին Հայաստանի  և Եգիպտոսի միջև ստորագրվել են սպորտի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին հուշագրեր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ այս հուշագրերի ստորագրումը կնպաստի երկու երկրների  միջև հարաբերությունների զարգացմանը և այս կարևոր ոլորտներում նոր ծրագրերի իրականացմանը:

Փոխնախարարը  նշեց, որ իրականում Եգիպտոսի Արաբական Հանրապետության հետ իրավապայմանագրային բազան ձևավորվել է դեռևս 1997 թվականից: Դեռևս այն ժամանակվանից գործել է մշակույթի, կրթության, գիտության ոլորտներում համագործակցության համաձայնագիր, և այս հուշագրերը եկել են ավելի զարգացնելու այն համագործակցությունը, որն արդեն իսկ կար:

«Նոր հուշագրերի շրջանակներում՝ սպորտի բնագավառում նախատեսվում  է անցկացնել տարբեր ուսումնամարզական ճամբարներ, մարզիչների վերապատրաստում, որով նաև զարկ կտրվի ֆեդերացիաների մակարդակով հայ-եգիպտական շփումներին: Ի դեպ, նշեմ, որ այդ առումով արդեն իսկ կա նախապատմություն. շատ հայ մարզիչներ ժամանակին այնտեղ աշխատել են:

Իսկ գիտության և տեխնոլոգիաների բնագավառում համագործակցությունը հնարավորություն կտա իրականացնել  համատեղ գիտատեխնիկական ծրագրեր,  հետազոտություններ, ինչպես նաև  գիտնականների փոխանակում՝ մեզ համար առաջնահերթ տարբեր ուղղություններով»,- ասաց Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը նշեց, որ Եգիպտոսի հետ համագործակցությունը բազմաբովանդակ է և ընդգրկում է ԿԳՄՍ նախարարության համակարգման բոլոր ոլորտները: Նա նշեց, որ  ներկայում ունեն մշակույթի ոլորտում համագործակցության գործնական ծրագիր, որի շրջանակներում վերջին միջոցառումը  2009 թվականին Եգիպտոսի մշակութային  օրերի անցկացումն էր Հայաստանում:

«Մենք նաև Եգիպտոսի հետ համագործակցում ենք հայագիտության զարգացման ոլորտում, և ներկայում գործող հայագիտություն դասավանդող 13 կառույցների շարքում է Կահիրեի համալսարանը, որտեղ գործուղվում  են  մասնագետներ: Այս համագործակցության ընդհանուր բնույթը ներկայացնելիս՝ կուզեի նաև առանձնացնել, որ Հայաստանի բուհերում սովորում են Եգիպտոսի 51 քաղաքացիներ, ինչը փաստում է, որ եգիպտական հանրության մեջ իսկապես կա հետաքրքրություն, և մենք, իհարկե, ցանկանում ենք այդ թվերը մեծացնել: Նաև տարեկան 3-4 հայ երիտասարդ մեկամյա ծրագրով գործուղվում է Եգիպտոս սովորելու արաբերեն »,- ասաց Մարտիրոսյանը:

Փոխնախարարն ասաց, որ  ներկայում բանակցության փուլում է գտնվում կրթության և գիտության ոլորտում համագործակցության և որակավորումների փոխճանաչման համաձայնագիրը. առաջինի դեպքում հնարավորություն կտրվի մի քանի պետական ֆինանսավորմամբ կրթաթոշակային տեղեր ունենալ փոխադարձ հիմունքներով, իսկ երկրորդի դեպքում՝ դիպլոմների և ավարտական փաստաթղթերի ճանաչման  հարցերը լուծել:

«Վերջին կետը  երիտասարդության ոլորտն է:  Ի դեպ, եգիպտական կողմի նախաձեռնությամբ առաջարկվել է,  որ փոխադարձության հիմունքներով ունենանք երիտասարդական հավաքներ և ներկա պահին բանակցում ենք,  որ 2024 թվականին կազմակերպվի եգիպտական երիտասարդական  պատվիրակության այցը Հայաստան և հակառակը»,- ասաց Մարտիրոսյանը:

Ըստ փոխնախարարի՝  երկու երկրների նախագահների հանդիպումը շատ կարևոր ազդակ էր, որի շրջանակում երկու հուշագրեր ստորագրվեցին, ինչին  կհաջորդեն գործնական հանդիպումները:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին Երևան էր ժամանել հունվարի 28-ին: Հունվարի 29-ին Եգիպտոսի նախագահին ընդունել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Երկու երկրների նախագահների հանդիպմաան արդյունքներով ստորագրվել էին մի շարք ոլորտներում համագործակցության հուշագրեր:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՏանը խելոք չենք նստելու ու մորթվենք, զենքերը վայր դնել պետք չէ, պայքար է պետք. բողոքի ակցիա (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով կեղծ հայտարարություն է տարածվումՎահագն Խաչատուրյանն ընդունել է նախարար Նարեկ ՄկրտչյանինԿիրանցը միասին դարձնենք Հայաստանի պարտվողական, հանձնվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Հայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ վարչապետ (տեսանյութ) Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանԳյուղը փակուղու մեջ կհայտնվի, ամեն օր գնալու՞ ենք սահմանապահի մոտ ստուգման, որ էրեխուն հաց առնենքԱյսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՄոսկվայում ցուցադրել են ռազմավարը՝ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի զինտեխնիկան (լուսանկարներ)Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակումԹուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, մենք պիտի մեր հայրենիքը պահենք ու խափանենք հող տալու գործընթացը (տեսանյութ)Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՄհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքըԱրցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. պահանջում են Փաշինյանի հրաժարականը ««Ժողովուրդ, դուք 3 մլն վարչապետ եք», վստահ եմ, չհավատացիք այս խոսքերին, հավատացե՛ք անմահությանը» (տեսանյութ)Երկրի ղեկավարը գոյություն չունի էս երկրում ով իր սեփական ժողովրդին մատնել է տեռորի (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն ՄելիքյանՄինսկն այսուհետ ռազմական օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ երկրներին. Բելառուսը նոր դոկտրին է հաստատելԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է․ ՔՊ պատգամավոր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը (տեսանյութ)Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի՝ Հայաստանին զենք մատակարարելու առթիվ քննադատությանըԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են. մարմնամարզության երիտասարդների ԵԱԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԵրևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները, փակ է Շիրակի փողոցը Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերումՌուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինՄարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Թունյան (տեսանյութ)Ոնց որ թե թույլ ենք տալիս «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկեր վճարեն. Թունյան (տեսանյութ) Չարբախը նույնպես փակ է (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվելՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակըԵրևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել էԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էԵվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին․ ԹովմասյանԱվստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըՕկուպացված Ստեփանակերտում գտնվող խորհրդարանի շենքի տեղում հսկայական խառնարան է առաջացել (տեսանյութ)Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը
Ամենադիտված