Իշխանությունն ամեն ինչի ունակ է, մենք փաստաբաններով պատրաստ կլինենք, եթե մեր օգնության կարիքը լինի (տեսանյութ) Ես մտավորական չեմ. Արմեն Խանդիկյանը խուսափեց պատասխանել Սրբազանի պայքարին միանալու հարցին (տեսանյութ) Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Փաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ) ՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի 5-րդ օրն է Ինձ համար օրհնություն, պատիվ է լինել Սրբազանի կողքին. բոլորին կոչ եմ անում սթափվել. Արմեն Հյուսնունց (տեսանյութ) Այսուհետև ՔՊ-ին աղանդ եմ անվանելու. ոչ հոգևորական վարչապետը երեկ Ավետարան էր մեկնաբանում. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) ՔՊ-ի մեսիջները իրենց շարքերի համար են. մերը պառակտելը չէ, մեկտեղելն է. Գառնիկ Դանիելյան ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան Իմ զորակցությունն եմ հայտնում Բագրատ Սրբազանին, այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորից համախմբվել․ Սեյրան Օհանյան 

Ընդունում եմ, որ բազմաթիվ խնդիրներ ընդամենը արհեստածին են ու պայմանավորված են հաճախ նաև իմ լռությամբ. Արայիկ Հարությունյան

Քաղաքական

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն իրավապահ համակարգի ղեկավար կազմի հետ:

Քննարկվել են Հանրապետության իրավապահ համակարգի առջև ծառացած խնդիրներն ու դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումները:

Իր խոսքում երկրի ղեկավարն անդրադարձել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո իրավապահ կառույցների գործունեությանն՝ ընդգծելով, որ նրանց արհեստավարժ աշխատանքի շնորհիվ կարճ ժամկետում հնարավոր է եղել երկրի ներքին կյանքը վերադարձնել բնականոն հուն:

Նախագահը երախտագիտություն է հայտնել համակարգի բոլոր ներկայացուցիչներին իրենց ծառայողական պարտականությունները բարձր պատասխանատվությամբ կատարելու, իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքին անվերապահորեն հետևելու համար:

«Երբեք չմտածեք, թե ձեր կատարած աշխատանքն աննկատ է մնում, այն գնահատում է և՛ ժողովուրդը, և՛ պետությունը»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով Հանրապետությունում ներքին կյանքի կայունության ու անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին, նախագահն ընդգծել է, որ անելիքներ դեռ շատ կան՝ հանրային կյանքում կարգապահության մակարդակի բարձրացումից մինչև հանցավորության դեմ պայքար:

«Ընդունում եմ, որ բազմաթիվ խնդիրներ ընդամենը արհեստածին են ու պայմանավորված են հաճախ նաև իմ լռությամբ: Բայց վստահեցնում եմ ձեզ, բազմաթիվ հարցերում և իրավիճակներում պետական բարձրագույն իշխանության լռությունը ոչ թե անգործություն է, այլ անհրաժեշտություն: Վերջապես պետք է լիարժեքորեն ընկալենք այն իրավիճակը, որում ապրում ենք և հասկանանք, որ հաճախ ամեն ինչ չէ, որ բարձրաձայնման ենթակա է», - նշել է նախագահը:

Խորհրդակցությանընթացքում նախագահ Հարությունյանը հանրության կողմից ստացված բողոքների ու մտահոգությունների հիման վրա իրավապահ համակարգի առջև դրել է մի շարք խնդիրներ.

ա) ավելացնել գործադրվող ջանքերը՝ Արցախում իրավական անվտանգության, իրավակարգի պաշտպանության մակարդակը որակապես նոր հարթության հասցնելու, ինչպես նաև հասարակական վայրերում հասարակական անվտանգության վիճակը բարելավելու ուղղությամբ,

բ) լիազորությունների շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցները ներքին պառակտիչ, միմյանց հանդեպ թշնամություն հրահրող, մարդկանց մոտ առկա օբյեկտիվ մտահոգությունների ու դժգոհությունների օգտագործմամբ ներքին անկայունության տանող բոլոր քայլերն ու գործողությունները կանխելու ուղղությամբ, իսկ դրանց հանցավոր դրսևորումներին տալ իրավական գնահատական:

Երկրի ղեկավարը կարևորել է նաև հանրային հետաքրքրության կենտրոնում մշտապես գտնվող դեպքերին մեծ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը:

Մասնավորապես, նախագահը համապատասխան մարմիններին հանձնարարել է ձեռնարկել օպերատիվ-հետախուզական բոլոր միջոցները՝ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում տարբեր տնտեսվարող սուբյեկտների բանկերի հանդեպ վարկային պարտավորությունները մարելու համար ֆինանսական միջոցների տրամադրման գործընթացում թույլ տրված ցանկացած հանցավոր խախտում վեր հանելու և խախտում թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Նախագահ Հարությունյանը անհրաժեշտ է համարել նաև ձեռնարկել բոլոր միջոցները Արցախի ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամներից՝ հատկապես 2020թ. նոյեմբերից հետո տրամադրված միջոցները փոշիացրած, աննպատակ օգտագործած կամ դրանք մարելուց չարամտորեն խուսափած անձանց պարզելու, հիմնադրամներին և պետությանը պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բագրատ Սրբազանը Հանուն հայի ու Հայաստանի (տեսանյութ)Բացի մշակութային գործիչ լինելուց, հայ եմ, ունեմ մտահոգություններ. թառահար Միքայել ՈսկանյանԱդրբեջանն ու Բուլղարիան ռազմավարական գործընկերության ամրապնդման մասին հռչակագիր են ստորագրելԵրթին են միացել Արցախի թեմի հոգևորականները (տեսանյութ)Սրբազանը համբուրում է հայտնի արևելագետ Գուրգեն Մելիքյանի ձեռքն ու խոնարհվում (տեսանյութ)Հույս ունենք, որ համերաշխություն է լինելու. արցախցի (տեսանյութ)Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայկական համայնքի ներկայացուցիչների հետՀույս ունեմ, որ սա վերջին շարժումը կլինի, կսկսենք հանգիստ ապրել մեր երկրում (տեսանյութ)Իմ հող ու ջրի, հայրենիքի համար եմ միացել Սրբազանին․ Գայա ԱրզումանյանԱրցախցիներին շանտաժ անողները ուզում են հաճոյանալ իշխանություններին, սա չի ազդի իրենց վրա (տեսանյութ)Covid-ի դեմ AstraZeneca-ի կիրառումը ողջ աշխարհում արգելվել էՄիջադեպ պարեկի մեքենայի հետ. պարեկը պարզաբանում է պահանջում, փաստաբանները փորձում են հասկանալ խնդիրը (տեսանյութ)Քայլերթի ժամանակ Գայա Արզումանյանը երգեց (տեսանյութ)Իշխանությունն ամեն ինչի ունակ է, մենք փաստաբաններով պատրաստ կլինենք, եթե մեր օգնության կարիքը լինի (տեսանյութ)Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը5 իրավապաշտպաններով միացել ենք Շարժմանը, որ ցույց տանք, որ միայն կաբինետում չենք աշխատելու, կքայլենքՄեր վերջնանպատակը էս չարիքներից ազատվելն է, սրանից մաքուր ու ճիշտ առիթ չի լինելու. դերասանՈր իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեր հասակակիցները հենց սահմանին են դպրոց գնալու, եկել ենք, որ աջակցենք, կոչ ենք անում բոլորին, որ գաԻնչքան ապրեմ, մինչև վերջին շունչս հավատալու եմ, որ գնալու եմ Արցախ. Գայա ԱրզումանյանԲրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի (լուսանկարներ)Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ)Սա սիրո պայքար է, ինչն ամենամեծ արժեքն է, եթե ի վիճակի ես, միացի'ր սիրո պայքարին. Դավիթ Ամալյան (տեսանյութ)Ես մտավորական չեմ. Արմեն Խանդիկյանը խուսափեց պատասխանել Սրբազանի պայքարին միանալու հարցին (տեսանյութ)Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. ԱնանյանԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Թվով 8 կազմակերպություններ միացել են «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և իրենց աջակցությունն են հայտնելԱնկուսակցական ենք, որևէ կողմնորոշում չունենք, մեր պայքարը միայն հանուն հայրենիքի է․ ուսանող (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը վեր է քաղաքական-կուսակցական նկրտումներից և ունի բացառապես ազգային բնույթՈղջունում ենք մայիսի 10-ին նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ՌԴ ԱԳՆ Եթե ֆրանսիական զորքերը հայտնվեն Ուկրաինայում, անխուսափելիորեն ռուսական բանակի թիրախ կդառնան. ԶախարովաՇարժումն այլընտրանք չունի, այն հաշտության և ինքնամաքրման մասին է. Բագրատ ՍրբազանՎեհափառ Հայրապետը օրհնել է, այլ ոչ թե առաջնորդում է շարժումը. Սրբազան (տեսանյութ)Փաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ) «Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել ենԿիմ Չեն Ընը շնորհավորել է Պուտինին Բորդյուր լիզելու արտահայտությունը, մարդկանց վրա թքելը փողոցային չի՞. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այս շարժումը մեր վերջին հնարավորությունն է՝ ազատվել ազգադավ իշխանությունից. ՀյուսնունցՊուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին Այս պայքարը հայկական է. պիտի միանան զոհված զինծառայողների բոլոր պատվախնդիր ծնողները. տիկին ԳոհարՄոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ է և երկու կողմերի համար սպասված. ՊեսկովՀնարավո՞ր է արդյոք լինել Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ և աջակցել եկեղեցին քանդող դավաճանական խմբակին. Արսեն ՋուլֆալակյանԱվազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում․ կալանավորվել է նրա համադասարանցին ՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի 5-րդ օրն էԶելենսկին արևմտյան երկրներից զորքեր է խնդրում Ինձ համար օրհնություն, պատիվ է լինել Սրբազանի կողքին. բոլորին կոչ եմ անում սթափվել. Արմեն Հյուսնունց (տեսանյութ) Այսուհետև ՔՊ-ին աղանդ եմ անվանելու. ոչ հոգևորական վարչապետը երեկ Ավետարան էր մեկնաբանում. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)Միայն բարձր ու ոչ նյութական արժեքների վրա է հնարավոր երկիր ու հանրություն կառուցել․ քաղաքագետ Ստեփան ԴանիելյանՔՊ-ի մեսիջները իրենց շարքերի համար են. մերը պառակտելը չէ, մեկտեղելն է. Գառնիկ Դանիելյան
Ամենադիտված