Վաղը ժամը 12:00-ից կշարունակենք երթը. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Սադրանքներ եղե՞լ են ինչ-որ անձանց կողմից․ հարցեր՝ Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին Ոստիկանությունը չի կարողացել վերահսկել Սեւանի մայրուղում երթեւեկը․ շարժման պատճառով երթեւեկությունը միակողմանի է դարձել (տեսանյութ) Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան ՀԻՄԱ․ արցախցի երիտասարդները միացել են Սևանում երթին Պիտի գործենք համայնական մտահոգությունների համապատասխան․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) 4 տարի սպասել ենք այս պայքարին, մեր ուզածը միայն արդարություն է, մեր զավակին ենք տվել պետությանը (տեսանյութ) Խոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր 

Ես էլ լինեի Վիգեն Սարգսյանի փոխարեն, կանեի նույնը․ Արտակ Զաքարյանը՝ ՊՆ-ի մասով քրգործերի վերաբերյալ

Բլոգոսֆերա

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արցախի և Հայաստանի հսկայական տարածքները թշնամուն թողնելու և պետության ինքնապաշտպանությունը ձախողելու խնդիրը մնացել ու մնալու է այս իշխանությունների պատասխանատվության վրա, և դա նրանք շատ լավ են գիտակցում:

Ինչո՞ւ եմ վստահ, որ գործող կապիտուլյանտները դա լավ են գիտակցում: Ցավալի կորուստներով խայտառակ պատերազմից հետո, նրանց կողմից՝ քրեաիրավական շինծու գործիքակազմով և կեղծ տեղեկատվական ուղղեկցությամբ իրականացվող քաղաքակական բռնաճնշումներն ուղղված են բոլոր այն մարդկանց դեմ, ովքեր առընչություն են ունեցել ԶՈՒ հետ:

Այսինքն՝ բոլոր նրանց դեմ, ովքեր հայկական բանակի կազմավորման և կայացման հարցում ունեցել են մեծ կամ փոքր ներդրում, ինչպես նաև Արցախյան առաջին և ապրիլյան պատերազմներում արձանագրել են հաղթական արդյունքներ: Այդ ֆոնի վրա գործող ինքնակապիտուլյացված ռեժիմը, հայ հասարակությանը պետք է «հետևողականորեն համոզի», որ պատերազմում և քաղաքական դաշտում պարտված «իշխանությունները» մեղավոր չեն: Իսկ բոլոր նրանք, ովքեր բավարար չափով տեղեկացված են և ապագայում կարող են հիմնավոր կերպով ապացուցել այս իշխանությունների ռազմա-քաղաքական դավադրություններն ու պարտության պատճառները՝ այսօրվանից նշանակվում են որպես անուղակի «մեղավորներ»:

Ստեղծված իրավիճակում, գործող բանակը միակ կառույցն է, որի վրա հենված է Հայաստանի անկախ պետականությունը: 26 տարի շարունակ հայկական բանակն իրական պաշտպան է եղել մեր ժողովրդի համար, և հիմա էլ եթե թշնամին ինչ-որ հարցերում զգուշանում է Հայաստանից՝ դա ոչ թե ՀՀ կապիտուլյանտ իշխանությունների, այլ բացառապես ազգային բանակի և ազգային շահերը գիտակցող քաղաքացիների շնորհիվ է: Ալիևը մեծ հաճույքով հաշվեհարդար կտեսներ բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր պատերազմի դաշտում և քաղաքական պայքարում անընդհատ ճնշած վիճակում են պահել Ադրբեջանի նվաճողական ախորժակը: Տարբեր շինծու պատրվակներով քրեաիրավական հետապնդման ենթարկելով Արցախյան շարժման և Բանակի կայացման հետ կապ ունեցող մարդկանց՝ Նիկոլը և Իլհամն անում են գրեթե նույն բանը: Պատահական չէ, որ նրանց պայքարը ոչ թե սոցիալական, տնտեսական կամ այլ ոլորտների նախկին պատասխանատուների դեմ է, այլ հենց ռազմա-քաղաքական ոլորտի՝ որտեղ նախկին բոլոր իշխանության տարիներին Հայաստանը եղել է ուժեղ և անխոցելի:

Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, Միքայել Հարությունյանի, Սեյրան Օհանյանի, Վիգեն Սարգսյանի, ինչպես նաև տասնյակ պաշտոնաթող գեներալների դեմ հարուցված տարատեսակ “գործերն” ուղիղ հարված են ՀՀ ռազմա-քաղաքական հաջողված անցյալին, ինչպես նաև անհաջող փորձեր են՝ ներկա ապաշնորհ և դավադիր կապիտուլյացիան փարատելու համար:

Նիկոլի համար սեփական կոմֆորտից կարևոր՝ այլ “արժեքներ” գոյություն չունեն: Ես գրեթե համոզված եմ, որ անհրաժեշտության դեպքում, իր սեփական պատասխանատվությունը շրջանցելով՝ նա պատասխանատվություն է բարդելու նաև տարածքային կորուստներ տված Վաղարշակ Հարությունյանի, Արշակ Կարապետյանի և Սուրեն Պապիկյանի վրա: Գրեթե նույն կերպ, ինչպես արվել է Դավիթ Տոնոյանի պարագայում:

Մեղավորափնտրության գործում Նիկոլը կարող է հասնել մինչև Առաջին հանրապետության ռազմական նախարարներ Դրաստամատ Կանայան, Ռուբեն Տեր-Մինասյան, Քրիստափոր Արարատյան և Հովհանես Հախվերդյան: Միայն թե ՀՀ խաբված քաղաքացիները մի օր գլխի չընկնեն, որ այսօրվա ողբերգության միակ հեղինակը՝ Նիկոլ Փաշինյանն է:

Հայտնի խոսք է՝ հաղթողներին չեն դատում, իսկ պարտվողները միշտ կանգնում են պատասխանատվության առաջ: Վստահ եմ, որ հարուցված բոլոր շինծու գործերը վաղ թե ուշ փլվելու են, կարճվելով ու արդարացվելով: Ժամանակը բուժում է բոլոր վերքերը, իսկ ժամանակը ոչ միայն լավ բժիշկ է, այլ նաև ամենալավ ուսուցիչն է:

Հ. Գ. Ինչ վերաբերում է Սեյրանի Օահնյանի և Վիգեն Սարգսյանի դեմ հարուցված գործերին, ապա որքան տեղեկացված եմ գործի հանգամանքներից, երկու նախարարներն էլ գործել են բացառապես իրենց իրավասության շրջանակներում և չեն կատարել գործողություններ, որոնք հակասեն ՀՀ ԶՈՒ շահերին և պետության պաշտպանական քաղաքականությանը: Առավել ծանոթ լինելով Վիգեն Սարգսյանի գործողությունների մոտիվներին՝ կարող եմ ասել, որ իր փոխարեն ես էլ լինեի, կանեի նույնը և երբեք չէի զղջա, որ իմ իրավասության շրջանակներում բնակարան եմ հատկացրել նրանց, ովքեր վաստակ են ունեցել պետության առջև և գնահատելի ծառայություններ են մատուցել ՀՀ Զինված ուժերին»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում Կապան քաղաքի Արփիկ թաղամասում քաղաքացին սայթաքել և ընկել է քարերի վրաՏուխելը կարող է վերադառնալ Չելսի Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում Կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումըԴեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից Վաղը ժամը 12:00-ից կշարունակենք երթը. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) ՀՀ ՊՆ դաշտային շարժական հոսպիտալի անձնակազմը Բակոնիկուտի զորավարժարանում մասնակցել է «Քաջարի մարտիկ-2024»-ին Փրկարարները հայտնաբերել են «Յանխ» կոչվող հանդամասում մոլորված քաղաքացունՍադրանքներ եղե՞լ են ինչ-որ անձանց կողմից․ հարցեր՝ Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Երևանում կայացած ֆուտզալի ՉԼ եզրափակչում հաղթեց «Պալմա»-ն Եթե Հանրայինը ճշմարտացիորեն ներկայացներ իրավիճակը, մայիսի 9-ին սպասելու կարիք էլ չէր լինի․ Դավիթ ՍարգսյանՀացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ (տեսանյութ)Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին «Չելսին» ջախջախեց «Վեսթ Հեմին»Տյումենի մարզում գետերի վարարումների պատճառով հարյուրավոր տներ են հեղեղվել ՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին. կա տուժածՈստիկանությունը չի կարողացել վերահսկել Սեւանի մայրուղում երթեւեկը․ շարժման պատճառով երթեւեկությունը միակողմանի է դարձել (տեսանյութ)Նիկոլենց քարոզիչները սեկռետ են ընկել․ Բագրատ Սրբազանին բան չի կպնում․ Մհեր ՄկրտչյանԵս հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը Սոցցանցերում արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետԲագրատ Սրբազանը և Իգոր Խաչատուրովը ջերմ գրկախառնվեցին քայլերթի ընթացքում (տեսանյութ) Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան«Բենֆիկա»-ն` Երևանում ընթացող ֆուտզալի Չեմպիոնների լիգայի բրոնզե մեդալակիր Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը Չեմ ասելու՝ սիրում կամ խոնարհվում եմ ձեր առջև. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀԻՄԱ․ արցախցի երիտասարդները միացել են Սևանում երթինՄիացեք մեր և ձեր երեխաների համար մղվող ազատագրական պայքարին․ Գառնիկ Դանիելյանի կոչը՝ հայ ազգին Պիտի գործենք համայնական մտահոգությունների համապատասխան․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) Հայաստանի բնակչության 80 տոկոսն ընդդիմադիր է. Կարեն Իգիթյան (տեսանյութ) 4 տարի սպասել ենք այս պայքարին, մեր ուզածը միայն արդարություն է, մեր զավակին ենք տվել պետությանը (տեսանյութ) Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԽոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավորՄայիսի 6-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի ՀունգարիայումԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսինՄակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցըԻրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժելԵթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման ՆուռըՄենք ճամփա ենք ընկել, որ այս ամբողջ ճանապարհը դառնա եռագույնի հաղթանակը սև ու սպիտակի վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում, փրկարարները սահմանազատել են տարածքըԼոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ)Երեւանից 15 հոգով միացել ենք այս շարժմանը. քայլերթի մասնակից«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր աջակցությունն է հայտնել Տավուշյան շարժմանըԱռաջին անգամ եմ կին պարեկ տեսնում, շնորհակալ եմ ծառայության համար. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Դիլիջանի բարձունքից եռագույն դրոշով ողջույններ Հայրենիքի երթինԴիլիջանում մարդիկ տներից դուրս են գալիս, ողջունում Բագրատ սրբազանինԲագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան ԱբրահամյանԵս այստեղ մի փոշու հատիկ եմ, եթե Եկեղեցին ոտքի է կանգնել, ես ով եմ, որ այստեղ չլինեմ Դեռ շատերն են միանալու այս շարժմանը. Գառնիկ Դանիելյան
Ամենադիտված