Եթե կարծում եք, թե մանր ժուլիկությամբ դիվանագիտություն եք խաղալու, ապա չարաչար սխալվում եք․ քաղաքագետ
ԲլոգոսֆերաԴեռ Քեմալ Աթաթուրքի և իր կաբինետի նպատակն էր, Հայաստանի բոլոր տնտեսական արտերիաները կապել Թուրքիայի հետ, որով և Թուրքիան կստանար Հայաստանը ուզած պահին խեղդելու գործիք։ Ֆեյսբուքի իր էջում նման դիտարկում է արել քաղաքագետ Արա Պողոսյանը։ «Իսկ Թուրքիայի հետ դիվանագիտական խաղերն առանց զենքով ապահովագրման, որպես կանոն ավարտվում են երկու ձև` սիրիական կամ լավագույն դեպքում վրացական։ Վրացական ձևով կվարվեն, եթե հլու և հնազանդ ենթարկվեք նրանց կամքին։
Եթե կարծում եք, թե մանր ժուլիկությամբ դիվանագիտություն եք խաղալու, ապա չարաչար սխալվում եք։
Հուսամ ոմանք իրենց կգտնեն Աթաթուրքի գործակիցների ցանկում»,-գրել է նա։