Անցել ենք առցանց դիվանագիտության. Բայրամովը հայտնել է՝ Երևանը և Բաքուն առցանց ձևաչափով են միմյանց փոխանցում խաղաղության պայմանագրի առաջարկները
ՔաղաքականԵրևանը և Բաքուն առցանց ձևաչափով են միմյանց փոխանցում խաղաղության պայմանագրի առաջարկները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Նա հայտարարել է, թե իբրև Հայաստանն անհիմն կերպով խուսափում է կառուցողական բանակցություններից: Ըստ նրա՝ Հայաստանն իբրև «լուրջ հարված է հասցրել» խաղաղ բանակցությունների էությանը։
«Հիմա, եթե կարելի է այդպես ասել, մենք անցել ենք առցանց դիվանագիտության։ Մենք միմյանց փոխանցում ենք խաղաղության պայմանագրի առաջարկները։ Բայց որքանով դա արդյունավետ կլինի, ցույց կտա ժամանակը»,- ասել է Բայրամովը: