Բրիտանուհին ընկել է փոսը՝ կարծելով, թե ոտքը դնում է ջրափոսի մեջ
Այլ
Անգլիայի բնակչուհին ընկել է փոսը՝ կարծելով, թե ոտքը դնում է ջրափոսի մեջ, գրում է LADBible-ը։ Ջրի շերտի հետևում նա չէր նկատել վտանգը և կարծում է, որ հրաշք է, որ ողջ է մնացել։
Լաուրա Գերբերը դուրս է եկել մեքենայից և, ինչպես իրեն է թվացել, ոտքը դրել է անվնաս ջրափոսի մեջ։ Սակայն մի քանի ակնթարթ անց ընկել է մեծ փոսը՝ վնասելով մեջքը։
«Ես սկսեցի խեղդվել ջրի տակ, բայց կարողացա մնալ ջրի երեսին։ Եթե հարվածեի գլուխս և ոչ թե մեջքս, ապա գիտակցությունս կկորցնեի, և ինձ այլևս չէին գտնի»,- վստահ է բրիտանուհին։
Ընկնելուց հետո Գերբերն ամբողջ օրն անցկացրել է հիվանդանոցում՝ անցնելով տարբեր թեստեր։ Բժիշկները Լուարին ասել են, որ նրա բախտը բերել է, որ չի վարակվել լեպտոսպիրոզով, որը կարող է առաջանալ առնետների մեզի պատճառով: