Թուրքիայի իշխանությունները տարածել են ՌԴ արտահանելու համար արգելված ապրանքների ցանկը․ Reuters ԵՄ 20 երկրներ կմասնակցեն Ուկրաինայի համար արկերի ընդհանուր գնումներին․ Բորել Թուրքիան Շվեդիայի հակաահաբեկչական գործողություններն անբավարար է համարում․ Չավուշօղլու Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզմանը ՊՆ֊ն հերքում է՝ Ջերմուկում հրադադարի խախտում չկա․ 168.am Վահե Ղազարյանի հրամաններով Ոստիկանության մարզային վարչությունների պետերի փոփոխություններ են տեղի ունեցել Արմեն Եգանյանը նշանակվել է Բրազիլիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հուսով եմ, որ ֆրանկոֆոն նոր դերակատարների հոսքը Հայաստան շարունակական կլինի․ ՀՀ ԱԳ նախարար Թուրքիայի դեմ խաղում պարտավոր ենք հաղթել. Ժիրայր Շաղոյան ՀՀ ԱԺ պատգամավորները Կիպրոսում խոսել են ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելության անհրաժեշտության մասին 

Նախկին գործարար պաշտոնյաների բիզնեսները՝ մինչ հեղափոխությունը և այսօր. Վարդան Հարությունյան

Վերլուծական
Թե նախկին կառավարության, թե հեղափոխական կառավարության արտոնյալ բիզնեսների շարքում էր ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի ընտանեկան բիզնեսը: Դեռ Հովիկ Աբրահամյանի կառավարությունն էր երկու հարկային արտոնություն տրամադրեց «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ին: Առաջին որոշմամբ՝ 630 մլն դրամ ընդհանուր արժեքով 132 տեսակի իտալական ապրանք ազատվում է ներմուծման մաքսատուրքից: Հիմնավորման մեջ ասվում է, որ դրանք ներկրվում են ոչ ԵՏՄ երկրներից, քանի որ ԵՏՄ անդամ-երկրների տարածքում անհրաժեշտ քանակության և որակի ապրանքներ չկան։ Գյուղատնտեսական այս ծրագրով նախատեսվում է 1,4 մլրդ ՀՀ դրամի ներդրում, 250 սեզոնային աշխատատեղ՝ 120 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ 4-րդ տարում արտադրանքը կհասցնի 733 մլն 100 հազար դրամի և կիրացնի կես-կես՝ Հայաստանում և ԵՏՄ-ում: Երկրորդ հարցով էլ հարկային արտոնությունը վերաբերում էր ապրանք ներմուծելիս ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելուն: 
 
«Գրին ֆարմեր» ընկերությունը պատկանում է Վարդան Հարությունյանի որդիներին։
Ընկերությունը արտոնյալ է նաև հեղափոխությունից հետո: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2020-ի մայիսի 22-ից մինչեւ 2021-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը այս ընկերության համար հետաձգել էր 3 տարի ժամկետով: 
 
Այս ընկերության բողոք դիմումները բավարարում է անգամ ՊԵԿ-ը։
 
Այս ընկերության լոբբինգով զբաղվում էր անգամ Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով ընկերության ղեկավարության հետ PR արշավների շրջանակներում բերքահավաքի էր մասնակցում։
 
2019-ին Հրազդանի համայնքապետարանը ուղղակի վաճառքով վաճառել է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը։
 
 
Հեղափոխությունից հետո տարածվեց տեղեկություն, համաձայն որի՝ Վարդան Հարությունյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի։ ՊԵԿ նախկին նախագահը պահանջում էր հերքել «ՀԴՄ-ները կառավարության գաղտնի որոշումով ձեռք են բերվել բարձր արժեքով. հարուցվել է քրեական գործ» հոդվածում զրպարտություն համարվող տվյալները՝ հրապարակելով պատասխանը, ինչպես նաև «Հետաքննող լրագրողներ»-ից հօգուտ Վարդան Հարությունյանի բռնագանձել 1 դրամ՝ որպես փոխհատուցում։ Մասնավորապես՝ ՊԵԿ նախկին նախագահը պահանջում է հերքել «Հետքի» օգոստոսի 7-ի  հրապարակումը, որի համար հիմք է հանդիսացել ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունը։ Մասնավորապես՝ այն վերաբերում է ՀԴՄ-ների ձեռքբերմանը, որով ՊԵԿ-ը հայտնել էր. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման համար ՀՀ կառավարության կողմից ավել գումար է հատկացվել, ինչը եղել է ակնհայտ անշահավետ գործարք Հայաստանի Հանրապետության համար»։ Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ «Հետք»-ը չէր կարողանում ՊԵԿ-ից ստանալ Հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) գնման պայմանագրերը, քանի որ կոմիտեն հղում էր կատարում «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքին։ Պատճառաբանում էր, որ դրանք համարվում են այնպիսի տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի անվտանգության համար: Ավելորդ է նաև ասել, որ պատկան մարմինները անգամ չուսումնասիրեցին այս տեղեկությունը ճշտելու համար՝ արդյոք Վարդան Հարությունյանն իսկապես նոր յուղոտ բիզնես է հիմնել, թե սա պարզապես լրագրողական երևակայության արգասիք է:
 
Ուշագրավ է, որ 2016 թվականին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքը նյութ էր հրապարկել, որում կասկածի տակ էր դնում Հարությունյանին պատկանող անշարժ գույքի օրինականությունը: Մասնավորապես՝ նշվում էր, որ Վարդան Հարությունյանի կինը 789 միլիոն դրամով (1.6 միլիոն դոլար) ձեռք է բերել անշարժ գույք Ազատության պողոտայում՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի շքեղ առանձնատան մոտակայքում: Հեղափոխությունից հետո իշխանությունները, կարծես թե, մոռացել են 2016-ին իրենց իսկ կողմից բարձաձայնված մտահոգությունների մասին, իսկ Հարությունյանի ընտանիքին պատկանող բիզնեսը շարունակում է մնալ արտոնյալների շարքում:
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրքիայի իշխանությունները տարածել են ՌԴ արտահանելու համար արգելված ապրանքների ցանկը․ Reuters108-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքըԵՄ 20 երկրներ կմասնակցեն Ուկրաինայի համար արկերի ընդհանուր գնումներին․ ԲորելԹուրքիան Շվեդիայի հակաահաբեկչական գործողություններն անբավարար է համարում․ ՉավուշօղլուԺաննա Անդրեասյանը հետևել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզմանը 53-ամյա Ջենիֆեր Լոպեսը երեկույթին ներկայացել է անկեղծ կերպարովՊՆ֊ն հերքում է՝ Ջերմուկում հրադադարի խախտում չկա․ 168.am Վահե Ղազարյանի հրամաններով Ոստիկանության մարզային վարչությունների պետերի փոփոխություններ են տեղի ունեցել Արմեն Եգանյանը նշանակվել է Բրազիլիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հուսով եմ, որ ֆրանկոֆոն նոր դերակատարների հոսքը Հայաստան շարունակական կլինի․ ՀՀ ԱԳ նախարար Թուրքիայի դեմ խաղում պարտավոր ենք հաղթել. Ժիրայր Շաղոյան Քենդալ Ջենները կեցվածք է ընդունել Vogue-ի շապիկի համար (լուսանկարներ)ՀՀ ԱԺ պատգամավորները Կիպրոսում խոսել են ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելության անհրաժեշտության մասին Պուտինի և Սի Ծինփինի 4,5 ժամ տևած բանակցություններն ավարտվել ենԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդն այցելել է ՀՀ քննչական կոմիտեԻնչ ունեցվածք են հայտարարագրել մշտապես ստվերում գտնվող Երևանի ավագանու անդամները39-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ հարևանուհին իր բնակարանի մուտքի դռան բռնակի վրա կախել է օգտագործված պահպանակ․ shamshyan.com Ընկել եմ և կոտրել ձեռքս, կպահանջվի նաև վիրահատական միջամտություն․ Ալեն ՍիմոնյանՀսկայական առնետները հեղեղել են հայտնի լողափը և սկսել ահաբեկել զբոսաշրջիկներինՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԿանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՀայաստանի ֆուտբոլի ընտրանին բաց մարզում անցկացրեց 30-ամյա բլոգերը մահացել է իր գլխացավի մասին տեսանյութ հրապարակելուց երկու օր անցԵրևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել․ Shamshyan.com Բաքվի բռնապետը խաղաղության հաստատման միտում չունի․ ադրբեջանագետ Երևանում բեռնատար գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն․ վերջինս տեղում մահացել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի՝ միլիոնների հասնող գնումները մեկ անձիցՄիջազգային ֆինանսական կորպորացիան տպավորված է Հայաստանի նախորդ տարվա տնտեսական ցուցանիշներից Ծնվել է 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը Որ դեպքերում է վտանգավոր ամուսնական դավաճանությունը ներելըԲլինքենը Փաշինյանին օգնություն է առաջարկել Ադրբեջանի հետ բանակցություններում․ ՊետդեպՉեխիայի նախագահը հայտարարել է 2023 թվականին ուկրաինական հակամարտությունում հնարավոր շրջադարձի մասինՀերթական մոռացված խոստումը. ՔՊ-ականների ազգականներն արտոնյալ են Նոր ՀայաստանումԷրդողանը երկրաշարժերից Թուրքիային հասցված վնասը գնահատել է 104 մլրդ դոլարԱրցախում եմ՝ խնդիրների լուծմանն իմ համեստ ներդրումն ունենալու համար․ Արթուր Դավթյան․ Hayastan.newsԱպրիլի 1-ից 4-ը Սոչիում կանցկացվեն «Հայաստանի օրերը» 92-ամյա մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը հայտարարել է իր նշանադրության մասինԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդը կլքի իր պաշտոնըԵՀ-ն երկրաշարժերից հետո վերականգնման համար 1 մլրդ եվրո է հատկացրել Թուրքիային Իշխան Սաղաթելյանը տուժողի դատավարական կարգավիճակ ունի․ Գոռ ԱբրահամյանՋուլիա Ֆոքսն ասել է, որ նիհարելու համար դեղամիջոցներ չի ընդունումՈւկրաինայի ԱԳՆ-ն ակնկալում է, որ Պեկինը կազդի Մոսկվայի վրա և կստիպի դադարեցնել հակամարտությունըԱլեն Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը. խոսնակ Առողջապահության որակը առողջապահական համակարգի ռազմավարական կարևորագույն ուղղություններից է․ Անահիտ Ավանեսյան ՀՀ ՊՎԾ-ն Շիրակի մարզի Անի համայնքում հայտնաբերել է սուբվենցիոն ծրագրին առնչվող առերևույթ խախտումներ Լավրովը մեղադրել է Արևմուտքին Հարավային Կովկասում «գունավոր հեղափոխությունները» հովանավորելու մեջԱլեն Սիմոնյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը «մի փոքր նախանձում է» ՉինաստանինՎրաստանը դժվար է պատկերացնել առանց հայկական հարուստ մշակույթի. Գիորգի Շարվաշիձեն՝ ՀՀ ԱԺ նախագահին Փաշինյանը Բլինքենի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանության կապակցությամբ
Ամենադիտված