Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհ հատվածում նոր կամուրջ կկառուցվի ՄԻՊ աջակցությամբ քաղաքացին ձեռք է բերել մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունք Երևանի ավտոբուսային պարկի բացումը․ ձեռք բերված ավտոբուսները մայրաքաղաքում են․ ՈՒՂԻՂ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստ․ ՈՒՂԻՂ Անընդունելի է առանց կոշտ արձագանքի թողնել Արցախի դեմ Ադրբեջանի սպառնալիքները․ ԱՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանը ոչնչացրել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան. կլինի՞ որևէ արձագանք. Ալեն Սիմոնյան Հերթական ապատեղեկատվությունը Ադրբեջանից․ Արցախի ՊՆ-ն հերքում է Հրդեհ Գետափ գյուղում․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ Երևանում «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել, 18-ամյա տղայի են սպանել Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ 

ՀՀ ՊՎԾ-ն Շիրակի մարզի Անի համայնքում հայտնաբերել է սուբվենցիոն ծրագրին առնչվող առերևույթ խախտումներ

Հասարակություն

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող՝ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկում է իրականացրել, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկում:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից, համայնքը 2018-2021թթ. իրականացրել է 9 սուբվենցիոն ծրագիրեր՝ ՀՀ պետական բյուջեից ստանալով ընդհանուր 278 մլն 86,8 հազար ՀՀ դրամ գումար:

«Պետական վերահսկողական ծառայության իրականացրած մշտադիտարկման ընթացքում պարզ է դարձել, որ 2020-2021թվականների ընթացքում, Անի համայնքի Լուսաղբյուր բնակավայրում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվել են ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման աշխատանքներ:

Ջրագծի կառուցման համար ընդհանուր առմամբ հատկացվել է 71,749,000.0 ՀՀ դրամ, որից, ՀՀ պետական բյուջեից սուբվենցիոն ծրագրի համար տրամադրվել է  52,444,000.0 ՀՀ դրամ, իսկ համայնքի կողմից՝ 19,305,000. ՀՀ դրամ:

Գնումների ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների համաձայն (ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշում)՝ պայմանագրի կատարման նկատմամբ նախնական հսկողությունն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանումը: Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունվում են պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի և գնման պայմանագիր կնքած անձի միջև հանձնման-ընդունման արձանագրության ստորագրմամբ: Արձանագրությունը ստորագրվում է, եթե առկա է պատասխանատու ստորաբաժանման գնման հայտը նախագծած ներկայացուցչի (ներկայացուցիչների) գրավոր դրական եզրակացությունը: Ընդ որում, վերոնշյալ անձը պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների վերաբերյալ տալիս է դրական եզրակացություն, եթե մատակարարված ապրանքը, կատարված աշխատանքը կամ մատուցված ծառայությունը համապատասխանում են պայմանագրի պայմաններին կամ մատակարարված ապրանքի որակական հատկանիշները գերազանցում են պայմանագրով սահմանված պահանջները՝ ապահովելով կարիքի բավարարումը:

Մինչդեռ, հիմք ընդունելով համապատասխան պաշտոնատար անձանց կողմից ներկայացված տեղեկատվությունը և ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը՝ պարզվել է, որ Անի համայնքի Լուսաղբյուր բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման աշխատանքները կատարվել են նախագծանախահաշվային փաստաթղթերից շեղումներով, օգտագործվել է անորակ հումք, որի արդյունքում ջրամատակարարման ցանցում առաջանում են վթարներ և այն լիարժեք չի շահագործվում:


Արդյունքում, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, Լուսաղբյուր բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման աշխատանքները լիարժեք չեն կատարվել և պետության հատկացրած միջոցները ծախսվել են անարդյունավետ և ոչ նպատակային»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հաշվի առնելով կատարված մշտադիտարկման արդյունքները, բավարար հիմքեր կան ենթադրելու, որ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի իրավասու պաշտոնատար անձինք առերևույթ թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, որոնց հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, ինչպես նաև պետության օրինական շահերին:

Մշտադիտարկման ընթացքում հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։

Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում, սույն թվականի մարտի 10-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասի նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից հայտնում են, որ կառույցը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհ հատվածում նոր կամուրջ կկառուցվի ՄԻՊ աջակցությամբ քաղաքացին ձեռք է բերել մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունք Կառավարության անդամները ԱԺ-ում քննարկում են 2022-ի բյուջեի արդյունքներըԵրևանի ավտոբուսային պարկի բացումը․ ձեռք բերված ավտոբուսները մայրաքաղաքում են․ ՈՒՂԻՂԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստ․ ՈՒՂԻՂԱնընդունելի է առանց կոշտ արձագանքի թողնել Արցախի դեմ Ադրբեջանի սպառնալիքները․ ԱՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանը ոչնչացրել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան. կլինի՞ որևէ արձագանք. Ալեն Սիմոնյան Հերթական ապատեղեկատվությունը Ադրբեջանից․ Արցախի ՊՆ-ն հերքում է Հրդեհ Գետափ գյուղում․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ Լույս չի լինիԵրևանում «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել, 18-ամյա տղայի են սպանել Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ Գունավոր մետաղների գներՄոսկվայում պայթյուն է որոտացել. ԱԹՍ է ընկել (տեսանյութ)«Ժողովուրդ». Գերադասելով հեծանվավազքն անվտանգային հարցերից«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանի՝ պետբյուջեի հաշվին գործուղումները«Հրապարակ». «Լավ չեք աշխատում, պարոն Ղազարյան»Ապահովագրվում են. ամեն ինչ կարող է պատահել. «Փաստ»«Ժողովուրդ». Իշխանության մտերիմները ծանոթներ են փնտրում. վարժական հավաքները թակել են նրանց դռները«Հրապարակ». Սամվել Բաբայանը պատրաստվում է Արցախում խժդժություններ հրահրե՞լ«Փաստ». Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող նախագիծն ԱԺ ներկայացնելու համար պետք կլինի 50 հազար ստորագրություն«Ժողովուրդ». Հեծանվավազքի մրցաշարը խայտառակ միջադեպերով է ուղեկցվել«Փաստ». «Կարմիր գծերի» ու շահերի համադրման լաբիրինթում«Ժողովուրդ». ՔՊ-ականները նոր հանձնարարություն են ստացելԱնահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի. երգչուհու կողքին հայտնի երիտասարդ պաշտոնյա՞ն է. Starnews.am Ջուլիա Ֆոքսը հանրությանը ներկայացել է մազերից պատրաստված թափանցիկ զգեստովՎուչիչը Կոսովոյում իրավիճակի սրման պատճառով կդիմի երկրի քաղաքացիներինՄեծ Բրիտանիայում նախազգուշացրել են թագավորության փլուզման վտանգի մասինԱրցախի ներկա ու նախկին նախագահները մասնակցել են ՀՀ առաջին Հանրապետության 105-ամյակի միջոցառմանը Ղարաբաղի հայերը մտադիր չեն հանձնվել Ալիևի «ողորմածությանը». Դավիթ ԲաբայանԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից․ 18-ամյա երեք տուժածները հոսպիտալացվել են Էլինա Ավանեսյանի հաղթանակը՝ աշխարհի 12-րդ ռակետի նկատմամբ Բայդենը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելՇատ եմ կարևորում ՄԻՊ հաստատության հետ արդյունավետ փոխգործակցությունը․ Նիդեռլանդների դեսպան Շվեդիայում առաջին անգամ կանցկացվի սեռական հարաբերության Եվրոպայի առաջնությունՈրոշվել է առավելագույնս աջակցել տեղական գյուղատնտեսական մթերքներ արտադրողներին․ Արցախի պետնախարար Արամ Ա Վեհափառը Երուսաղեմի Հայոց Պատրիարքի հետ քննարկել է երկու երկրներում առկա իրավիճակը Կարծում եմ, մեր հարևանն էլ պետք է դա գիտակցի և գնահատի այն քայլերը, որոնք անում եք Դուք և կառավարությունը․ նախագահԿոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելության ավելի քան 40 զինվորական է տուժել Ադրբեջանը երկրի երեսից ոչնչացրել է Հայրենականում զոհվածների հուշարձանը․ Ալեն Սիմոնյան Արմեն Ռուստումյանը գործուղվում է Եվրոպա Խաղաղության առաջընթացի համար կարևոր է Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների կատարումը․ Միրզոյան Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելՄիջազգային դիտորդները հայտնել են Թուրքիայում ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բռնությունների մասինՍոֆյա Հովսեփյանը փոքրիկ է ունեցել․ «Հրապարակ»Որքան գումար է ծախսել Ոստիկանությունը 2022 թվականին Ադրբեջանի նախագահը կասկածի տակ է դնում ՀՀ անկախությունը և տարածքային ամբողջականությունը․ ՀՀ ԱԳՆՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վահագն Խաչատուրյանի հետ Անորոշություն՝ «անկլավների» հարցում. ՔՊ-ականները միմյանց հակասում ենՍյունիքում մեքենան 50 մետր գլորվել է ձորը․ կա տուժած
Ամենադիտված