Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան 

Ճի՞շտ է, որ իմ ամուսնուն տանջամահ անելով սպանել են․ Լինդա Էուլջեքջյան.  «Հրապարակ»

Իրավունք

Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ Բաքվում քսան տարվա ազատազրկման դատապարտված հայ գերուն՝ Վիգեն Էուլջեքջյանին Բաքվի բանտում տանջամահ անելով սպանել են, սակայն պաշտոնական հաստատում այդ տարածվող լուրերին դեռևս չի եղել։  «Հրապարակ»-ը կապվել է նրա կնոջ՝ Լինդա Էուլջեքջյանի հետ։ Նա ասաց․ «Խնդրում եմ, ասացեք ինձ, դա ճի՞շտ է, որ իմ ամուսնուն տանջամահ անելով սպանել են Բաքվի բանտում»։  

Տիկին Էուլջեքջյանը «Հրապարակ»-ին պատմեց, որ իրեն անընդհատ լուրեր են հասնում այդ մասին, սակայն ոչ մեկից չի կարողանում հստակ տեղեկություն ստանալ՝ «Կարմիր Խաչի» գրասենյակն էլ հանգստյան օրերին Լիբանանում փակ են։

«Վերջին անգամ հունվարի 27-ին եմ խոսել Վիգենի հետ հեռախոսով։ Նա չէր կարողանում հանգիստ խոսել, քանի որ ադրբեջանցիները հսկում էին, որպեսզի նա ավելորդ ոչ մի բառ չասի։ Վիգենն արտասվում էր, ասում էր, որ ուժեղ լինեմ, ու փորձեմ ամեն ինչ անել, որպեսզի իրեն հանեմ այնտեղից։ Նա ասում էր, որ շատ քիչ է սնվում, որ իր առողջական վիճակը շատ վատ է, որ ոչ ոքի չվստահեմ և ամենուր բարձրաձայնեմ, որ Վիգենը վարձկան չէ, ահաբեկիչ չէ։ Վիգենը ուզում էր ինձ էլի ինչ-որ բան ասել, սակայն ադրբեջանցիները սկսեցին գոռալ ու անջատեցին հեռախոսը»,- ասաց Լինդա Էուլջեքջյանը։

Վերջինս պատմեց, որ Վիգենի կալանավորվելուց հետո փորձել են ինքնուրույն քայլեր ձեռնարկել, փաստաբան են վարձել։ Սակայն Լիբանանի արտգործնախարարությունում փաստաբանին ու կնոջը խորհուրդ չեն տվել մեկնել Ադրբեջան, քանի որ չեն կարողացել երաշխավորել նրա անվտանգությունը։ 

Ընտանիքը միայն իր միջոցներով է հոգում Վիգենի փաստաբանի ծախսերը։ «Դիմել ենք, թե Լիբանանի կառավարությանը, թե հայկական համայնքի ղեկավարներին, սակայն որևէ օգնություն չենք ստացել։ Դժվար է նման հարցում միայնակ պայքարելը։ Առանձին հայեր են օգնության ձեռք մեկնել, բայց անհրաժեշտ է, որ փաստաբանը ճամփորդի Թուրքիա, այնտեղ թուրք փաստաբան գտնի, ում հետ կկարողանա համագործակցել ու Բաքվի դատարանում փորձել Վիգենի գործում որոշակի փոփոխության հասնել։ Նա վարձկան չէ, ու երբեք վարձկան չի եղել, բայց այդ ամենն  իրագործելու համար օգնության կարիք ունենք»,- նշեց Լինդա Էուլջեքջյանը։

Բաքվում քսան տարվա ազատազրկման ենթարկված Վիգենի կինը պատմում է, որ ամուսնուն տեսած նախկին գերիներից մեկն իրեն պատմել է, որ Վիգենի ձեռքը դեֆորմացված է եղել, ոսկորները երևում էին, քանի որ նրան կտտանքների են ենթարկել ու ստիպել ասել, թե իբր 2500 ԱՄՆ դոլարի դիմաց եկել է պայքարելու Արցախում, ինչի հիման վրա էլ նրան դատապարտել են քսան տարվա ազատազրկման։

«Նման բան չկա, Դուք չեք էլ պատկերացնում, թե որքան էր Վիգենը սիրում Հայաստանը, դեռ շատ երիտասարդ էր, երբ երազում էր Հայաստանում ապրելու մասին։ Հայաստան գնալն ու այնտեղ հաստատվելը Վիգենի կյանքի ամենամեծ երազանքն է եղել։ Իր այդ երազանքն իրականացրեց ու տեսեք ինչ եղավ»,-ասաց տիկին Էուլջեքջյանը։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը«Նապոլին» ու «Ռոման» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ) Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը«Բարսան» կենտրոնացած է 2-րդ տեղը զբաղեցնելու վրա․ ՉավիՃապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով
Ամենադիտված