Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ) «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով 

105 միլիոն դոլարի ոդիսականը. Արշամյանն ու Ջանջուղազյանը միմյանց վրա «բոչկա են գլորո՞ւմ»

Վերլուծական

«Հայաստան» համահայկական  հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը վերջերս որոշել էր հանրայինի եթերում անկեղծանալ։ Նա խոսեց հիմնադրամի եւ ներդրում անողների միջեւ երկխոսության անհրաժեշտության մասին, կարծես, չկար նման երկխոսություն, ասաց, որ նրանք պետք է հանդիպեն իրար հետ, խոսեն, նեղացածի դիրք չընդունեն․ Ուշագրավ է, որ այդ հարցազրույցի ընթացքում ՝ պատերազմի ընթացքում սփյուռքի կողմից հիմնադրամին հանգանակված և այնուհետև դուրս գրված և միլիոնավոր դոլարներ գնահատվող ֆինանսական միջոցների մասին հանրայինի եթերում հարց չհնչեց, ինչը զարմանալի էր, քանի որ սա առաջին հարցն է, որ կարող է առաջանալ լրագրողի մտքում՝ Հայկակ Արշամյանին տեսնելիս։ Անգամ գումարի ստույգ չափի մասին կարելի էր հարցնել՝ 100 միլիո՞ն, թե՞ 105։ Կառավարությունը եւ նույն Հայկակ Արշամյանն ի սկզբանե չէին հայտարարում այն` ասելով, որ փողերը տրվել են ֆինանսների նախարարությանը՝ մեկ աղբյուրից հրատապ գնումներ կատարելու համար։ Ահա ամիսներ առաջ մեկ այլ հարցազրույցի ընթացքում Արշամյանի հնչեցրած պատասխանը՝ կապված վերը նշված գումարները կառավարությանը փոխանցելու հետ.

Սակայն, մինչ օրս հայտնի չէ, թե կառավարությանը հատկացրած միլիոնները ի վերջո ինչպես են ծախսվել: ԱԺ-ում էլ, երբ ստեղծվել էր քննիչ հանձնաժողով, դա էլ ոչինչ չկարողացավ անել, որովհետեւ նրանք ֆինանսների նախարարությունից պահանջում էին կոնկրետ հաշվեհամարի շարժը, թե գումարն ինչպես է եկել հիմնադրամից ու ուր է գնացել։ Ֆինանսների նախարարությունը ցույց էր տվել, թե ինչպես է փողը եկել, բայց ցույց չէր տվել, թե ուր է գնացել։ 100 մլն դոլարի շուրջ քննություն իրականացրեց Հաշվեքննիչ պալատը, սակայն արդյունքները հրապարակված չեն։ Կան կարծիքներ, որ հիմնադրամին դրանք չեն տրվել՝ պատճառաբանելով, որ հաշվեքննության եզրակացությունների մեջ կան «գաղտնի բաներ»։ Իսկ այժմ ամենաուշագրավը՝ Հաշվեքննիչ պալատի ղեկավարը այսօր Ատոմ Ջանջուղազյանն է, այն պաշտոնյան, ով գլխավորում էր ֆինանսերի նախարարությունը և փաստացի հենց նրա ղեկավարած կառույցին են փոխանցվել հիմնադրամին հանգանակած գումարները:

Ֆինանսների նախարարության պարզաբանմամբ՝ հիմնադրամից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված միջոցները մուտքագրվել են գանձապետական միասնական հաշվին՝ ռազմական գործողությունների հետևանքով ծագած լրացուցիչ բյուջետային կարիքները ֆինանսավորելու նպատակով։ Ըստ այդմ, հիմնադրամի և ՀՀ-ի միջև կնքված նվիրաբերության պայմանագրերի հիման վրա՝ գանձապետական հաշվեհամարին, որպես նվիրաբերություն, փոխանցել է մոտ 52 միլիարդ 703 միլիոն դրամ (շուրջ 105,5 մլն դոլար)։ Ըստ ՖՆ-ի՝ նվիրաբերության գումարն ուղղվել է պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով: 

Ի՞նչ ունենք արդյունքում՝ Հայկակ Արշամյանի հայտարարություններն ու ակնարկները, որ գումարը փոխանցվել է կառավարությանը՝ ֆիննախին, հետևաբար ֆիննախից էլ պետք է պահանջել հաշվետվություն, թե ինչի վրա են ուղղվել այդ գումարները:  Եվ մյուս կողմից ունենք Վերահսկիչ Պալատ, որը ուսումնասիրել է հնարավոր խախտումները, սակայն գաղտնի է պահում արդյունքները: Եվ այդ պալատը ղեկավարում է մի անձ, ով փաստացի ուսումնասիրում է իր իսկ ղեկավարման ընթացքում տեղի ունեցածը: Թե որքանով է այդ հետաքննությունը անաչառ լինելու կամ եղել՝ այլ հարց է: Սակայն, ակնհայտ է, որ պատկան մարմինները չեն ցանկանում ընդունել իրենց մեղքի բաժինը և զբաղված են մեկը մյուսի վրա բոչկա գլորելով: Մինչդեռ մեղավոր են բոլորը: Հայկակ Արշամյանը առնվազն պետք է հաշվետվություն պահանջեր կառավարությունից` հասկանալու համար, թե ուր են ուղղվել իր հիմնադրամին վստահված գումարները, ինչը նա չի արել: Իսկ Ատոմ Ջանջուղազյանը պետք է անաչառ քններ իր իսկ ղեկավարման ընթացքում տեղի ունեցած և ամենայն հավանականությամբ իր համար ոչ այնքան հաճելի գործընթացները, ինչը նույնպես չի արվել, կամ առնվազն մենք այդ մասին տեղյակ չենք, քանի որ Պալատը որոշել  է գաղտնի պահել իր ուսումնասիրության արդյունքները...

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ ՇարմազանովՍյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեցՀայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան ՈսկանյանՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվելՀայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավորՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելԱրման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՄիրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)Կայացավ «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումըԹշնամին չի կանգնելու, հող հանձնելով խաղաղություն չի լինելու. ակցիա՝ Գյումրիում (տեսանյութ)Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում (տեսանյութ)Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում իրականացվել է ծառատունկԱԺ նախագահը արձակուրդ է մեկնում
Ամենադիտված