Վարչապետի ուղղությամբ հովանոց նետած կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել, ավելին, նրան ձերբակալել էին, ապա ազատ արձակել։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը.
«Ակնհայտ է, որ Բերձորից տեղահանված կինը բողոք է ունեցել, այսպիսով ցանկացել է վարչապետի ուշադրությանն արժանանալ, փոխարենը հայտնվել է ոստիկանությունում՝ պաշտոնատար անձի նկատմամբ բռնության փորձի մեղադրանքով։
Կարող էր չէ վարչապետը հետաքրքրվել, թե ինչու է կինը ընդվզում իր դեմ, ուշադրությամբ լսեր նրան, խոնարվել նրա առջև, ինչպես ժամանակներ առաջ խոստանում էր ՀՀ քաղաքացիներին։
Այսպիսի վարքը առաջին հերթին հենց վարչապետին է պետք։ Ի վերջո ձեր որոշումների հետևանքով է կինը հայտնվել փողոցում։ Հանգիստ թողեք այդ կնոջը։ Ամոթ է»։