Հայաստանի բասկետբոլի ընտրանին ԱՄՆ-ում ընկերական խաղեր կանցկացնի Ֆրանսիայի հետ
ՍպորտՀայաստանի բասկետբոլի հավաքականը ԱՄՆ-ում ընկերական հանդիպումներ կանցկացնի Ֆրանսիայի ընտրանու հետ, այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Այս տարվա հունիսի 16-ին և 17-ին Հայաստանի ու Ֆրանսիայի հավաքականներն ընկերական խաղեր կանցկացնեն ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։
Ֆրանսիան Եվրոպայի գործող փոխչեմպիոնն է, իսկ Հայաստանը՝ ՖԻԲԱ Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթողը։