ՈւՂԻՂ. Կարևոր հայտարարություն Կիրանցից Թող էդ ասողները գնան, թուրքի հետ ապրեն, առևտուր անեն, տղերքը սաղ լինեն, կպայքարենք մեր հողի համար. Լենիկ տատ Կիրանցն՝ այս պահին․ (լուսանկարներ) Մի «խոսույթ» կա, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա իրողություններին «ադապտացնելն» է․ Վարդան Ոսկանյան Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հետևանքով փլուզումներ են տեղի ունեցել, ջրալցվել են շենք-շինություններ Տավուշյան շարժումը կտեղափոխվի՞ Երևան Սփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանը Չի բացառվում, որ մեզ միանա Բագրատ Սրբազանը․ ինչ իրավիճակ է Կիրանցում այսօր. լրագրող Անի Գևորգյան Սուքոյանի կողմից բռնության գործադրումը չի կարող դիտվել լրագրողի գործունեությանը խոչընդոտելու եղանակ. փաստաբան Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ 

Էրեբունու ոստիկանները ձերբակալել են մեքենաներից գողություններ կատարող երկու հանցախումբ

Հասարակություն

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզի Գետափնյա գյուղի բնակիչ, 49-ամյա մի տղամարդ և նրա 41-ամյա երևանցի ընկերը Էրեբունի վարչական տարածքում կայանված մեքենաներից կատարում են գողություններ: Տեղեկություն կար նաև, որ գիշերները նրանք գործի են դուրս գալիս երևանցու «Օպելով»: Խնդիրն այն էր, որ նրանց հարկավոր էր բռնել հանցագործության պահին` իրեղեն ապացույցը ձեռքներին:


Ապրիլի 20-ի առավոտյան ժամը 5-ին Էրեբունու փողոցում նկատելով հիշյալ «Օպելը»՝ Էրեբունու քրեական հետախույզները մոտեցան մեքենային: Սակայն վարորդը դիմեց փախուստի` չխնայելով ո՛չ իր, ո՛չ էլ ոստիկանների մեքենաները:


Քրեական հետախույզներն օգնության կանչեցին պարեկներին, և օգնությունը չուշացավ: Երևանի քաղաքապետարանի մոտ, փախուստի երկրորդ, բայց այս անգամ՝ անհաջող փորձից հետո վարորդն ու ուղևորը ձերբակալվեցին և, մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին ոստիկանության Էրեբունու բաժին:

Բաժնում նրանք խոստովանեցին, որ այդ օրը Ավանեսովի փողոցում մի «Մերսեդեսից» հանել-տարել են զույգ լուսարձակներն ու թարթիչները և դիմացի թափարգելը, իսկ Էրեբունու փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենայի բաքից քաշել են վառելիքը: Փորձել էին գողանալ նաև համարանիշերը, բայց չէր ստացվել:
Գողացված ավտոմասերը հայտնաբերվել են «Օպելի» բեռնախցում: Տուժած քաղաքացիներից ընդունվել են հաղորդումներ:


Երևանցի վարորդը նաև հայտնել է, որ այս տարվա տարբեր օրերի մայրաքաղաքի Արցախի պողոտայում, Էրեբունու փողոցում և Նուբարաշենում մեքենաներից ավտոմասեր է գողացել: Այս դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում միջոցառումները շարունակվում էին, երբ Էրեբունու քրեական հետախույզները ստացան նոր տեղեկություն:

Դարձյալ խոսքը մեքենաներից գողությունների մասին էր: Հերթական օպերատիվ տեղեկությունն իրացվեց ապրիլի 30-ին: Առավոտյան ժամը վեցին մոտ Բագրատունյաց փողոցում ոստիկանները ձերբակալեցին երեք երիտասարդի և, «Օպել» մեքենայով հանդերձ, տեղափոխեցին բաժին: Երկուսը 21 տարեկան են, մեկը` 27: Նրանք խոստովանեցին, որ վերջին երկու ժամվա ընթացքում Եղիշե Թադևոսյան փողոցի մի բակում հանել-տարել են «Մերսեդեսի» լուսարձակները, իսկ Բագրատունյաց փողոցում կայանված «Կիայից»` թարթիչներով լուսարձակներն ու մարտկոցը:


Պարզվել է նաև, որ երիտասարդներից երկուսը ապրիլի սկզբներին Արցախի պողոտայի բակերում կայանված մի «Մերսեդեսից» գողացել են լուսարձակները, կողային հայելիներն ու շարժիչի դետոնային ցուցիչը, իսկ մեկ այլ «Մերսեդեսից»` լուսարձակները: Նրանց թեթև ձեռքով թալանվել էր նաև Խաղաղ Դոնի փողոցի բակերում կայանված երկու «Մերսեդես»: Այս դեպքով ևս Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:


Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Գողության այս տեսակի կանխարգելման ոստիկանական տարաբնույթ միջոցառումները նույն հետևողականությամբ շարունակվում են ամենօրյա և շուրջօրյա ռեժիմով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՈւՂԻՂ. Կարևոր հայտարարություն Կիրանցից Թող էդ ասողները գնան, թուրքի հետ ապրեն, առևտուր անեն, տղերքը սաղ լինեն, կպայքարենք մեր հողի համար. Լենիկ տատԿիրանցն՝ այս պահին․ (լուսանկարներ)Թուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերություններըՄի «խոսույթ» կա, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա իրողություններին «ադապտացնելն» է․ Վարդան Ոսկանյան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելում Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հետևանքով փլուզումներ են տեղի ունեցել, ջրալցվել են շենք-շինություններՖրանսիայի էկոնոմիկայի նախարարը հեծանվորդի է վրաերթի ենթարկել Տավուշյան շարժումը կտեղափոխվի՞ ԵրևանՍփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանըՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Չի բացառվում, որ մեզ միանա Բագրատ Սրբազանը․ ինչ իրավիճակ է Կիրանցում այսօր. լրագրող Անի Գևորգյան Սուքոյանի կողմից բռնության գործադրումը չի կարող դիտվել լրագրողի գործունեությանը խոչընդոտելու եղանակ. փաստաբանԳետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան Գեղամյան Մասիսը 1-ին օրից` իր ղեկավարի գլխավորությամբ, կանգնած է եղել արցախցու կողքին. համայնքապետարանի ներկայացուցիչ Բրազիլիայում 39 մարդ է մահացել վերջին 80 տարվա ամենասարսափելի ջրհեղեղներից հետո (տեսանյութ)Միայն ներկայիս իշխանությունը կարող է աշխարհաքաղաքական իրավիճակի անվան տակ կեղեքել հայրենիքը. Մետաքսե ՀակոբյանՍտեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունի Արցախցու ձայնը արդարության ձայնն է. բռնի տեղահանումը սարսափելի ելք էր. Արցախի թեմի առաջնորդ (տեսանյութ) Արցախցիները պետք է վերադառնան Արցախ, առանց ադրբեջանցիների. Հայկ ԲաբայանՀայաստանը մեր մայր հայրենիքն է, բայց մենք ուզում ենք վերադառնալ Արցախ, մեր տուն. ստեփանակերտցի կին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են Մարկ ՔեմերոնինՎթարային ջրանջատում Երևանում և ԱրմավիրումՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինԿրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը Դատախազությունը սրբազան կառույց է, իսկ դատախազները՝ տարբեր աստիճանի սրբեր․ փաստաբանի արձագանքը՝ ՎարդապետյանինԱրմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան ՈւՂԻՂ. Ի՞նչ խնդիրներ ունեն արցախցիներն այսօր, ինչպես ու ինչպիսի Արցախ կվերադառնա արցախցին՝ քննարկումՆիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ» Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովԻնչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիերԳերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՇուռնուխի նոր տները պատրաստ չեն, բայց փոխհատուցումները կտրել են․Դավիթ ԳալստյանՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգըԵրևանում կովերը հանգիստ ֆռֆռում են, անձրևաջուրն ի՞նչ է՝ չֆռֆռա. Բաբկեն ՊիպոյանՎրաստանի նախագահը վետո է դրել «օֆշորների մասին» օրենքի վրա Աշտարակի տներից մեկի բակում քաղաքացին ընկել է 3 մետր փոսի մեջ. փրկարարները դին դուրս են բերել փոսից Օրվա խորհուրդ. մայիսի 4«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ և մեկ զոհԱշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան. «Հրապարակ»«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Ամենադիտված