Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է ամերիկահայ Սամուել Սևյանը
Սպորտ

Ավարտվեց Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված շրջանային մրցաշարը: Հուշամրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է ամերիկահայ Սամուել Սևյանը։
Նա 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և միանձնյա գրավեց առաջին տեղը։ Տեղեկանում ենք Շախմատի ֆեդերացիայից։
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1․4 միլիոն դրամ է։
Նոդիրբեկ Յակուբոևը, Ամին Տաբատաբայը, Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակեցին 5 միավոր:
2-րդ տեղը լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց Ուզբեկստանը ներկայացնող Նոդիրբեկ Յակուբոևը:
3-րդ տեղը զբաղեցրեց Իրանը ներկայացնող Ամին Տաբատաբայը:
4-րդ տեղը զբաղեցրեց Հայկ Մարտիրոսյանը:
5-րդ տեղը զբաղեցրեց Ռոբերտ Հովհաննիսյանը:
Փակման արարողությունը տեղի կունենա այսօր՝ մայիսի 11-ին, ժամը՝ 17:00-ին: