Թաեքվոնդոյի Եվրոպայի վարկանիշային մրցաշարում Հայաստանը կներկայացնի երեք մարզիկ
ՍպորտԹաեքվոնդոյի Եվրոպայի վարկանիշային մրցաշարում Հայաստանը կներկայացնի երեք մարզիկ, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մարտի 9-10-ը կայանալիք մրցաշարին կմասնակցեն Սաիդալի Ալիևը (58 կգ), Նինա Ուրգանաևան (67 կգ) և Սարգիս Սարգսյանը (68 կգ)։ Մարզիկների հետ մրցավայր կմեկնեն մարզիչներ Զորայր Մեքինյանն ու Գևորգ Դանիելյանը։
Մրցաշարը վարկանիշային է Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի համար։