Հսկայական ոստիկանական ուժեր` ընդդեմ իր տունը թշնամուց պաշտպանող հայի. Սուրեն Պետրոսյան Քաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում Գյումրիում Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում այս տարվա ապրիլին ծնվել է 103 երեխա Սա առատ վարձատրությունն է իշխանությանը մատուցած ձեր ծառայությունների համար, Գալստյանը՝ Հակոբյանին ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված է Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից Եղավ, էդ ձեր կարծիքն է. Բագրատ սրբազանի մուտքը Կիրանց փակած փոխոստիկանապետ (տեսանյութ) Ծառ տնկեք, ծառը կկանգնի ու սաղիդ տները կպահի. Գառնիկ Դանիելյանը բորբոքվեց (տեսանյութ) Նաիրա Հովսեփյանը կշարունակի պաշտոնավարել որպես Վճռաբեկ դատարանի դատավոր 

Սարսանգի ջրամբարի էկոլոգիական ճգնաժամը դրսևորվում է աղբյուրների ցամաքմամբ և կենդանատեսակների կորստով

Արցախ

Արցախի Հանրապետության 158 -օր շարունակվող շրջափակման պայմաններում՝ հունվարի 9-ից ի վեր արդեն 129 օր է, Ադրբեջանը խափանում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծով Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը: Այդ միջոցով Ադրբեջանն իրականացնում է էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական ահաբեկչություն՝ տառապանքներ պատճառելով Արցախի ժողովրդին, ինչպես նաև հանգեցնելով տեղի միկրոկլիմայի կտրուկ փոփոխության, ստորերկրյա ջրային պաշարների նվազման, բազմաթիվ բուսատեսակների ու կենդանատեսակների կորստի ռիսկի:

Արցախի բնակիչների էներգետիկ նվազագույն կարիքների բավարարման համար նման պայմաններում Արցախի Հանրապետությունը ստիպված է կիրառել միայն էլեկտրաէներգիայի արտադրության ներքին ենթակառուցվածքը, որի հզորության շուրջ 70 տոկոսը բաժին է ընկնում Սարսանգի ջրամբարի հիդրոէլեկտրակայանին:

Այդ պատճառով այսօր լուրջ բնապահպանական խնդիրների առաջ է կանգնած Արցախի Հանրապետության միակ խոշոր ջրամբարը՝ իր ու շրջակա միջավայրի կենսաբազմազանությամբ: Մասնավորապես, մեծ չափով կրճատվել են ջրամբարի հայելու մակերեսը և դրանից գոլորշացումն ու ինֆիլտրացիան, ինչը տեղի միկրոկլիմայի փոփոխության հիմնական պատճառն է` իր բոլոր բացասական հետևանքներով շրջակա միջավայրի ու գյուղատնտեսության համար:

Քանի որ ջրամբարի ելքի բաղադրիչներից է նաև ստորերկրյա ջրերի սնուցումը և դրանց ելքերը բնական աղբյուրների տեսքով, ապա Թարթառ գետի հովտում, ջրամբարի հայելու նիշից ցածր գտնվող բնակավայրերը և գյուղատնտեսական նշանակության հողահանդակները արագորեն զրկվում են ջրային պաշարներից: Այդ նիշից ցած գործող բոլոր ջրաղբյուրների ելքերը նվազել են, որոշներն էլ ցամաքել են, իսկ ստորերկրյա ջրերի մակարդակը` իջել:

Սարսանգի ջրամբարում ջրի մակարդակի գերնվազեցումը հանգեցրել է նաև ջրային ֆաունայի և ֆլորայի կորստի առավելագույն ռիսկերի: Վտանգվել են նաև ջրամբարի ափերին բնակվող՝ Արցախի Հանրապետության բույսերի և կենդանիների Կարմիր գրքի ցանկերում ընդգրկված մի շարք տեսակներ:

Ջրամբարի մակարդակի նման իջեցումը հանգեցրել է ափամերձ տարածքի ուտելի և համեմունքային (մոտ 125 տեսակ), դեղաբույսերի (մոտ 35 տեսակ), մեղրատու (մոտ 156 տեսակ) բույսերի կորստի լրջագույն ռիսկերի, իսկ նշված բուսատեսակները այդ տարածքի շրջակա միջավայրի ու բնակչության կենսապահովման անբաժանելի մասն են:

Արցախի ջրերում տարածված 17 տեսակ ձկներից 12-ը կամ 70,8%-ը գտնվում է Սարսանգի ջրամբարում, որից օգտվում են ափամերձ տարածքների բնակիչները: Ջրի ծավալի այդպիսի կրճատումը կտրուկ բարձրացրել է ձկների խտությունը և, որպես հետևանք, ինչպես նվազեցրել կեր հայթայթելու հնարավորությունները, այնպես էլ մեծացրել ինքնաթունավորման ռիսկերը, ինչը կարճ ժամկետում հանգեցնելու է ձկների մեծամասշտաբ անկման:

Այստեղ է գտնվում նաև Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմի ցուցակի չափորոշիչներով «Կրիտիկական վիճակում» գտնվող փոքրասիական տրիտոնը, ափամերձ տարածքում բնակվող սիրիական սխտորագորտը, սողուններից միջերկրածովային կրիան, անդրկովկասյան սահնօձը: Սարսանգի ջրամբարի հիմնական բնակիչներից են ԲՊՄՄ Կարմիր ցուցակներում գրանցված կաթնասուններից ջրասամույրը, իսկ թռչուններից՝ փոքր ձկնկուլը և մեծ ձկնկուլը, որոնք ձվադրում են ափամերձ խիտ բուսուտներում, իսկ ջրամբարի չորացումը հանգեցրել է այս տեսակների բնադրագաղութների ի սպառ վերացման: Սարսանգի ջրամբարի տարածքը հանդիսանում է մի շարք քոչող ու չվող թռչունների միգրացիայի խաչմերուկ, և ջրի ծավալի նման կտրուկ ու աննախադեպ անկումը հանգեցրել է նաև այդ թռչնատեսակների որոշակի կորստի և միգրացիոն ուղիների փոփոխության:

 

Ընդհանուր տեղեկություններ

Սարսանգի ջրամբարի մակարդակի փոփոխությունը պայմանավորված է ջրային հաշվեկշռի բաղադրիչների մեծություններով, որն էլ իր հերթին կախված է տարվա հիդրոլոգիական և եղանակակլիմայական պայմաններից, ինչպես նաև ջրամբարից բաց թողնվող ջրի ծավալներից։

Բացի հունվարի 9-ից Հայաստան-Արցախ էլեկտրամատակարարման շարունակական խափանումից, ինչպես մինչ այդ, այդպես էլ Արցախի շրջափակման ընթացքում Ադրբեջանը պարբերաբար, իսկ մարտի 22-ից արդեն վերջնականապես խափանել է նաև Հայաստան-Արցախ միակ խողովակաշարով գազի մատակարարումը: Դա ևս հանգեցրել է հումանիտար և տնտեսական լրջագույն խնդիրների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ներքին սպառման ու արտադրության անխուսափելի աճի և էլեկտրամատակարարման համակարգերի գերծանրաբեռնվածության:

Հանրապետության Էլեկտրաէներգիայի մատակարարման նպատակով վերջին ամիսներին Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ն աշխատում է գերծանրաբեռնված գրաֆիկով, որի արդյունքում վերջին մի քանի ամսվա ընթացքում, ի համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, ջրամբարից բաց է թողնվել գրեթե երեք անգամ ավելի շատ ջուր, իսկ ջրի մուտքը եղել է շուրջ երկու անգամ ավելի քիչ՝ պայմանավորված ընթացիկ տարվա կլիմայի չորությամբ, ինչի պատճառով մակարդակն իջել է շուրջ 33 մետրով: Մայիսի սկզբի դրությամբ՝ Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին՝ մոտ 88 միլիոն մ3 (ընդհանուր ջրատարողության շուրջ 15%-ը), մոտենալով մեռյալ (չօգտագործելի) ծավալին՝ շուրջ 70 միլիոն մ3: Թեև վերջին օրերին արձանագրված մեծածավալ տեղումների արդյունքում մի քանի միլիոն մ3-ով վերականգնվել են ջրամբարի պաշարները, սակայն դա խիստ ժամանակավոր բնույթ է կրում, և սեղմ ժամկետում, տեղումների նվազմամբ պայմանավորված, ջրի մակարդակը սկսելու է կրկին իջնել:

Եթե կարճ ժամկետում չվերականգնվի Հայաստան-Արցախ միակ բարձրավոլտ էլեկտրագծով էլեկտրամատակարարումը, Սարսանգի ջրամբարի ջրային պաշարներն արագորեն սպառվելու են՝ հանգեցնելով վերոնշյալ ու այլ հիմնախնդիրների սրման և ամբողջական հումանիտար ու բնապահպանական աղետի:

Ջրամբարի ընթացիկ վիճակի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար կարելի է դիտել Արցախի հանրային հեռուստատեսության վերջին ռեպորտաժը:

Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեն իրականացնում է Սարսանգի ջրամբարի բնապահպանական իրավիճակի մշտադիտարկում, որի շնորհիվ հնարավոր կլինի ավելի համակողմանիորեն գնահատել շարունակվող բնապահպանական աղետի հետևանքները:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հանուն Ալիևի և Ադրբեջանի» օպերացիա են անում Տավուշում, հայ ոստիկանը թուրքի համար ճանապարհ է բացում. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)«Փնտրի'ր հացահատիկը». Լուկաշենկոն գյուղնախարարին ստիպել է դաշտում մատներով փորել հողը (տեսանյութ)Փաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ)Լևոն Քոչարյանի ձերբակալված օգնականը բացատրում է, թե ինչ միջադեպ է եղել լրագրողի հետ (տեսանյութ)Հսկայական ոստիկանական ուժեր` ընդդեմ իր տունը թշնամուց պաշտպանող հայի. Սուրեն ՊետրոսյանԵրևանում դանակահարվել է 35-ամյա տղամարդ. նա կյանքից զրկվել էՔաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում ԳյումրիումԲարեկամության կամուրջներ Ռուսաստանի կառավարությանն առնթեր ֆինանսական համալսարանումՎերջին շաբաթներին իրավիճակն այնպիսին է, որ հնարավորինս շուտ պետք է հանդիպել դեսպանների հետ (տեսանյութ)Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվումՄի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորական«Նայեք՝ ոստիկանները ոնց են ծիծաղում». ոստիկանությունը փակել է դեպի Կիրանց տանող ճանապարհը (տեսանյութ)Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներինՀԻՄԱ․ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստ Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում այս տարվա ապրիլին ծնվել է 103 երեխաՍտախոս մի եղիր, դատախազ, չես կարողանո՞ւմ, գնա, ՔՊ-ն քեզ ընտրեց, որ քրգործերը բացես․ բողոքի ակցիաԴեսպանները չե՞ն տեսնում՝ ոստիկանապետություն ենք դառնում, փող են տալիս իբր ժողովրդավարության համար (տեսանյութ)Դուք սատանային եք ծառայում, ոչ թե Հայաստանին. հոգևորականը՝ ոստիկաններինՈստիկանությունը ուժ գործադրելու իրավունք պետք է ունենա. Փաշինյանը նոր «մահակ» է ստեղծումՍա առատ վարձատրությունն է իշխանությանը մատուցած ձեր ծառայությունների համար, Գալստյանը՝ ՀակոբյանինԱՄՆ-ի համալսարաններում պաղեստինամետ ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվելՉինաստանում արագընթաց մայրուղու փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի (լուսանկարներ) ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված էՀատիկ-հատիկ պատասխան եք տալու, որ թուրքին բերիք, դուք էլ մեզ հետ եք գաղթական դառնալու. Դանիելյան Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, ԱրագածոտնիցՈւսուցիչներ կան՝ ամիսը 25 հազար են ստանում, տնից դուրս գալու համար եք աշխատո՞ւմ, բա էրեխեքի ապագա՞ն Եղավ, էդ ձեր կարծիքն է. Բագրատ սրբազանի մուտքը Կիրանց փակած փոխոստիկանապետ (տեսանյութ)Ոստիկանները սևազգեստ մայրերին թույլ չեն տալիս մոտենալ կառավարության մուտքինՄարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ ՍրբազանՍա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ)Ծառ տնկեք, ծառը կկանգնի ու սաղիդ տները կպահի. Գառնիկ Դանիելյանը բորբոքվեց (տեսանյութ)Նաիրա Հովսեփյանը կշարունակի պաշտոնավարել որպես Վճռաբեկ դատարանի դատավորԺողովրդիս ծեծել, ջարդել եք, հիմա ո՞ր օրենքով չեք թողնում գնամ գյուղ. Բագրատ Սրբազանը` ոստիկանինՑուցարարները Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ պատռել են Ռուսաստանի դրոշը Ադրբեջանը մեր իսկ ձեռքերով է սահմանագծում իրականացնում, ինչը միակողմանի զիջում է. Օհանյան (տեսանյութ)«Հրապարակ». Բագրատ Սրբազանին վարկաբեկելու փորձերը նշանակում են, որ շարժումը թափ է առնումԹուրքը մտնում ա գյուղ, տնետուն ա անում, մենք էլ ի վիճակի չենք ստեղ ապրելու. Կիրանցում լարված է«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն ՄխիթարյանԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվելՕրվա խորհուրդ. Մայիսի 2 «Էս ի՞նչ արիք էս ժողովրդի հետ», «Հերթով թող մինի վրա տրաքեն». Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ)ՌԴ օդային տարածքում 12 ԱԹՍ է ոչնչացվել Ոստիկանները Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին (տեսանյութ)Գյուղի անչափահաս էրեխեքին էլ են տարել, վաղը թուրքը գալու ա, ոստիկանները դուրս կգա՞ն թուրքի դեմ (տեսանյութ)ՀԻՄԱ․ դեպի Կիրանց մուտքը փակել են ուրալներովԵրբ Փաշինյանը կիրանցեցիներին դիմեց որպես «սիրելի», հասկացա՝ մի բան լինելու է (տեսանյութ)Կյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ էԿիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվելԱզգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն Այ անամոթներ, էդ տղերքը նաև հանուն ձեզ են զոհվել, դուք արժանի չեք. Կիրանցում գերլարված վիճակ է
Ամենադիտված