Ես թիմին ասել եմ ճշմարտությունն իմ ապագայի մասին․ Մոուրինյու
Սպորտ«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ասել է, որ դեռ ոչ մի ակումբի հետ չի բանակցել։
«Ես դեռ չեմ խոսել որևէ այլ ակումբի հետ: Բանակցություններ չեն եղել: Ես իմ թիմին ասել եմ ճշմարտությունն իմ ապագայի մասին, բայց սա իմ և թիմի միջև է: Նրանք գիտեն, թե ինչ եմ անելու», – Մոուրինյուի խոսքն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ա Սերիայի ավարտից մեկ տուր առաջ «Ռոման» 7 միավորով հետ է Չեմպիոնների լիգայի գոտուց: Թիմն ունի 60 միավոր և մրցաշարային աղյուսակում 6-րդ տեղում,-հայտնում է armsport-ը:
Այսօր «Ռոման» Եվրոպա լիգայի եզրափակիչում կմրցի «Սևիլիայի» հետ։