100.000 մարդ հավաքեք հրապարակում ու «как миленький» հրաժարական է տալու և գնա Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների․ Լավրով Հռոմի պապը կոչ է արել բացել Եվրոպայի նավահանգիստները ներգաղթյալների համար Հայաստանը պետք է առավելագույնս օգտագործի այս հնարավորությունը, քանի դեռ ժամանակ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար ԿԽՄԿ-ն բանակցություններ է վարում ԼՂ-ում արտակարգ հումանիտար գործունեությունն ընդլայնելու մասին Երեւանն ու Բաքուն ԵՄ հովանու ներքո փաստաթուղթ ստորագրելիս մոռացել են գրել ղարաբաղցիների իրավունքների մասին․ Լավրով Երեւանում և մարզերում իրազեկման երթեր տեղի ունեցան. վաղը՝ 18:00-ին հանրահավաք տեղի կունենա ԱԱԾ-ն բերման է ենթարկել Ալբերտ Բազեյանին, նա գտնվում է մեկուսարանում Տղամարդը անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել Ըմբիշ Գևորգ Ղարիբյանը պարտվեց ԱԱ-ի բրոնզե մեդալի համար գոտեմարտում 

2023-ի առաջին 4 ամիսների տվյալներով՝ քաղաքացիներից ընդունվել է 204 հանրագիր. ՊՎԾ

Հասարակություն

2023 թվականի առաջին չորս ամիսների տվյալներով՝ քաղաքացիների կողմից Ծառայություն մուտք է եղել 204 հանրագիր: 2021 և 2022 թվականների նույն ժամանակահատվածի համար հանրագրերի թիվը համապատասխանաբար եղել է 111 և 168: Այս մասին հայտնում են Պետական վերահսկողական ծառայությունից։

ՊՎԾ-ն քաղաքացու հանրագրի հիման վրա մշտադիտարկում է իրականացրել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ում: Հանրագիրը վերաբերել է գնումների ընթացակարգերին և «Հանրային ռադիոընկերության» ու «Էյչ Ընդ Էյչ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակում տնօրենի գործողություններում պաշտոնական դիրքի չարաշահման, անփութության, պետական միջոցների վատնման ռիսկերի առկայությանը: Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ շուրջ 112 մլն դրամի ծառայություններ չեն իրականացվել գնման մրցակցային գործընթացների շրջանակում: Պարզվել է նաև, որ ընթացիկ նորոգման աշխատանքների կատարման շրջանակում նախատեսվել են աշխատանքներ, որոնց ճշգրիտ չներկայացման պատճառով՝ կապալառու ընկերությանը շուրջ 2.8 մլն դրամ ավել գնով աշխատանք է ներկայացվել: Իրականացված մշտադիտարկման արդյունքներն ուղարկվել են Գլխավոր դատախազություն:

Մեկ այլ քաղաքացու հանրագրի հիման վրա մշտադիտարկում է իրականացրել «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում:

Մշտադիտարկվել են Ինստիտուտում առկա աշխատանքային հարաբերությունները, աշխատակիցների հաճախումները, իրականացված աշխատանքները: Մշտադիտարկման ընթացքում տեղեկատվական շտեմարանների միջոցով վեր են հանվել նշված անձանց վերաբերյալ այլ կազմակերպություններում աշխատելու մասին տեղեկատվություն, ինչպես նաև հարցումներ են կատարվել համապատասխան կազմակերպություններին՝ վերջիններիս աշխատելու փաստի, աշխատանքային պայմանագրերի, աշխատանքային ռեժիմի և վարձատրության վերաբերյալ:

Պարզվել է, որ ինստիտուտում աշխատելուն զուգընթաց ղեկավար պաշտոն զբաղեցնող որոշ աշխատակիցներ միաժամանակ կատարել են նաև այլ վարձատրվող աշխատանքներ: Արդյունքում՝ այդ անձինք, աշխատանքային պայմանագրով սահմանված ժամանակահատվածում փաստացի աշխատանքի չհաճախելով, չկատարված աշխատանքի դիմաց ընդհանուր ստացել են շուրջ 45 մլն դրամի աշխատավարձ:

Մի շարք քաղաքացիների կողմից մուտքագրված դիմումների հիման վրա մշտադիտարկումներ են իրականացվել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթների օրինականության վերաբերյալ:

Կոտայքի մարզում իրականացված մշտադիտարկումների արդյունքներով պարզվել է, որ մրցույթի միակ մասնակից և հաղթող ճանաչված «Մուլտի Տրանսպորտ» ՍՊ ընկերությանը 10 տարով երթուղիների սպասարկման իրավունքը տրամադրվել է էական խախտումներով: Օրինակ՝ տեխնիկական առաջադրանքով նախատեսված 37 երթուղիներից մրցույթին պակաս է ներկայացվել շուրջ 13 երթուղի:

Մրցութային հանձնաժողովն անտեսել է մի շարք պահանջներ՝ հայտ-պարտավորությամբ ներկայացված բոլոր ավտոբուսները չեն ներկայացվել հանձնաժողովին, երթուղիների սկզբնակետերի և վերջնակետերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ևս չի ներկայացվել, մրցութային առաջարկում չեն ներառվել երթուղիների ուղեգծերը և չվացուցակները: Ընկերությունը, այս ամենը հաշվի առնելով, չի զրկվել մրցույթին մասնակցելու իրավունքից:

Մեկ այլ հանրագրի հիման վրա մշտադիտարկում է իրականացվել Գավառ խոշորացված համայնքի կանոնավոր ուղևորափոխադրումների վերաբերյալ:

Ներկայացված դիմումում նշվել է, որ Գեղարքունիքի մարզի մրցույթի պայմանները պահանջում են ֆինանսական մեծ ներդրումներ, ինչը բացառում է փոքր տրանսպորտային ընկերությունների՝ մրցույթին մասնակցելու հնարավորությունը, որի պատճառով մրցույթին մասնակցության հայտ է ներկայացվել միայն մեկ խոշոր կազմակերպության՝ «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ն: Մրցույթը բողոքարկվել է, քանի որ մրցութային հանձնաժողովի կողմից ընդամենը մեկ շաբաթ առաջ կատարվել են էական պայմանների փոփոխություններ, որոնց մասին հանձնաժողովը պատշաճ չի ծանուցել: Այսպիսով, Ծառայության կողմից ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում իրականացված մրցույթների օրինականության մշտադիտարկման արդյունքները փաստում են, որ բացահայտված խնդիրները խոչընդոտ են հանդիսացել ՀՀ մարզերում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտի արդյունավետ կառավարման տեսանկյունից՝ ստեղծելով նախադրյալներ մրցակցային ոչ հավասար պայմանների, ինչպես նաև մրցույթների մասնակիցների օբյեկտիվորեն մոնոպոլ դիրքերի չարաշահման հետ:

ՀՀ մարզերից յուրաքանչյուրում մեկ միասնական օպերատորի միջոցով երթուղային ցանցերի սպասարկումը հանգեցնում է նրան, որ առաջանում են անհավասար մրցակցային պայմաններ՝ դաշտից դուրս մղելով կամ խոչընդոտելով տվյալ ոլորտում փորձ ունեցող, սակայն պակաս ֆինանսական ռեսուրսներ ունեցող ուղևորափոխադրող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին:

Այս ամենը հաշվի առնելով՝ Ծառայությունը ՀՀ վարչապետին է ներկայացրել համապատասխան առաջարկներ:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
100.000 մարդ հավաքեք հրապարակում ու «как миленький» հրաժարական է տալու և գնա Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների․ ԼավրովՀռոմի պապը կոչ է արել բացել Եվրոպայի նավահանգիստները ներգաղթյալների համարՀայաստանը պետք է առավելագույնս օգտագործի այս հնարավորությունը, քանի դեռ ժամանակ կա․ Թուրքիայի ԱԳ նախարարԿԽՄԿ-ն բանակցություններ է վարում ԼՂ-ում արտակարգ հումանիտար գործունեությունն ընդլայնելու մասին Մենք, ավելի հավանական է, կտեսնենք Բաքվի կողմից միգրացիայի խրախուսում դեպի Հայաստան․ Բրոերս․ «Ազատություն» Երեւանն ու Բաքուն ԵՄ հովանու ներքո փաստաթուղթ ստորագրելիս մոռացել են գրել ղարաբաղցիների իրավունքների մասին․ Լավրով Երեւանում և մարզերում իրազեկման երթեր տեղի ունեցան. վաղը՝ 18:00-ին հանրահավաք տեղի կունենա «Երեմյան Փրոջեքթս»–ի թիմը Ստեփանակերտում 3-անգամյա սնունդ է ապահովել քաղաքացիների համարԱԱԾ-ն բերման է ենթարկել Ալբերտ Բազեյանին, նա գտնվում է մեկուսարանում Լևոն Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել է․ փաստաբան Տղամարդը անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվելԸմբիշ Գևորգ Ղարիբյանը պարտվեց ԱԱ-ի բրոնզե մեդալի համար գոտեմարտումՎահագն Աֆյանը նշանակվել է Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանԼևոն Քոչարյանի ձերբակալման դեմ ներկայացված բողոքը մակագրվել է Մասիս Մելքոնյանին Արարատ Միրզոյանը մերժել է Փաշինյանի՝ ՄԱԿ ԱԽ նիստում իր կոշտ ելույթը խմբագրելու պահանջըԱրթուր Ալեքսանյանը` Ըմբշամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոնՄեր խաղաղապահներն այժմ հեշտացնում են Ղարաբաղի ներկայացուցիչների և ադրբեջանցի պաշտոնյաների միջև շփումները․ ԼավրովՈւր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 2. Սամվել ԱլեքսանյանԹբիլիսյան խճուղու բազմաբնակարանային շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի Հերթական ականը՝ ՀՀ անվտանգության տակ. Փաշինյանը 250-300 հազար ադրբեջանցի է «հրավիրում» ՀայաստանHRW. անհրաժեշտ է միջազգային մոնիթորինգ՝ Արցախում Բաքվի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում․ ԼավրովՍուրեն Պետրոսյանն ու թիմակիցները հոգևոր հայրերի հորդորով դադարեցրին հացադուլը Կարմիր Խաչը Մարտակերտից 17 վիրավորի տեղափոխել է Ստեփանակերտ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտարարություն է տարածելՔՊ առանցքային դեմքերը չեն շտապում հրապարակավ կանգնել Փաշինյանի կողքինԵՄ-ն և ԱՄՆ-ն ապակայունացում են բերում Հարավային Կովկասում․ Լավրով Սլավիկ Գալստյանը կպայքարի ըմբշամարտի ԱԱ-ի բրոնզե և ՕԽ ուղեգրի համար Փաշինյանը և Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հեռանկարներըԱրցախը վերցված է ամուր տեղեկատվական շրջափակման մեջ․ Արմեն ԱյվազյանՌԴ ՊՆ–ն հայտարարել է, թե ադրբեջանցի զինծառայող է վիրավորվելԵրևանում ընթանում են անհնազանդության ակցիաներ․ ուղիղՀազարավոր մարդիկ չեն կարողանում գտնել իրենց հարազատներին. չգիտեն ողջ են, գերության մեջ, թե մահացած. Թաթոյան Մակրոնը և Հռոմի պապը քննարկել են իրավիճակն Արցախում Ուր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 1. Գագիկ ԽաչատրյանԱդրբեջանական կողմը բենզին և դիզվառելիք է ուղարկել Արցախ ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ Արցախցի աղջիկը թուզ է հյուրասիրում ոստիկաններին (տեսանյութ) Իրականացվում է ՊԲ–ի ստորաբաժանումների դուրսբերում մարտական դիրքերից․ հայտարարությունՀակամարտության կայուն կարգավորման համար պետք է երաշխավորել Ղարաբաղի բնակչության անվտանգությունը․ Շոլց Ներկայումս ավելի շատ հնարավորություններ կան խաղաղության պայմանագիր կնքելու համար․ Ալիևը՝ Կլաարին Ադրբեջանում Ռուսաստանի, Իրանի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ ժամանել են Ստեփանակերտի շրջակայքԿԽՄԿ-ն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ Երևանում մայրերը, երեխաները ճանապարհ են փակում (տեսանյութ) Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունը վերականգնվել է Քիչ առաջ ԱԱԾ-ն մտել է Ալբերտ Բազեյանի տուն․ Armlur.am Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարել է 2-րդ SOS ահազանգը արցախահայության համար Ավտովթար` Կոտայքի մարզում. մեքենան բախվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին և կողաշրջվել «Պետք է ջանք գործադրենք, որ միջազգային դիտորդները կարողանան մտնել ԼՂ»․ ԱՄՆ սենատորը Կոռնիձորում է
Ամենադիտված