Սեքսապաթոլոգը պոտենցիայի համար օգտակար մթերքներ է նշել
ԱյլՄինչև 80 տարեկանը և դրանից հետո սեռական հարաբերություն ունենալու համար կան որոշակի մթերքներ, որոնք տղամարդիկ և կանայք պետք է օգտագործեն, ասել է սեքսապաթոլոգ Ալեքսանդրա Միլլերը։ NEWS.ru-ին տված հարցազրույցում նա նշել է այն մթերքները, որոնք պաշտպանում են պոտենցիան մինչև ծերություն:
Միլլերի խոսքով՝ 83-ամյա Ալ Պաչինոն, ով չորրորդ անգամ է հայր դառնալու, ենթադրաբար բավականաչափ ծովամթերք է կերել, ինչպես նաև առողջ ապրելակերպ է վարել։ «Լիբիդո, տղամարդկանց առողջությունը կարելի է պահպանել ծովամթերք ուտելով՝ միդիաներ, ոզնի, խեցեմորթ, այն ամենը, ինչ կա ծովերում և օվկիանոսներում, դրանք նպաստում են բարձր լիբիդոյին: Ե՛վ արական, և՛ իգական»,- բացատրել է նա: Սեքսապաթոլոգը հավելել է, որ Ալ Պաչինոյի լավ վիճակի վրա կարող էր նաև ազդել սթրեսի բացակայությունը և լավ քունը։
Բժիշկն ընդգծել է, որ շատ տղամարդկանց մոտ սերմնահեղուկը ակտիվ է մնում գրեթե մինչև կյանքի վերջ, իսկ Ալ Պաչինոյի ֆերտիլությունը կարող է պայմանավորված լինել նրա օրգանիզմի առողջությամբ։ «Միշտ չէ, որ ակտիվությունը կախված է տարիքից, պատահում է, որ նույնիսկ 25 տարեկանում տղամարդիկ դրա հետ կապված խնդիրներ են ունենում», - եզրափակել է Միլլերը: