Архиепископ Баграт проводит встречу с представителями политических сил Генрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленных Главы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросам В Чехии пройдут Дни армянской культуры В Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы Гафаровой МИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале Иерусалима Глава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Блинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора Газа МИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультаций Генпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в Армении 

Արսեն Թորոսյանի շանտաժն ու լռության գինը. ինչու է «ջրվում» Covid-ի գործը

Аналитический

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում տրամադրված դրամական միջոցների ենթադրյալ մսխումների գործը, կարծես թե, փակուղի է մտել, ձերբակալված անձինք հերթով կալանավորվում, այնուհետև ազատ են արձակվում, իսկ գլխավոր դերակատարը՝ դեռևս որևէ կարգավիճակ չունեցող նախկին նախարարը՝ այժմ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը զբաղված է թիմակիցների հաշվին դիվիդենտներ հավաքելով: Համենայնդեպս, այդ մասին են հուշում Թորոսյանի գործողությունները և այն էնտուզիազմը, որով վերջինս դուրս է եկել կուսակից ընկերների դեմ:

Թորոսյանը չի էլ փորձում թաքցնել իր թիմակիցների հետ ունեցած հակասությունները, որոնք սկսեց ի ցույց դնել իր գործունեության ժամանակաշրջանի մասով սկսված քրեական գործի քննության փուլում: Բերենք ընդամենը երկու  օրինակ: Օրերս, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրառում է կատարել՝ հայտնելով, թե դիմել է ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին ՝ հետաքրքրվելով, թե 2022 թվականին քանի ՃՏՊ է գրանցվել Հայաստանում, եւ դրանցից քանիսի պատճառ է նշված կողային ապակիների լուսաթափանցելիության բարձր տոկոսը։ Եվ հենց այս գրառման տակ մեկնաբանություն է թողել Արսեն Թորոսյանը եւ հետաքրքրվել. «Ճի՞շտ եմ հասկանում, որ վաղուց գործող օրենքը կիրառելուն դեմ ես։ Եթե ճիշտ եմ հասկանում, էլ ո՞ր օրենքների կիրառմանն ես դեմ, Վահագն ջա՛ն»։ Թորոսյանի երկրորդ թիրախը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էր, ում զեկույցում պատգամավորը սխալներ էր գտել և չէր զլացել դրանք հանրայնացնել, ինչն էլ հանգեցրել էր լեզվակռվի:

Թորոսյանի նման «ընդդիմադիր» վարքագիծը սկսվեց անմիջապես այն բանից հետո, երբ համավարակի ընթացքում կատարած չարաշահումների հիմքով հարուցված քրեական գործի շրջանակներում մեկը մյուսի հետևից սկսեցին ձերբակալել Թորոսյանի կադրերին: Դիցուք՝ առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանին, ում այնուհետև ազատ արձակեցին: Հարցաքննվել էր ՊԵԿ փոխնախագահ Արտյոմ Սմբատյանը, որը Թորոսյանի՝ նախարար եղած ժամանակ դարձյալ փոխնախարար է եղել և կորոնավիրուսի գծով համակարգող: Հարցաքննվել էին նաև առողջապահության արդեն նախկին նախարար Թորոսյանի աշխատակազմի երեք ղեկավարները, որոնցից Լուսինե Քոչարյանը և Ծաղիկ Վարդանյանն անգամ առերեսվել են: Լուրեր էին պտտվում, որ հակակոռուպցիոն կոմիտեում այնպիսի փաստեր կան Արսեն Թորոսյանի դեմ, որ անգամ դիմում կներկայացվի գլխավոր դատախազին նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու և անձեռնմխելիությունից զրկելու համար:

Սակայն, իրավապահները, կարծես թե, հրաժարվեցին այդ մտքից և ուշագրավն այն է, որ դա տեղի ունեցավ Արսեն Թորոսյանի՝ շանտաժի էլեմենտներ պարունակող գրառումից անմիջապես հետո: Իսկ շանտաժը կայանում էր հետևյալում՝ Թորոսյանը իր հրապարակման վերջում համոզմունք էր հայտնել, որ հայաստանյան իրավապահ համակարգը չի թոթափել երբեմնի սովետական ստերեոտիպը, եւ որ ապացույցների բացակայության դեպքում հարուցված վարույթները կարճելը նախաքննական մարմնի վատ աշխատանքի հետեւանք է իսկ ինքը պատրաստվում է խոսել և բացահայտումներ անել, եթե իրեն կանչեն հարցաքննության: Հարց է առաջանում՝ իսկ ո՞ւմ էր ուղղված այս սպառնալիքը: Գաղտնիք չէ, որ համավարակի ժամանակ պարետ էր Տիգրան Ավինյանը, ով այսօր կատարում է դե-ֆակտո Երևանի քաղաքապետի պարտականությունները, իսկ սեպտեմբերին պատրաստվում է ընտրություններով ամրանալ այդ պաշտոնում: Չի բացառվում, որ Թորոսյանի կողմից ակնարկված բացահայտումները վերաբերվում էին հենց Ավինյանին, ինչը, բնականաբար, չէր բխում Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի շահերից, քանի որ ավագանու ընտրություններին ընդառաջ լրջագույն ռեպուտացիան հարված էին դառնալու ՔՊ թեկնածուի համար, եթե ընդհանրապես չհանգեցնեին աղմկահարույց ձերբակալումների: Կարելի է ենթադրել, որ Թորոսյանի բացահայտումներ անելու էնտուզիազմը ինչ-ինչ միջոցներով մարել են և հենց դա  է պատճառը, որ ոչ դատախազությունն է մտնում ԱԺ վերջինիս անձեռնմխելիությունից զրկելու նպատակով, ոչ էլ հակակոռուպցիոն կոմիտեն հրավիրում հարցաքննության, իսկ նրա երբեմնի կադրերը ազատ են արձակվում: Իր հերթին Թոոսյանն էլ ոտքը կախ է գցել, ասել է թե՝ եկել են որոշակի կոնսենսուսի: Իհարկե, եթե Թորոսյանը վստահ լիներ սեփական անմեղության վրա, ապա կոմպրոմատներով թիմակիցներին շանտաժի ենթարկելու որևէ կարիք չէր առաջանա, մյուս կողմից՝ եթե Փաշինյանը և Թորոսյանի մյուս թիմակիցները լինեին այնքան սկզբունքային կոռուպցիայի դեմ պայքարում, որքան փորձում են ներկայացնել, ապա նախկին նախարարի շանտաժը պարզապես չէր աշխատի և վերջինս առնվազն հարցաքննված կլիներ: Իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել և Թորոսյանն էլ իր հերթին ունի որոշակի երաշխիքներ՝ «մուռը» հանում է թիմակիցներից: Ակնհայտ է, որ այստեղ գործ ունենք ներթիմային կոնսենսուսի հետ, որից տուժում է միայն հանրությունը, քանի որ այդպես էլ չի բացահայտվում, թե համավարակի ընթացքում ուր են ուղղվել և անհետացել հարկատուների գրպանից վճարված միլիարդները...

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Стало известно, сколько зарабатывает Месси в «Интер Майами»Северная Корея произвела запуск баллистической ракеты с новой навигационной системой наведенияВоенно-воздушные силы США получат электрические «летающие автомобили»NYT: Украина просила США предоставить больше разведданных о российских войсках и объектах на территории РФАрхиепископ Баграт проводит встречу с представителями политических силВ Китае начались продажи седана Lynk&Co 07 EM-PРИА Новости: Гендиректор МАГАТЭ планирует в мае посетить РоссиюКНДР жестко раскритиковала борьбу США с терроризмом«Грапарак»: Кто проводит инструктаж по разгону, избиению демонстрантов?Ученые представили инновационный подход к повышению производительности станков«Грапарак»: Что предлагают политические силы архиепископу?Американская компания превратила летающий мотоцикл в боевой беспилотникГенрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленныхГлавы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросамВ Чехии пройдут Дни армянской культурыОрбан заявил, что Фицо находится между жизнью и смертьюВ Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы ГафаровойШахматисты Армении сыграли вничью в третьем туре международного турнира в ШарджеЦена нефти Brent превысила $83,5 за баррельНайдена связь между остановками дыхания в быстрой фазе сна и ухудшением памятиКадыров призвал к ракетному обстрелу Эстонии в отместку за замороженные российские активыМИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале ИерусалимаГлава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Эрдоган: Мирное соглашение между Азербайджаном и Арменией является исторической возможностью для региона«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Разгадана тайна происхождения баобабовИзраиль допускает проведение операции в Рафахе без поддержки СШАШтаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатовИсследование: Некоторые виды динозавров были теплокровными и научились регулировать температуру тела«Вайлдберриз» заставили объяснить, как они штрафуют продавцовТрамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в КиевеНетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 МАЯЦены на нефть вырослиАмериканская ринг-герл выложила фото в бикиниСтало известно, какая длительность физнагрузок оздоравливает мозгКанцлер Германии осудил покушение на премьер-министра СловакииБлинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора ГазаМИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультацийГенпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в АрменииРоссийские миротворцы выполнили свои задачи на высоком уровне: Евгений НикифоровВ премьер-министра Словакии Фицо стреляли, он раненПризываем Баку и Ереван бережно относится к культурно-историческому наследию, не вести борьбу с памятниками: ЗахароваПалата представителей Уругвая единогласно проголосовала за законопроект, объявляющий 24 апреля Днем памяти жертв Геноцида армянРеакция Запада на протесты в Армении и Грузии «поражает своей стабильностью»: ЗахароваЧасти ВСУ переведены на новые позиции в Харьковской областиКакие смартфоны Realme получат Android 15 и RealmeUI 5.0?Чемпионат Франции։ Символическая сборная сезонаЗапрет США на импорт урана из России начинает действовать с 12 августаГенсек ООН призвал власти и общество в Грузии вести диалог
Самое популярное