Անսպասելի կապ՝ Մեսսիի և Հայաստանի միջև․ պարզվում է՝ աշխարհի լավագույն խաղացողն իր բիզնեսը վստահել է հայազգի ձեռնարկատիրոջը
Սպորտ

2022 թվականին Լեո Մեսսին ստեղծեց իր սեփական ներդրումային ընկերությունը՝ Play Time-ը։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը, ընկերությունը հիմնադրվել է ԱՄՆ-ում և ստեղծվել է սպորտի, տեխնոլոգիաների և մեդիա ոլորտում ներդրումներ կատարելու համար, գրում է Sports.ru-ն:
Լեոն նոր բիզնեսը վստահել է հայազգի ձեռնարկատեր Ռազմիկ Հովակիմյանին։
Հովակիմյանը ծնվել է Կահիրեում՝ հայ ընտանիքում, 16 տարեկանում տեղափոխվել է Լոս Անջելես և սովորել Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանում՝ քաղաքական տնտեսության և բիզնեսի կառավարման ոլորտում:
Հովակիմյանը Viki միջազգային առցանց վիդեոհոսքային կայքի համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է, ինչպես նաև համաշխարհային կոնտենտի ավագ գործադիր տնօրենը, ճապոնական Rakuten էլեկտրոնային առևտրի ընկերության տնօրենների խորհրդի անդամ է, որը, ի դեպ, «Բարսելոնայի» գլխավոր հովանավորներից մեկն է։