Այսօր կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում. Կրեմլ
Արտաքին ՔաղաքականՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ուրբաթ օրը առանձին հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Interfax-ը։
«Նախագահ Պուտինն այսօր Սոչիում է: Նա իր աշխատանքային օրվա հանրային մասը կսկսի Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոյի հետ ոչ պաշտոնական զրույցով, որը տեղի կունենա Բոչարով Ռուչեյի նստավայրում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ Նրա խոսքով, «Պուտինն առանձին աշխատանքային հանդիպում կանցկացնի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»։
Կրեմլի խոսնակը նշել է, որ այս զրույցի համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում, և այն կկայանա «շատ շուտով»։