Բանտում մահացել է փոտով պայթուցիկներ ուղարկած Թեդ Կաչինսկին (լուսանկար)
Մաթեմատիկոս Թեոդոր Կաչինսկուն, ով ստացել է «Ունաբոմբեր» մականունը՝ փոստով պայթուցիկներ ուղարկելու համար, մահացած են գտել իր բանտախցում՝ 81 տարեկան հասակում։ Այս մասին հայտնում է ABC News-ը։
Ցմահ ազատազրկման դատապարտված Կաչինսկին հայտնաբերվել է իր խցում՝ անգիտակից վիճակում։ Նրան տեղափոխել են տեղի հիվանդանոց, որտեղ բժիշկները հայտարարել են նրա մահվան մասին։
Ինչպես նշում է հրատարակությունը, «Ունաբոմբեր»-ը գտնվել է Կոլորադոյի խիստ ռեժիմի բանտում, սակայն 2021 թվականի դեկտեմբերին նրան տեղափոխել են Հյուսիսային Կարոլինա նահանգի Բութներ դաշնային բժշկական կենտրոն՝ առողջական խնդիրների պատճառով։
Կաչինսկին ընդունվել է Հարվարդ 16 տարեկանում և մաթեմատիկայի դոկտորի կոչում է ստացել Միչիգանի համալսարանից։ 1978-1995 թվականներին Կաչինսկին փոստով ուղարկել է 16 ռումբ, որոնց հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս 20-ը վիրավորվել են: 1995-ին նա թերթերից պահանջել է հրապարակել իր գրած մանիֆեստը՝ նշելով, որ հակառակ դեպքում սպանությունները կշարունակվեն։ Հրատարակության տվյալներով՝ եթե չլինեին եղբոր ու հարսի կասկածները, Կաչինսկին կարող էր երբեք չբռնվել։