UFC-ի մարտիկ Մաքգրեգորը մեղադրվում է բռնաբարության մեջ
ՍպորտUltimate Fighting Championship–ի (UFC) իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը մեղադրվել է բռնաբարության մեջ, հայտնում է TMZ-ն։
Հունիսի 9-ին Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Դենվեր-Մայամի խաղից անմիջապես հետո Դենվերի ոստիկանություն է դիմել մի աղջիկ, որը հայտնել է, որ Մաքգրեգորը փակել է իրեն մարզադաշտի զուգարանում և ստիպել օրալ սեքսով զբաղվել։ Աղջիկը հարվածել է իռլանդացու որովայնին և փախել, երբ վերջինս ցանկացել է սեռական բնույթի այլ բռնի գործողություններ սկսել։
Մաքգրեգորի թիմը հերքում է բոլոր մեղադրանքները:
34-ամյա Մաքգրեգորի վերջին մենամարտը UFC 264 մրցաշարում ամերիկացի Դասթին Պուարյեի հետ մենամարտն էր, հանդիպումն ավարտվեց առաջին ռաունդում, որի արդյունքում իռլանդացին ոտքի կոտրվածք ստացավ։