Յուրի Գարեգինյանը միացավ «Ալաշկերտին»
Սպորտ«Ալաշկերտի» կազմը համալրել է կիսապաշտպան Յուրի Գարեգինյանը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
29-ամյա ֆուտբոլիստը «Ալաշկերտ» է տեղափոխվել «Փյունիկից», որի կազմում 2021/2022 մրցաշրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն։
«Նոայի» կազմում փորձառու կիսապաշտպանը նվաճել է Հայաստանի գավաթը և սուպերգավաթը
Կենտրանական կիսապաշտպանի դիրքում հանդես եկող Գարեգինյանը խաղացել է նաև Երևանի «Արարատում», մեկ հանդիպման է մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։