Մայր օրենքը անփոխարինելի հիմնասյուն և ուղենիշ է քաղաքակիրթ հասարակության ձևավորման հարցում․ Էդուարդ Բաբայան
ԲլոգոսֆերաԱբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը ՀՀ սահմանադրության օրվա առթիվ․
«1995 թվականի հուլիսի 5-ին հայ ժողովրդի հանրաքվեով ընդունվեց մեր անկախ պետականության Սահմանադրությունը, որով մինչ այսօր առաջնորդվում է Հայաստանի Հանրապետությունը:
Սիրելի՛ հայրենակիցներ.
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ: Սահմանադրության ընդունումը պատմական կարևոր իրադարձություն էր մեր նորանկախ երկրի համար, որով ամրագրվում է յուրաքանչյուր քաղաքացու առաջնային ու վճռորոշ դերը հանրային կյանքում, պետության կառավարման գործում: Սա այն հիմքն է, որով Հայաստանի Հանրապետությունը կարգվել է որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն:
Մայր օրենքը անփոխարինելի հիմնասյուն և ուղենիշ Է համերաշխ, իրավահավասար ու քաղաքակիրթ հասարակության ձևավորման հարցում:
Անվերապահ առաջնորդվելով Սահմանադրությամբ՝ վստահ եմ՝ յուրաքանչյուր քաղաքացի և պետական մարմին մեծապես կնպաստի կայուն, ուժեղ և առաջադեմ պետության կայացմանը:
Այս կարևոր պետական տոնի առիթով կրկին շնորհավորում եմ բոլորիս, Հայաստան և Արցախ աշխարհին մաղթում եմ խաղաղություն, զորություն և բարեկեցություն»: