Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան 

Փաշինյանը պարտավոր է համաձայնել Օսկանյանի առաջարկին. Խոսրով Հարությունյան

Բլոգոսֆերա

Եթե Նիկոլ Փաշինյանն իրավամբ ձգտում է ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը՝ առանց հայկական շահի անտեսման, ապա նա պետք է համաձայնի Վարդան Օսկանյանի առաջարկությանը և օգտվի նրա ծառայություններից: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը։

«Այն, որ արցախահայությունը հայտնվել է բառացիորեն ցեղասպանական սպառնալիքի առջև և հայ-ադրբեջանական բանակցությունները բոլոր հնարավոր ֆորմատներով և հարթակներում որևէ երաշխիք չեն ստեղծում մեր հայրենակիցների ֆիզիկական գոյության համար՝ այլևս գաղտնիք չէ:

Գաղտնիք չէ նաև, որ նշյալ բանակցություններն առ այսօր որևէ շոշափելի արդյունք չեն գրանցել նաև Հայաստանի արտաքին սպառնալիքները չեզոքացնելու խնդրում:

Այդ ամենով հանդերձ՝ թե՛ արցախահայության, և թե՛ Հայաստանի սպառնալիքների չեզոքացման հիմնական ռեսուրսը այսօր, հասկանալի պատճառներով, գլխավորապես դիվանագիտության ոլորտում է:

Ես նույնպես այն կարծիքին եմ և այդ մասին բազմաթիվ անգամ հրապարակավ արտահայտվել եմ, որ այսօր էլ առկա են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին վերադառնալու հնարավորությունները՝ օգտագործելով միջազգային իրավունքը և այդ հիմքով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Միայն միջազգային իրավունքի այն առանցքային դրույթը, որ հակամարտությունները չեն կարող լուծված համարվել ռազմական ուժի կիրառման արդյունքում, պլյուս Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նախընթաց, իրավական առումով անխոցելի, գործընթացի փաստը այլևս բավարար են, անհրաժեշտ դիվանագիտական հմտությունների և փորձառության պարագայում բանակցային գործընթացում բեկում մտցնելու համար:

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը վերջերս հրապարակավ արտահայտեց իր պատրաստակամությունը՝ ստանձնել բանակցային գործընթացը վարելու ողջ պատասխանատվությունը և միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, օգտագործելով հակամարտության նախընթաց շրջանի պատմական անհերքելի փաստերը փոխել հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգը և բեկում մտցնել բանակցային գործընթացում:

Հաշվի առնելով իրավիճակի պատմական կարևորությունն, Օսկանյանի առաջարկությունը պետք է բնութագրել որպես Երկրի ապագայով մտահոգ քաղաքական գործչի քաղաքական աննախադեպ խիզախություն:

Իհարկե, կարող է հարց առաջանալ՝ կարելի՞ է վստահել այդչափ պատասխանատու առաքելությունը Օսկանյանին: Կարծում եմ՝ պատասխանը առավել քան ակնհայտ է, եթե հաշվի առնվի Օսկանյանի բացառիկ դերակատարումը Լիսաբոնից հետո ընկած ժամանակաշրջանում հակամարտությունը երկրների միջև տարածքային վեճից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման խնդրին տրանսֆորմացնելու և այդ հիմքով միջազգային հանրության կողմից հակամարտության առարկան վերաիմաստավորելու գործում:

Կասկածից վեր է, որ Վարդան Օսկանյանը հանդիսանում է հակամարտության կարգավորման «մադրիդյան» մոդելի հիմնական, եթե ոչ գլխավոր ճարտարապետը: Այդ ձեռբերումները վկայում են նաև նրա անվերապահ հեղինակության մասին միջազգային շրջանակներում՝ թե՛ արևմուտքում, և թե՛ ռուսաստանում: Իսկ հեղինակությունը նման իրավիճակներում քաղաքական լուրջ կապիտալ է:

Եթե Նիկոլ Փաշինյանն իրավամբ ձգտում է ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը՝ առանց հայկական շահի անտեսման, ապա նա պետք է համաձայնի Վարդան Օսկանյանի առաջարկությանը և օգտվի նրա ծառայություններից:

Առավել ևս, որ նման մոտեցումը որևէ կերպ չի կարող ընկալվել որպես գործող դիվանագիտական կորպուսի և նրա ղեկավարի հանդեպ անվստահություն: Այդ որոշումը կնշանակի ոչ այլ ինչ, քան ԱԳՆ դիվանագիտական և բանակցային կարողությունների էական և նշանակալի համալրում: Առաջարկությանը համաձայնելու դեպքում պաշտոնեական նշանակումների և սուբորդինացիոն հարցերը լոկ տեխնիկայի խնդիրներ են:

Ահա թե ինչու գտնում եմ, որ Փաշինյանը պարտավոր է համաձայնվել Օսկանյանի առաջարկին: Իրոք վրա է հասել «ճշմարտության պահը»»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը«Նապոլին» ու «Ռոման» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ) Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը«Բարսան» կենտրոնացած է 2-րդ տեղը զբաղեցնելու վրա․ ՉավիՃապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով
Ամենադիտված