Meta-ն գործարկել է Twitter-ի մրցակից սոցցանց, որտեղ 4 ժամում 5 միլիոն օգտատեր է գրանցվել
ԲլոգոսֆերաՆոր Threads սոցիալական ցանցի աշխատանքի առաջին չորս ժամում գրանցվել է 5 միլիոն օգտատեր, ասել է Meta-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը։ Threads-ը Twitter-ի անալոգն է։ Վերջինը պատկանում է Իլոն Մասկին, գրում է Kommersant-ը։
Հավելվածը գործարկվել է հուլիսի 6-ի գիշերը։ Այն հասանելի է ավելի քան 100 երկրներում։
Գրանցման ժամանակ նշվում է, որ Threads-ը հանդիսանում է Meta սոցիալական ցանցի՝ Instagram-ի մաս։
Բազմաթիվ օգտատերեր և գովազդատուներ սկսել են հրաժարվել Twitter-ից այն բանից հետո, երբ սոցցանցը գնած Իլոն Մասքը մի շարք վիճելի որոշումներ է կայացրել։ Մասնավորապես, նա վերականգնել է նախկինում արգելափակված որոշ հաշիվներ, մեղմացրել է մոդերացիայի կանոնները և վճարովի է դարձրել ստուգման գործառույթը։ Հուլիսի սկզբին Twitter-ը սահմանափակեց թվիթների քանակը, որոնք օգտատերը կարող է կարդալ մեկ օրվա մեջ: