Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն Երևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան Գեղամյան 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է 

Տարածաշրջանում կայունությունը պատրանքային է, եթե դրան պետք է հասնել Արցախի ժողովրդի հաշվին․ Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը հոդված է հրապարակել՝ անդրադառնալով ԼՂ շուրջ տեղի ունեցող իրավիճակին․

«Ոչ իրազեկ տեղեկատվական սպառողի համար Ադրբեջանի իրավասության ներքո Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների երաշխիքները կարող են միանգամայն նորմալ հնչել։

Լիակատար շրջափակման յոթերորդ ամսվա և Արցախում վատթարացող մարդասիրական ճգնաժամի լույսի ներքո Ադրբեջանի տարածքով Ակնայի /Աղդամի/ ճանապարհն օգտագործելու առաջարկը կարող է հավասարապես դիտարկվել որպես տառապանքը մեղմելու արդար միջոց: Դա ոչ իրազեկ տեղեկատվական սպառողի համար է։ Դժվար թե կարելի է ենթադրել, որ Եվրամիության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պաշտոնյաներն այդպիսին են: Կարելի է նաև ենթադրել, որ այս դասակարգում` տեղեկացված պաշտոնյաների շարքերում գերակշռում է տարածաշրջանում ցանկացած գնով կայունության հասնելու հաշվարկը: Նման հաշվարկը սխալ է։ Տարածաշրջանում արժանահավատ և տևական կայունությունը պատրանքային է, եթե ենթադրվում է, որ դրան կարելի է հասնել տարածաշրջանային շահառուներից մեկի՝ Արցախի ժողովրդի հաշվին։ Արցախի ծանր վիճակը հասցեագրելու գործում քաղաքական, բարոյական և իրավական ակնհայտ իրողությունների անտեսումը հավասարազոր է բազմապատիկ հետևանքներ ունեցող հետագա անկայունության սերմանմանը:

Ադրբեջանն ի սկզբանե բավականին հստակ բարձրաձայնել է իր իրավասության ներքո հայերի ճակատագրի վերաբերյալ իր տեսակետների և մտադրությունների մասին՝ թե՛ խոսքով, թե՛ գործով: Ընդհանուր առմամբ, հայերի և մասնավորապես, արցախահայության դեմ ինստիտուցիոնալացված էթնիկ ատելությունը վաղուց արդեն վերածվել է գործիքի Բաքվի տոհմական բռնապետության ձեռքում։ Որպես «հարմար թշնամիներ»՝ հայերը հանդիսանում են ռեժիմի գոյատևմանը սպառնացող ներքին խնդիրներից հանրային ուշադրությունը շեղելու օգտակար միջոց՝ այդպիսով արդարացնելով ներքաղաքական բռնաճնշումները և Ադրբեջանում արմատացած բռնապետական ավանդույթի չարաշահումները:

Ոգեշնչված 2020 թվականի հաղթանակով՝ Բաքուն համառորեն հերքում է Արցախի իրողությունը՝ որպես քաղաքական սուբյեկտի՝ ինքնակառավարման և սեփական բնակչության ժողովրդավարական ներկայացուցչության իրականացման կարողությամբ։ Նրանք փորձում են աշխարհին համոզել, որ պատմական, քաղաքական, իրավական առումով Արցախ (Լեռնային Ղարաբաղ) գոյություն չունի։ Նրանք արցախահայությանը «խրախուսում են» օգտվել իրենց բնակավայրերը լքելու միակողմանի տոմսից։ Նրանք հայտարարում են Արցախն էթնիկ ադրբեջանցիներով բնակեցնելու ծրագրերի մասին այնպիսի քանակներով, որոնց արդյունքում վերջիններիս թիվը զգալիորեն գերազանցելու է ներկայիս 120.000 հայ բնակչության թիվը։ Իրենց տեսակետն առավել հնչեղ դարձնելու համար վերջին երկուսուկես տարվա ընթացքում նրանք բացահայտորեն մարտահրավեր են նետում Ռուսաստանի վատ, թերի գործողություններին տեղում որպես մի կողմի, որը ստանձնել է Արցախի հայերի անվտանգության անմիջական պատասխանատվությունը: Նրանք հետևողականորեն ուժ են կիրառում Արցախի դեմ և խաթարում այնտեղ կյանքի բնականոն ընթացքը։ Անցած յոթ ամիսների ընթացքում այս քաղաքականությունն իր գագաթնակետին հասավ Արցախի ամբողջական շրջափակմամբ և դրան հաջորդած մարդասիրական աղետով։ Բառացիորեն։ Ուժի և հարկադրանքի կիրառումը զուգորդված է վերաինտեգրման կամ տարածաշրջանային խաղաղության և կայունության վերաբերյալ դեմագոգիայով: Արցախում մարդասիրական օգնության համար Աղդամի երթուղու կիրառման առաջարկը հավասարազոր է խոշտանգողի կողմից խոշտանգումներին զուգահեռ զոհին մի բաժակ ջուր առաջարկելուն: Դա բարոյապես նվաստացնում և նսեմացնում է մարդկային արժանապատվությունը, առավել ևս հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին:

Պարտադիր չէ պայծառատես լինել՝ հասկանալու համար սեփական ժողովրդի նկատմամբ մարդու իրավունքների կոպտագույն և զանգվածային ոտնահարման ավանդույթ ունեցող վարչակարգի կողմից նման գործողությունների հետևանքներն Արցախի համար: Պարտադիր չէ, սակայն, կարելի է ձևացնել կամ որոշել չնկատել: 

Տարածաշրջանը հայտնի է նրանով, որ հանդիսանում է համաշխարհային ուժերի մրցակցության դաշտ։ Ներկայումս դրանք ակտիվացել են։ Ուկրաինայում պատերազմը նպաստող գործոն է հանդիսանում։ Մրցակցությունը հիմնականում քաղաքական է։ Այդպիսին են նաև էներգետիկ անվտանգության և տրանսպորտային փոխկապակցվածության նկատառումները: Այնուամենայնիվ, ցանկացած գնով «կայունությունը» արդյո՞ք կաշխատի համաշխարհային մրցակիցներից որևէ մեկի համար: Սա արտասովոր կամ եզակի դեպք չէ համաշխարհային մրցակցության պատմության մեջ: Օրինակ, 1975-ին և հետագա 30 տարիների ընթացքում, Ինդոնեզիայի նախագահ Սուհարտոն վարպետացել էր Արևելյան Թիմորի ժողովրդի հաշվին համաշխարհային մրցակցությունները շահարկելու արհեստի մեջ։ Իրապես, արևմտյան ժողովրդավարական ուժերը հիմնականում զբաղված էին Ինդոնեզիա խորհրդային և չինական ներթափանցման վտանգներով, հետևաբար հաստատակամորեն լիակատար անտարբերություն և արհամարհանք էին դրսևորում Արևելյան Թիմորին սպառնացող մշտական գոյութենական սպառնալիքների նկատմամբ: Ի վերջո, անխոնջ դիմադրության, հազարավոր մահերի, համախմբման և առաջնորդության արդյունքում կերտվեց ազատությունը: Թիմոր-Լեստեն անկախություն ձեռք բերեց՝ չնայած մարդու իրավունքներին և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին աջակցության բացակայությանը։

Արդյո՞ք Արցախի ժողովուրդը պետք է նույն ուղին անցնի։ Արդյո՞ք պետք է լինի ծանր իրադրության, հուսալքության և պայքարի ևս մեկ 30 տարի։ Որքա՞ն պետք է սրվի նրանց առջև ծառացած գոյութենական սպառալիքը և որքա՞ն մահ է անհրաժեշտ արդարացնելու համար նրանց ազատության և արժանապատիվ կյանքի իրավունքը: Քանի որ Բաքվի ռեժիմի բացահայտորեն հայտարարված նպատակների, խնդիրների և մտադրությունների իրականացումը հանգեցնում է բռնի տեղահանումների և էթնիկ զտումների։ Մարդու իրավունքների այդ զանգվածային խախտումներն ինքնին անկայունության աղբյուր են։ Կարելի է այս սպառնալիքները չափազանցված համարել։ Սակայն Ադրբեջանն ակնհայտորեն չի կարողանում հակառակը համոզել։ Բռնության կիրառումը խիստ կանխատեսելի է, և բռնության դեմ դիմադրությունը չպետք է անակնկալ լինի: Մշտական անկայունության սերմերն ակնհայտ են: Նախազգուշացնող ազդակները՝ շատ։

Պատմությունն ապացուցել է, որ ոչ ոք չի կարող վստահորեն կանխատեսել անկայունության վերջնական արդյունքները։ Անկայունության սերմերի անտեսման մարդկային գինը քաղաքական և բարոյական հետևանք ունի ավելի լայն միջազգային խաղաղության համար: Համաշխարհային ուժային կենտրոնների յուրաքանչյուր տեղեկացված պաշտոնյայի համար Հարավային Կովկասում տևական տարածաշրջանային կայունության ապահովման ուղղությամբ ազգային շահերի հետապնդումը պահանջում է քայլեր ձեռնարկել շարունակական անկայունության վաղ նախազգուշացման նշանների դեմ: 

Սկզբի համար Արցախում մարդասիրական աղետի պատճառները պետք է անմիջապես վերացվեն, Արցախում կյանքը պետք է վերադառնա բնականոն հուն։ Միամտություն կլինի ենթադրել, որ Ադրբեջանն այս առումով հակված է բարեխղճորեն գործել։ Ուստի դրան հասնելու համար անհրաժեշտ է միջազգային ճնշում։

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը գործողությունների ամենաարդյունավետ հարթակն է՝ ցույց տալու, որ Արցախին առնչվող հարցերում պարտադրանքը գործուն չէ։ Անվտանգության խորհուրդն ունի դրա համար անհրաժեշտ իրավական և քաղաքական լծակները։ Անվտանգության խորհրդի մշտական հնգյակը ներառում է տարածաշրջանում անմիջական շահեր ունեցող պետությունների: Իրենց միջև այլ հարցերում առկա խորը թշնամական հարաբերությունների ներքո Արցախում մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ միասնական դիրքորոշման ձևավորումը այն հույսի նշույլն է, ինչը մնացել է միջազգային խաղաղության համար իրենց ընդհանուր պատասխանատվությունից: Հայաստանը ևս ոչ մի կերպ չի կարող խուսափել այս սարսափելի իրավիճակից։ Ադրբեջանի հետ խաղաղության ձգտման ընթացիկ երկկողմ ուղին չի կարող կայուն լինել, եթե այն կտրված է Արցախի մարդասիրական ծանր վիճակից:

Երկրորդ, ՄԱԿ-ը հատուկ օժտված է համաշխարհային մարդասիրական իրավիճակները հասցեագրելու կարողությամբ: Սակայն մինչ այժմ այն հաջողությամբ սանձվել է Ադրբեջանի կեղծ հռետորաբանությամբ և ինքնիշխանության հաստ վարագույրով, որի հետևում թաքնվում է Բաքվի ռեժիմը: Ավելին, ՄԱԿ-ի կանոնադրությամբ Գլխավոր քարտուղարը հստակ մանդատ ունի Անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրել այն հարցերի վրա, որոնք, նրա կարծիքով, կարող են սպառնալ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանը: Այն փաստը, որ Գլխավոր քարտուղարը մինչ այժմ չի նկատել, որ Արցախում մարդասիրական ճգնաժամը դասվում է նման հարցերի շարքին, ակնհայտ է դարձնում, որ ՄԱԿ-ը պետք է ներկայություն ունենա տեղում՝ նման եզրակացության հանգելու համար։ Գլխավոր քարտուղարը կարող է մանդատ հայցել Անվտանգության խորհրդից Ադրբեջանի դիմադրությունը հաղթահարելու համար, որպեսզի ՄԱԿ համակարգը հասանելի լինի տեղում, մեղմի տառապանքը, փաստեր արձանագրի և զեկուցի Անվտանգության խորհրդին։

Երրորդ, անխուսափելի առաջնահերթություն է բովանդակալից և միջազգային միջնորդության ներքո իրականացվող բանակցային գործընթացն Արցախի՝ որպես դե ֆակտո քաղաքական միավորի, և Ադրբեջանի միջև, որի օրակարգը ուղղակիորեն հասցեագրում և չի սահմանափակում Արցախի ժողովրդի ազատությունների և իրավունքների շրջանակը։ Միջազգային միջնորդությունն առաջնահերթ նշանակություն ունի կողմերի միջև կարգավիճակային անհավասարությունը փոխհատուցելու համար։ Առանց միջազգային միջնորդության այն դժվար կլինի որակել որպես բանակցություն, և ոչ այլ ինչ, քան Ադրբեջանի վերջնագրերը սեղանին դնելու վարժանք։ ՄԱԿ-ը լիազորված հատուկ բանագնացի միջոցով կարող է դիտարկվել որպես անաչառ միջազգային ներգրավվածության և համաշխարհային մրցակցությունների մեղմացման գործնական լուծում: 

Գործողությունների նմանօրինակ նվազագույն համալիրը, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ գործընթացի հետ համատեղ, կարող է պայմաններ ստեղծել արժանահավատ և տևական տարածաշրջանային կայունության հաստատման և կեղծ խաղաղությունից խուսափելու համար։ Հուսանք, որ տարածաշրջանում համաշխարհային մրցակիցները կընկալեն անկայունության սերմանման ներկայիս գործընթացի անարդյունավետությունը և առավել մեծ վնասը»։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում (տեսանյութ)Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում իրականացվել է ծառատունկԱԺ նախագահը արձակուրդ է մեկնումՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԿատարՎանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՔննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները«Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. ԳեղամյանԺամը 18:00 հանրահավաք Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհըԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-նԵրևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Աստղագուշակ ապրիլի 28-ի համարՄեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՇտապ, փակվել է Երևան-Գյումրի ճանապարհը, ընթանում է ակցիա (տեսանյութ)Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան ԳեղամյանՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել էYoutube-ով էլ ճաշ եփել սովորեք, դասախոսություն միացրեք ու ճաշ եփել սովորեք. Փաշինյանի «լեկցիան»Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՇիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն ՏավուշիՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին նկարահանել են Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Ինչպես են ոստիկանները փակում ակցիայի մասնակիցների ճանապարհը (տեսանյութ)Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ ՇոյգուՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ)Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ)ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՓաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն էՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Ամենադիտված