Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան Ոսկանյան Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Միրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը 

Ադրբեջանը պարտադրում է, որ Հայաստանը բանակ չունենա․ Սեյրան Օհանյան

Քաղաքական

AzerTAc պետական լրատվական գործակալությունը օրերս հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն Ադրբեջանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շրիդարան Մադհուսուդհանանի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել  Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական համագործակցության խորացման վերաբերյալ։

Մասնավորապես, Հաջիևն ասել է, որ մամուլում վերջերս տեղ գտած հրապարակումները, որոնց համաձայն՝ «Իրանի տարածքով հնդկական արտադրության զենք է ուղարկվում Հայաստան, անհանգստություն են առաջացրել ադրբեջանական կողմի համար»։  

Ըստ նրա՝ զենքի մատակարարումն այն ժամանակաշրջանում, երբ հայ-ադրբեջանական բանակցություններ են տեղի ունենում խաղաղության վերաբերյալ, նպաստում է Հայաստանի ռազմականացմանը և սրում է իրավիճակը, ինչպես նաև խոչընդոտում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատմանը

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում, անդրադառնալով այս թեմային, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ասաց, որ այժմ Ադրբեջանը, լինելով ագրեսոր, փորձում է հայկական կողմին պարտադրել տարբեր գործիքներ` տեղահանումներ, էթնիկ զտումներ ինչպես նաև պարտադրում է, որպեսզի պարտվող կողմը բանակ չունենա․

«Տարիներ ի վեր Ադրբեջանը ունեցել է պարտվածի հոգեբանություն։ Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ, պարտություն կրելով հայկական կողմից, արցախյան ՊԲ-ի կողմից գտնվել է անընդհատ թելադրանքի, պարտադրանքի տակ։

Այդ ժամանակահատվածում պարտադրողը եղել է Հայաստանը, Արցախի Հանրապետությունը, և հիմա, այդ հոգեբանությունից դուրս գալով, 2020թ․-ի պատերազմից հետո ինքը փորձում է անընդհատ ճնշումներ գործադրել հայկական կողմի վրա։ Ադրբեջանը, լինելով ագրեսոր, իր ամբողջ պատմության ընթացքում միշտ սադրել է, հրահրել մարտական գործողություններ և′ մինչև Խորհրդային Միությունը, և′ Խորհրդային Միության ժամանակ։ Հայ-ադրբեջանական հարաբերություններում Ադրբեջանը մշտապես փորձել է քարի և մահակի պատերազմ մղել հայ ժողովրդի նկատմամբ»,-նշեց նա։

Օհանյանի խոսքով` Ադրբեջանը, խաղաղության օրակարգը առաջ քաշելուն զուգահեռ, այսօր իր զինված ուժերը ավելացնում է, արագ տեմպերով սպառազինվում է, միջազգային տարբեր ռազմական համագործակցության շրջանակներում տարբեր երկրներից սպառազինություն և ռազմական տեխնիկա է գնում, արագ տեմպերով ավելացնում է իր հատուկ նշանակության ստորաբաժանումների, զորամասերի քանակը, ընդ որում՝ այն տարածքներում, որոնք պատմական հայկական տարածքներ են, օրինակ՝ Հադրութի զորամասի տարածքում իրենք հատուկ նշանակության զորամաս են ստեղծել․

«Ադրբեջանի կողմից խաղաղության օրակարգը կեղծ օրակարգ է, թուրք-ադրբեջանական խաբկանք է՝ հայկական կողմի նկատմամբ»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք, որ հնդկական DNA առցանց պարբերականը գրել էր, որ Հայաստանը բանակցություններ է վարում Հնդկաստանից անօդաչու թռչող սարքեր և այլ զինատեսակներ գնելու վերաբերյալ:

Ըստ հնդկական լրատվամիջոցի՝ հունիսին այդ նպատակով Պաշտպանության նախարարությունը ներկայացնող պատվիրակություն է մեկնել Հնդկաստան և հանդիպել հնդիկ գործընկերների հետ։ 

Ըստ պարբերականի հրապարակման՝ 2020թ. Հայաստանը 40 մլն դոլարի գործարք էր կնքել Հնդկաստանի հետ՝ հնդկական SWATHI ռադարներ գնելու վերաբերյալ։

 

Լիլիթ Զալիբեկյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ ՇարմազանովՍյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեցՀայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան ՈսկանյանՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվելՀայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավորՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելԱրման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՄիրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)Կայացավ «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումըԹշնամին չի կանգնելու, հող հանձնելով խաղաղություն չի լինելու. ակցիա՝ Գյումրիում (տեսանյութ)Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում (տեսանյութ)Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում իրականացվել է ծառատունկԱԺ նախագահը արձակուրդ է մեկնումՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԿատարՎանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՔննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները«Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. ԳեղամյանԺամը 18:00 հանրահավաք Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհըԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-նԵրևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Աստղագուշակ ապրիլի 28-ի համարՄեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՇտապ, փակվել է Երևան-Գյումրի ճանապարհը, ընթանում է ակցիա (տեսանյութ)Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան ԳեղամյանՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել էYoutube-ով էլ ճաշ եփել սովորեք, դասախոսություն միացրեք ու ճաշ եփել սովորեք. Փաշինյանի «լեկցիան»Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ամենադիտված